


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում որևէ բան չի ասել, որը հակասեր իր հրապարակային հայտարարություններին:
«Իմ բոլոր դիրքորոշումները հրապարակավ հնչեցվել են, 2018 թվից դուք ծանոթ եք իմ դիրքորոշումներին, ծանոթ եք դրանց փոփոխություններին։ Այդ օրվանից մինչ այսօր ես որևէ բանակցային սենյակում որևէ բան չեմ ասել, որը հակասեր իմ հրապարակավ հնչեցրած դիրքորոշումներին", - նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը ՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունները։
Հիշեցնենք, որ Բայրամովը հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը՝ նրա իշխանության գալուց հետո, տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում: Նրա խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այն ժամանակ բավական կառուցողական էր. նա ասել է. "Ես նոր եմ եկել իշխանության, անհրաժեշտ քայլեր կձեռնարկեմ հակամարտության կարգավորման համար": Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ այդ հանդիպումից որոշ ժամանակ անց Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը. "Նա, նույնիսկ, հայտարարել է․ որ եթե հաակամարտության կարգավորմանն ուղղված քայեր ձեռնարկի, իրեն կսպանեն։ ասել է․ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»: Պարոն նախագահն ի պատասխան նշել է, որ մենք ոչ մեկի մահը չենք ցանկանում»։ Ավելի ուշ՝ 2019 թվին, Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, Փաշինյանն արտաբերել է "Ղարաբաղը Հայաստան է, և վերջ" արտահայտությունը։ Իսկ 2020 թվականի հուլիսի 10-ին նախապատրաստվել է Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որում ներառվել է ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքների ամրագրումը, որը դարձել է "կարմիր գծի հատում"։ "Ավելի ուշ հայտարարություն հնչեց այն մասին, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի, այսպես կոչված, "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության" անդամների հետ ։ Դա նշանակում էր բանակցությունների ողջ համակարգի լիակատար ոչնչացում, որը գոյություն ուներ մինչ այդ ժամանակ", - ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։



