Arminfo.info


 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025 14:05
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդման և կալանավորման հարցը

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդման և կալանավորման հարցը

Արմինֆո Հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 16-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 2025թ. հոկտեմբերի 18‑ին քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը: Այդ մասին ասվում է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունում։

 

«Հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանի անկախության և փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության համատեքստում:

 

Փաստաբանի անկախությունն ու իրավապաշտպան գործունեության ազատ իրականացումը պաշտպանված են մի շարք միջազգային փաստաթղթերով՝ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի հիմնական սկզբունքներով» (Հավանա, 1990թ․), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով, Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով։

Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ: Փաստաբանը ձերբակալվել է դատարանի բակում, դատական նիստից հետո, բիրտ ուժի կիրառմամբ, ինչը հանրային ընկալման տեսանկյունից կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ փաստաբանի մասնագիտության վրա: Ընդհանրապես հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անհամաչափ ուժի կիրառումն ընդունելի չէ յուրաքանչյուր պարագայում, բայց վերը նշված հիմնավորումների  համատեքստում խնդիրն առավել սուր է փաստաբանի դեպքում: Իրավասու մարմինները պետք է հետևողական քննության առարկա դարձնեն առկա տեղեկությունները, և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձինք ենթարկվեն արարքին համարժեք պատասխանատվության: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերն ի սպառ բացառելու ուղղությամբ: Այլ պարագայում, տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչները նման գործելաոճով վրեժխնդիր են եղել փաստաբանի կողմից կատարված հրապարակման կապակցությամբ:

 

Խնդիրը հատկապես ցայտուն է Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող արարքի համատեքստում: Այսպես, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատասխանատվություն է նախատեսում՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, (...) մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության կամ բացառապես դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմին, փաստաբան, ներկայացուցիչ, փորձագետ կամ հարկադիր կատարող կամ նշված անձանց մերձավոր ազգական կամ մերձավոր կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող լինելու հանգամանքի հետ:

Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում՝ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նշված անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:

 

Վերագրվող արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչի մասին է վկայում հոդվածի սանկցիան, հետևապես, նման պայմաններում ուժ կիրառելով ձերբակալելն արդեն իսկ չի կարող համարվել անհրաժեշտ և համարժեք ներգործության միջոց:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ փաստաբանի մասնագիտության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ պետական մարմիններն իրենց իրավասության սահմաններում գործողություններ նախաձեռնելիս կամ որոշումներ կայացնելիս պետք է հատուկ քննարկման առարկա դարձնեն դրանց հնարավոր բացասական հետևանքները փաստաբանի՝ որպես մասնագիտության հեղինակության վրա: Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար: Հասարակության մեջ փաստաբանի դերը նկատի ունենալով՝ նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելը, լինի դա վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնել, թե՝ կալանավորում, պետք է լինի ծայրահեղ միջոց, և այն պետք է գործնականում կատարվի վերը նշված պահանջներն ուղենիշ ունենալով:

 

Միևնույն ժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս պետք է ուշադրության կենտրոնում ունենալ նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես, փաստաբանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա վստահորդների՝ իր նախընտրած փաստաբանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից զրկվելու հանգամանքը: Նշված հանգամանքներից ելնելով՝ պետությունը պետք է շատ ավելի բարձր չափանիշով հիմնավորի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու և կալանավորելու անհրաժեշտությունը: Պետք է շատ ծանրակշիռ հիմքեր լինեին, որպեսզի, վերը նշված չափանիշների պայմաններում, հիմնավորվեր, որ քրեական վարույթը չէր կարող իրականացվել առանց փաստաբանի մեկուսացման և փաստաբանի նկատմամբ կիրառվեր ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը:

 

Եվրոպական դատարանը Կումպընը և Մազարեն ընդդեմ Ռումինիայի գործով, որը վերաբերում էր լրագրողների դատապարտմանը վիրավորական հոդված հրապարակելու համար, գտավ, որ վիրավորանքի կամ զրպարտության համար ազատությունից զրկելը անհամաչափ միջոց է, նույնիսկ եթե արտահայտությունները կարող են դիտվել վիրավորական կամ սուր։

 

«Ազատությունից զրկումը խոսքի ազատության սահմանափակման ամենախիստ ձևն է և կարող է կիրառվել միայն բացառիկ հանգամանքներում, ինչպիսիք են՝ ատելության կոչերը կամ բռնության դրդումը։» (§ 115)

Դատարանն արձանագրել է, որ Ռումինիան խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, քանի որ լրագրողների նկատմամբ կիրառված ազատազրկումը չէր հանդիսանում «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։ (Cumpănă and Mazăre v. Romania, Մեծ պալատ, 17 դեկտեմբերի 2004թ, դիմ. 33348/96): 

 

