


Արմինֆո. 2026 թվականի ընթացքում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կհայտարարի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 7 վարժական հավաք։ Այդ մասին ասվում է կառավարության հունվարի 8-ի որոշման մեջ։
«1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.
2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.
3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.
4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.
5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.
6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.
7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:
2. Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով», - ասվում է կառավարության որոշման մեջ։
Հավաքներին ներգրավվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև տեխնիկայի քանակը չի նշվում:



