


Արմինֆո."Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ նոյեմբերի 17-ին Հայաստանի դատարանում կորոշվի նրան վերագրվող տնտեսական հանցագործություններ կատարելումեղադրանքի հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դատարանում քննարկվելու է Կարապետյանի կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին քննչական մարմինների միջնորդությունը, բայց եթե այդ միջնորդությունը չբավարարվի, ապա կալանքի ժամկետի երկարաձգում, պարզապես, չի լինի:
Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմի գնահատմամբ, միջնորդությունը իրականության և իրավունքի հետ որևէ կապ չունի: "Միջնորդության մեջ բերված է Վճռաբեկ դատարանի հիմնավորումը, որը մենք դեռ չենք ստացել։ Թող ներեն ինձ Վճռաբեկ դատարանի գործընկերները, բայց տպավորություն է ստեղծվում, որ այս գործով նա հանդես է գալիս որպես դատախազության և ՔԿ-ի դուստր ձեռնարկություն", - հայտարարել է փաստաբանը, հավելելով, որ իշխանությունը տապալելու կոչի մասով կալանքի ժամկետի սահմանաչափն արդեն լիովին սպառվել է։



