


Արմինֆո. Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Այդ մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այցի օրակարգից այլ մանրամասներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում չեն ներկայացրել։