Մարիապորին ընդդեմ Ֆինլանդիայի գործով  լրագրողը դատապարտվել էր դատավորի հասցեին քննադատական արտահայտությունների համար։ Եվրոպական դատարանը գտել է, որ խոսքի ազատության սահմանափակումը եղել է անհամաչափ․ «Նույնիսկ վիրավորական կամ սուր ձևակերպումներն են պաշտպանված 10-րդ հոդվածով, քանի դեռ դրանք չեն պարունակում բռնության կամ ատելության կոչեր։ Պետությունը չի կարող ազատությունից զրկումով պատժել կարծիքը՝ նույնիսկ կոպիտ ձևով արտահայտված լինելու համար» (§ 65)։ (Mariapori v. Finland, 6 հուլիսի 2010թ, դիմ.  37751/07):

 

Այսպիսով, Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝

վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,

նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,

և պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում։

 

Անդրադառնալով Ալեքսանդր Կոչուբաևի բնակարանում, ավտոմեքենայում և  փաստաբանական գրասենյակում իրականացված խուզարկությանը, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալը.

 

Հանձնաժողովը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21‑րդ հոդվածի 2‑րդ մասով արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

 

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ

 

Նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

 

Վստահորդների տրամադրած տեղեկությունների գաղտնիության պահպանումը փաստաբանի գործունեության էությունն է: Վերը նշված նորմերը կոչված են երաշխավորելու վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելիս:

 

Փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են, դրանք գտնվում են օրենքի պաշտպանության ներքո:

 

Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիության հարցին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին, Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հայտարարություններով (տե՛ս օրինակ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ հրապարակումը, հասանելի է՝ https://advocates.am/news/view/2554.html հղումով):

Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են ապահովել փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը:

 

Նույնիսկ առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացնելիս քրեական հետապնդման մարմինները պետք է ձեռնպահ մնան փաստաբանի վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիքի հասանելիություն ունենալուց: Այդպիսի գործողություններն անընդունելի են և արգելված:

 

Այս առումով ուշագրավ է Նիմիցն ընդդեմ Գերմանիայի գործով Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որում  Դատարանը պարզաբանեց, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածում օգտագործված «բնակարան» հասկացությունը ներառում է նաև փաստաբանական գրասենյակը․ «Փաստաբանի մասնագիտական գործունեության վայրի խուզարկությունը նույնքան միջամտություն է անձնական կյանքի և մասնագիտական գաղտնիքի նկատմամբ, որքան տանը իրականացվող խուզարկությունը» (§30)։

 

Գործը վերաբերում էր վիրավորական վարքագծի առնչությամբ քրեական վարույթի ընթացքում փաստաբանական գրասենյակը խուզարկելուն։ Դատարանն արձանագրեց, որ խախտվել է ՄԻԵԿ 8-րդ հոդվածը, քանի որ միջամտությունը համաչափ չի եղել հետապնդվող իրավաչափ նպատակին՝ հանցավորության կանխարգելման և այլոց իրավունքների պաշտպանության նպատակին և չի կարող անհրաժեշտ համարվել ժողովրդավարական հասարակությունում։ 

 

Դատարանը նշել էր, որ խուզարկությունը որը կատարվել էր ոչ միայն վիրավորական էր, այլ նաև փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց էր։ Հաշվի առնելով գործի նյութերը, ՄԻԵԴ-ը համարեց, որ խուզարկությունը ոտնահարել էր մասնագիտական գաղտնիքն այն աստիճանի, որ անհամաչափ էր դարձել տվյալ իրավիճակում։ Մասնագիտական գաղտնիքի ոտնահարումը կարող է ազդել արդարադատության պատշաճ իրականացման՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի վրա (Niemietz v. Germany, 16 դեկտեմբերի 1992թ, դիմ. 13710/88):

 

Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները և դիտարկելով դրանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ պետության դրսևորած արձագանքի համատեքստում՝ կարելի է հստակ արձանագրել հետևյալը.

 

Վերագրվող փաստերը և Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:

 

Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող փաստերի առանձնահատկությամբ պայմանավորված վերջինիս փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:

 

Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

 

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք», - ասվում է հայտարարությունում:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին             «Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին            
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներումԱմենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում
UNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործումUNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործում
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակասԱմենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակաս
Էջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքովԷջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով
"Հայաստան" խմբակցության պատգամավորը խորհրդարանում ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր վիճակի մասին
Հայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչՀայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչ
Արցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք ենԱրցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենքՀայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումըԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը
Բրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդներիԲրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
Նիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջՆիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ
Ընդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում էԸնդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում է
Ընդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համարԸնդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համար
ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։
Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցությանՔաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
ՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասողՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասող
Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։
Ջապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանըՋապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանը
Միխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետՄիխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումըՓաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումը
Հանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտեՀանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական