


Արմինֆո. Երևանում հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում հունվարի 9-ին կեսօրից հետո, 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ի ցերեկը, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 9-ի ցերեկը, 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 9 - ի ցերեկը կբարձրանա 3-5, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ՝ 2-4 աստիճանով:



