


Արմինֆո. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որդի է ունեցել: Այդ մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
"Սիրելի՛ ընկերներ, հարազատներ և բարեկամներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ լույս աշխարհ եկավ որդիս՝ Ռաֆայել Սուրենի Պապիկյանը: Բարով ես ծնվել, տղա՛ս: Թող բոլոր երեխաներն անհոգ և երջանիկ մանկություն ունենան", - գրել է Սուրեն Պապիկյանը:



