


Արմինֆո.Համաճարակային իրավիճակը երկրում չի պահանջում ուսումնական գործընթացի լիակատար կասեցում։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ մեկնաբանելով երեխաների շրջանում H3N2 (գրիպ A) վարակով հիվանդացության աճը։
Նա նշել է, որ ուսումնական գործընթացի կազմակերպման մասին որոշումներն ընդունվում են ներկա իրավիճակի հիման վրա:
Ավանեսյանի խոսքով ՝ վարակիչ հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն օդի աղտոտվածության հետ, այլ սեզոնային գործոն են, որն ակտիվ է ամեն տարի նոյեմբերից մինչև փետրվարի վերջ: Միաժամանակ, նախարարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ վարակվածների թվի փոքր աճ է նկատվում։ Սակայն այդ միտումը նա բացատրել է նրանով, որ անցյալ տարի վարակն սկսել էր ակտիվ տարածվել ոչ թե նոյեմբերի սկզբից, ինչպես այս տարի, այլ մի փոքր ավելի ուշ։ Առողջապահության նախարարը կոչ է արել ռիսկի խմբում հայտնված ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող և 65+ տարիքային խմբի քաղաքացիներին պատվաստվել՝ հիվանդության թեթև ընթացքի համար:



