


Արմինֆո.Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում ։ Այդ մասին իր տեսաուղերձում հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա ասելով՝ հակացիկլոնն իր պարզ և արևոտ եղանակով, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 28-ը, աստիճանաբար կփլուզվի՝ իր տեղը զիջելով Սև ծովի կողմից մոտեցող հզոր ցիկլոնին, որն իր հետ կբերի ձյան տեսքով առատ տեղումներ, հատկապես՝ Լեռնային և նախալեռնային շրջաններում:



