Arminfo.info


 Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025 14:23
Ալինե Գրիգորյան

Վերլուծաբան․ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական սակարկության օբյեկտ տարածաշրջանային խաղացողների ձեռքում

Վերլուծաբան․ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական սակարկության օբյեկտ տարածաշրջանային խաղացողների ձեռքում

Արմինֆո.Հայաստանը 2018 թվականից (վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո - խմբ.) դարձել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում երկրի համար և հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանային այլ խաղացողների համար։ Նման կարծիք է հայտնել իրավաբան միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանը՝ ի պատասխան իսպանական Periodista Digital պարբերականի հոդվածի, որի ներկայացրած տեղեկատվության արտահոսքը ստացվել է Ֆրանսիայից, մասնավորապես, այնտեղ գտնվող հայ համայնքի անանուն ներկայացուցչից։

 

"Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Հուշագիրը հակասում է Ֆրանսիայի շահերին և տարածաշրջանը կհանգեցնի պատերազմի" վերնագրով հոդվածը, ըստ վերլուծաբանի, իրականում ոչ թե հայկական շահերը պաշտպանելու ֆրանսիական կողմի փորձ է, այլ տարածաշրջանում իր մասնաբաժնի մասին հայտարարություն: Այդ առնչությամբ փորձագետը ներկայացրել Է Թրամփի երթուղուն վերաբերող հոդվածի հիմնական դրույթները և դրա վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը: Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հոդվածի հեղինակները հայտարարում են, թե ծանոթ են փաստաթղթի տեքստին, որը կոչվում է "Փոխըմբռնման հուշագիր", բացի այդ, նշվում է, որ իրենք իրենց կապերն ունեն Հայաստանում կառավարող ուժի ներկայացուցիչների հետ, ուստի բոլոր գործընթացներին ներսից են տեղյակ:

 

Անդրադառնալով Թրամփի երթուղու վերաբերյալ ներկայացված դիրքորոշմանը ՝ Աբրահամյանը նշել է, որ, ըստ պարբերականի, հուշագիրը ենթադրում է երկկողմ տնտեսական տարածաշրջանային միջանցք և, այսպես կոչված, "Թրամփի պաշտպանական դարպաս", որը պետք է վերահսկողություն իրականացնի ճանապարհի նկատմամբ: Անդրադառնալով վերջինիս ՝ նա պարզաբանել է, որ խոսքը ԱՄՆ ռազմական զորախմբի առկայության մասին է, որը հայտնի է որպես ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություն: "Ըստ աղբյուրի ՝ այդ ընկերությունը բաղկացած կլինի 1000 զինվորականներից, որոնք պետք է ապահովեն անվտանգությունը ճանապարհի ողջ երկայնքով", - հավելել է վերլուծաբանը:

 

Այդ առումով Աբրահամյանը որոշել է հիշեցնել նման ՄՌԸ-ի աշխատանքի մեթոդի մասին, որն այս պահին գտնվում է Գազայում եւ Իսրայելի հետ միասին, ըստ էության, իրականացնում է "խաղաղ բնակչության կոտորած": "Որքան էլ պաղեստինցիները բանակցությունների գնան, Իսրայելը հրաժարվում է ցանկացած պայմանավորվածությունից։ Այս պահին գոյություն ունի միայն բանավոր համաձայնություն, որն իրականում հետապնդում է զորքերի վերադասավորման և տարբեր դիվերսիաների կազմակերպման նպատակ՝ Պաղեստինյան կողմին թուլացնելու և Իսրայելի դիրքերն առաջ տանելու համար", - ուշադրություն է հրավիրել փորձագետը։

 

