


Արմինֆո. "Արթիկ" քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:
"Գասպարյանը պաշտոնը լքել է սեփական դիմումի հիման վրա",- հայտնել են հաստատությունում:
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ աշխատանքից ազատումը հաջորդել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գասպարյանի որդին մասնակցել է հասակակցին ծեծելուն և ծաղրելուն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի Զորական գյուղի մի խումբ բարձր դասարանցիներ ծեծի էին ենթարկել Նոյեմբերյանի պետական քոլեջի աշակերտ Ալեն Ջանվելյանին: Այն ժամանակ փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն էր հրավիրել, որ Ջանվելյանին ծեծի ենթարկած ավագ դպրոցի աշակերտներից մեկի հայրը "Արթիկ" քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն է: Նրա խոսքով ՝ քրեակատարողական համակարգի աշխատակիցը ոչ միայն չի դատապարտել իր որդու գործողությունները, այլև փորձել է ակտիվ գործողություններով նպաստել, որ իր զավակը սեփական արարքի համար պատիժ չկրի:



