Arminfo.info


 Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025 13:54
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանում գործարկվել է ՆԳՆ Ոստիկանության գվարդիան

Հայաստանում գործարկվել է ՆԳՆ Ոստիկանության գվարդիան

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը:

 

Կառավարության հաղորդաագրության համաձայն, վարչապետը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը:

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

 

Վարչապետը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար. «Մեր խոնարհումը Ոստիկանության զորքերի բոլոր այն ծառայողներին, ովքեր ընկել են հանուն Հայրենիքի։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում, և սա կարևոր շեշտադրում է: Այսինքն՝ մենք ոչ թե Ոստիկանության զորքերը վերափոխում ենք Ոստիկանության գվարդիայի, այլ այսօր ստեղծել ենք Ոստիկանության գվարդիա: Իհարկե, անցած ճանապարհը և պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց ծառայողների համար: Եվ, իհարկե, սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար:

 

Ուզում եմ ընդգծել այն, որ այս ընթացքում մեր բարեփոխումների փորձը մեզ ցույց է տալիս, որ բարեփոխումներն ամփոփելու և ավարտելու մասին բոլոր մտածումները և պատկերացումներն անպատեհ են, որովհետև բարեփոխումը մի բան է, որ երբեք չի ավարտվում, որովհետև այն պահին, երբ արձանագրենք, որ բարեփոխումն ավարտել ենք, նշանակում է՝ սկսել ենք հետընթացը»։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է այս տրամադրվածությամբ սկսել Ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը՝ հաշվի առնելով, որ բարեփոխումն անընդհատ պրոցես է և անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կանգ առնել, նայել, ամփոփել արվածը և պլանավորել, վերապլանավորել, վերանայել ռազմավարությունները:

 

Երկրի ղեկավարը նշել է՝ բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, նոր նրբություններ, նոր տեսարաններ, որոնք մինչ այդ տեսանելի չէին և անծանոթ էին:

 

Այս առումով, վարչապետն ընդգծել է, որ այսօր Ներքին գործերի նախարարությունում, Ոստիկանության ծառայությունում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կյանքում, բոլորի համար նոր տեսարաններ են բացվում։ «Երբեմն այդ տեսարանները մեզ համար զարմանալի են, երբեմն այդ տեսարանները մեզ համար նոր օրակարգեր են բերում, բայց երբեմն մենք սկսում ենք տարակուսել՝ ինչքանով կկարողանանք սպասարկել այդ օրակարգերը, որովհետև դրանք մեծ և անսպասելի օրակարգեր են: Բայց եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, նշանակում է, որ առաջացել ենք, այսինքն՝ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա: Եվ մեր ճանապարհը շարունակվում է, և այդ ճանապարհին ինչքան նոր տեսարաններ տեսնենք, նշանակում է՝ այնքան առաջ ենք ընթացել այդ ճանապարհին»։

 

Կրկին շնորհակալություն հայտնելով Ոստիկանության գվարդիայի ծառայողներին նախընթաց շրջանում ծառայության համար՝ վարչապետը հաջողություն է մաղթել բոլորին և նշել. «Թող Ոստիկանության գվարդիայում ծառայելն ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ընդհանրապես Ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի Ոստիկանության գվարդիայի ծառայողն իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք: Եվ մենք այս գործընթացը զարգացնելու ենք՝ փոխկապակցված յուրաքանչյուրի անհատական, ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Եվ դա ճանապարհ է, որն անցնում ենք և որը մենք պետք է անցնենք միասին:

 

Ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ այդ ճանապարհին ավելի նոր և հաճելի տեսարաններ տեսնենք, ինչը կնշանակի, որ մենք առաջ ենք ընթանում, զարգանում ենք, անցնում ենք այն ճանապարհը, որը պարտավոր ենք անցնել հանուն Հայաստանի Հանրապետության»:

 

Ոստիկանության գվարդիան, որը ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից է, նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով: Միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոստիկանության գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։

Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

 

Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ կմտնի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ Գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։

 

Ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։ Կառույցի ստեղծման օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականին․ այն միտված է ներքին կայունության ու համերաշխության ապահովմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։
Իրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմիԻրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմի
Փաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունիՓաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունի
"Դատապարտելով Ծառուկյանին՝ իշխանությունները դատապարտում են նրա ձեռնարկությունների շուրջ 15 հազար աշխատակիցների"․ "ՄուլտիՏաբակի" աշխատակիցները՝ ակցիայի ժամանակ
Ծառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներովԾառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներով
Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլ
Ֆրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբՖրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասին
Պատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է ԱդրբեջանինՊատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է Ադրբեջանին
ԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներինԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներին
ԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպելԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպել
ԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունըԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը
Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank
Հայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացողՀայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացող
Երեւանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամԵրեւանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Սերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնըՍերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնը
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  
ՄԻՊ ներկայացուցիչները ՄԻՊ ներկայացուցիչները "Աբովյան" ՔԿՀ-ում այցելել են Արեգնազ Մանուկյանին
Վարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն էՎարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն է
Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալԾառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ
Հայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտին
GAIFF Pro ֆիլմերի արտադրության վայրը տեղի կունենա հուլիսի 13-ից 18-ը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրըGAIFF Pro ֆիլմերի արտադրության վայրը տեղի կունենա հուլիսի 13-ից 18-ը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրը
Հայաստանի դեսպանը ալբանացի խորհրդարանականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի դեսպանը ալբանացի խորհրդարանականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Կարապետյանը պատասխանեց Ալիևի խոսքերին, որ Եվրահանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբԿարապետյանը պատասխանեց Ալիևի խոսքերին, որ Եվրահանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբ
Կալաս. ԵՄ-ն կհաստատի Հայաստանի համար առաքելությունը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համարԿալաս. ԵՄ-ն կհաստատի Հայաստանի համար առաքելությունը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար
Թևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչԹևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչ
Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետԱլիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ
«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը
Զախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրովԶախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրով
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասներըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասները
Մոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվելՄոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվել
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