Աբրահամյանի համոզզմամբ՝ ՄՌԸ ներկայությունը ենթադրում է տարածաշրջանում որեւէ միջազգային կազմակերպության բացակայություն, որոնք օժտված են մոնիթորինգ իրականացնելու մանդատով եւ երկրներին հնարավորություն են տալիս խախտումների արձանագրման դեպքում դիմել միջազգային դատարաններ: "Իսպանական պարբերականի հոդվածում այդ առնչությամբ, նշվում է, որ նման ՄՌԸ-ները ճնշող ակտիվության մեխանիզմ են ձեռնարկում և վերահսկողության ավելի խիստ մեթոդաբանությամբ առաջնորդվում են միայն այն դեպքերում, երբ դրանք ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի համար։ Նման մոտեցումն օգնում է ԱՄՆ-ին խուսափել պատասխանատվության որևէ ձևից և խուսափել իր ընտրազանգվածի առջև հաշվետու լինելուց, քանի որ բոլոր հնարավոր կորուստները չեն վերաբերում ԱՄՆ զինված ուժերին: Այդ առնչությամբ իսպանական պարբերականում ընդգծել են, որ ամերիկյան զորքերի հայտնվելը Հայաստանի տարածքում բավարար է, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուշագրի ստորագրումը ընկալվի որպես ազգային դավաճանություն", - հավելել է փորձագետը ՝ անդրադառնալով հոդվածում ներկայացված մոտեցմանը։

 

Աբրահամյանն իր կողմից հավելել է, որ տվյալ ՄՌԸ ուժի կիրառումը միջանցքի լիարժեքության ապահովման նպատակով, մասնավորապես, կախված կլինի ամերիկյան կողմի շահերից և այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Սակայն, նա նշել է, որ վերոնշյալը տեղավորվում է տարածաշրջանում ֆրանսիական կողմի ազդեցության ոլորտը կորցնելու ռիսկի տրամաբանության մեջ։

 

Որպես ֆրանսիական կողմի այլ շահերի առաջմղման դրսևորում ՝ փորձագետը հոդվածից ևս մեկ կարծիք է ներկայացրել: Մասնավորապես, ինչպես նկատել է քաղաքական վերլուծաբանը, ըստ աղբյուրի, հուշագիրը կնշանակի Հայաստանին զրկել ինքնիշխանությունից և իրականացնել Թուրքիայի շահերը: "Դրանից պարտված կլինի նաև Եվրոպան, քանի որ Հայաստանը, փաստացի, կհայտնվի հատուկ նշանակված զինված ուժերի օկուպացիայի տակ, որոնք կգործեն ԱՄՆ դրոշի ներքո, ինչը կնշանակի այլ գործընկերների բացառում, ինչպիսիք են ԵՄ  կամ Ֆրանսիան", - ասվում է պարբերականում:

 

Ամփոփելով վերը նշվածը՝ Աբրահամյանը նշել է, որ այդ հոդվածը գլոբալ առումով ի ցույց է դնում հայկական կողմի շահերի լիակատար անտեսումը, քանի որ դրանում ներկայացված չեն գոնե հայ փորձագետների կարծիքները։ Բացի այդ, նա համոզմունք է հայտնել, որ հենց հայ համայնքը, որոշ կուսակցություններ և "արևմտյան" թեմերի հայկական եկեղեցիներն են աջակցում Փաշինյանի իշխանությանը, ընդ որում, այդ ամենն, ըստ նրա, իրականացվում է Ֆրանսիայի աջակցությամբ: "Ուստի, նույնիսկ, եթե ինչ-որ պահի Ֆրանսիան կամ ԵՄ-ը ներգրավվեն այդ գործընթացներում, նրանց գործողությունները ոչ մի կերպ չեն բխի հայկական կողմի շահերից", - վստահ է վերլուծաբանը:

 

Որպես իր խոսքերի հաստատում՝ փորձագետը նաև հիշեցրել է, որ տարածաշրջանում ֆրանսիական և ամերիկյան կողմի գլխավոր շահը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի թուլացումն է: Այդ համատեքստում, ինչպես նշել է Աբրահամյանը, տարածաշրջանում միջանցքների կարգավորումն նրանց ընկալմամբ չի կարող իրականացվել Չինաստանի "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" կամ "Հյուսիս - Հարավ" նախագծի շրջանակներում: "Դրա փոխարեն նրանք նախընտրում են Միջին միջանցքը, որն արևմտյան ուժերի նախագիծն է և  լիովին կվերահսկվի նրանց կողմից", - պարզաբանել է վերլուծաբանը:

 

Որպես ֆրանսիական կողմի հայտարարությունների՝ Հայաստանի շահերին չհամապատասխանելու ևս մեկ հաստատում նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Ադրբեջանի շահերը ներկայացնելու և Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազն իրացնելու ամենամեծ լոբբիստն է ։ "Ինչը նաև հաստատում է, որ պաշտոնական Փարիզը չի աջակցի Հայաստանին, բացի մի քանի փոքր ցուցադրական գործողություններից", - պարզաբանել է Աբրահամյանը:

 

Այսպիսով, ինչպես նշել է փորձագետը, նման հոդվածներն ու դրանցում պարունակվող իմաստներն արտացոլում են պայքարը ազդեցության ոլորտների համար, այդ թվում ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև։ Նա համոզմունք է հայտնել, որ հոդվածը միայն ցույց է տալիս Ֆրանսիայի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին անդամի (այսինքն ՝ մի երկրի, որը ժամանակին իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերում-խմբ.) մտավախությունները, որ կկորցնի իր նշանակությունը տարածաշրջանում ՝ ԱՄՆ - ի կողմից աշխարհաքաղաքական նոր իրավիճակի ստեղծման ֆոնին։ "Մինչդեռ, Հայաստանում պետք է հասկանան, որ այդ երթուղին "Հայաստանի պաշտպանության դարպասը" չէ, ինչպես դա ներկայացնում է ամերիկյան կողմը, այլ հենց "Թրամփի երթուղի"։ Դա, իր հերթին, նշանակում է կանաչ լույսի առկայություն՝ այստեղ Թուրքիայի և Իսրայելի ներկայությունն ուժեղացնելու համար, հետևաբար, հայերի չեզոքացման քաղաքականության իրականացում։ Եվ Մայր Աթոռի ու կաթողիկոսի վրա հարձակումները միայն Սյունիքի վրա հարձակման նախանշաններ են", - ամփոփել է փորձագետը։

 

Հիշեցնենք, որ TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ "Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման", Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ է, որը ճանապարհի կառավարումը 99 տարով կտա ԱՄՆ - ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Радж Капурик
Такое впечатление, что юрист международник, политический аналитик Анна Абрамян работает на телеканале РОССИЯ в шоу Владимира Соловьева или же на Russia Today.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Անկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունովԱնկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունով
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել ենՀայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել են
Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքինՓաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքին
Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
Վարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածություններըՎարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածությունները
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնիցԱշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համարՓաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBankՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնումՀայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգումՀայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգում
Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելուՀայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու
ՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասինՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին
GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըGTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
Ազատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնինԱզատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնին
Հայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերՀայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Նարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համարՆարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը
Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզըՀայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատըԱլեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը
Երևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԵրևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարումՈւրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում
Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում 
Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներիցՀայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար 
Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների "պատիվն արատավորող" հրապարակում տարածելու վերաբերյալ գործով
"Միասնության թևեր". Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռի կայացումից հետո Հայաստանը թևակոխելու է աննախադեպ լարված ներքաղաքական փուլ
Փաշինյան. Հայաստանը հույս է հայտնում, որ առևտրի դիվերսիֆիկացմանն ու հայկական արտադրանքի արտահանմանն աջակցության ԵՄ քաղաքականությունը հետեւողականորեն կշարունակվիՓաշինյան. Հայաստանը հույս է հայտնում, որ առևտրի դիվերսիֆիկացմանն ու հայկական արտադրանքի արտահանմանն աջակցության ԵՄ քաղաքականությունը հետեւողականորեն կշարունակվի
Հայաստանում դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն կստեղծվիՀայաստանում դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն կստեղծվի
Վերահաս շոգի պայմաններում Վերահաս շոգի պայմաններում "Վեոլիա Ջուր"-ը հուլիսի 1-ից անցել է երեւանցիների ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի
Պապիկյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալՊապիկյանն Արմեն Գյոզալյանին նշանակել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի տեղակալ
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանՈւրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով