Arminfo.info


 Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025 16:24
Ալինե Գրիգորյան

Հայկական ՀԿ-ները դատապարտել են Հայաստանի իշխանություններին՝ քրեական արդարադատությունը պատժիչ նպատակներով կիրառելու համար

Հայկական ՀԿ-ները դատապարտել են Հայաստանի իշխանություններին՝ քրեական արդարադատությունը պատժիչ նպատակներով կիրառելու համար

ԱրմԻնֆո. Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ) դատապարտել են հանրապետության իշխանությունների կողմից քրեական արդարադատության անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառումը պատժիչ նպատակներով, որն ուղեկցվում է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով, այդ թվում ՝ հայտնի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության կապակցությամբ ՝ ֆեյսբուքյան քննադատական գրառման համար:

 

«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք  վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։

 

Հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի  սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։

 

Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ՝ լռեցնելու հակադիր, քննադատական և անցանկալի խոսքը։

 

2025թ․ հոկտեմբերի 16-ին տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և նրան մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով։ Նույն սոցիալական հարթակում տարածված տեսանյութում երևում էր, որ փաստաբանի ձերբակալումն ուղեկցվել է նրա նկատմամբ անհարկի ուժի գործադրմամբ և նրան գետնին տապալելով՝ նվաստացնելով նրա արժանապատվությունը և ենթադրաբար պատժելով գրառման համար։ Ավելին, փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամիս տևողությամբ կալանքը։ Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին։

 

ՀՀ-ում վիրավորական խոսքի սահմանափակման փորձ քրեաիրավական գործիքակազմի կիրառման միջոցով նախկինում ևս արձանագրվել է։ Հիշեցնենք, որ ներկայիս  ՀՀ իշխանությունները տարիներ առաջ քրեականացրել էին վիրավորանքը, որի համար արժանացան բազմաթիվ քննադատությունների և՛ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից, որի արդյունքում ապաքրեականացվեց վիրավորանքը՝ միջազգային իրավունքին համահունչ։ Վիրավորանքի ապաքրեականացման պայմաններում էլ արձանագրում ենք դեպքեր, երբ վիրավորական խոսքի համար փորձ է կատարվում օգտագործել Քրեական օրենսգրքի այլ՝ արարքին ոչ համարժեք հոդվածներ։

Պետությունը պարտավոր է սահմանափակել բռնության կոչերը կամ ատելություն հրահրող խոսքը: Այնուամենայնիվ, բռնության կոչեր պարունակող խոսքը կարող է սահմանափակվել քրեաիրավական գործիքակազմով, եթե հիմնավորվում է բռնություն կիրառելու իրական վտանգը, իսկ նման դեպքում միջամտության միջոցը և պատիժը պետք է լինեն համաչափ։ Անհամաչափ ընտրված պատիժը նշված միջամտությունը դարձնում է կամայական։

Նման դրսևորումներից է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, կալանավորումն ու ազատազրկման ձևով պատժի դատապարտումը խոսքի արտահայտման համար այն պայմաններում, երբ նույն խոսքը քրեական հետապնդման մարմինների կողմից նախկինում գնահատվել էր որպես քրեորեն ոչ հետապնդելի, և քրեաիրավական ողջ գործիքակազմը կիրառվել է ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների լարման պայմաններում։ Ավելին, սույն քրեական վարույթով նախաքննության և հատկապես դատական քննության աննախադեպ արագ իրականացումը և ազատազրկումը որպես պատիժ նշանակելու հանգամանքն ընդգծում է արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական արդարադատությունը քաղաքական նպատակահարմարությամբ գործարկելու միտումը։ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ արքեպիսկոպոս Աջապահյանին մեղսագրվող հանցանքի համանման հիմքով հարուցված այլ վարույթներով դատաքննությունն իրականացվել է առավել երկար ժամկետներում և նմանատիպ արարքում մեղավոր ճանաչված որևէ անձ ռեալ ձևով ազատազրկոմ չի կրել, իսկ հիմնականում կիրառվել են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ։

 

Նույն մտահոգությունն է առաջացնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիմքով բացառապես ենթադրությունների վրա հիմնված և առերևույթ քաղաքական նկատառումներով հրահանգավորված քրեական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ ու նրա շարունակական կալանքը։

 

Հատկանշական է, որ 2020 թվականից մինչ օրս կտրուկ աճել է իշխանությունը զավթելու կոչերի հիմքով քրեական գործերի հարուցումը, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցում արված գրառումների համար։ Արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հիմքով հարուցված գործերը։ Մինչդեռ նման խոսքի քրեականացումը միտված է այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, անչափ կարևոր է արարքի ճշգրիտ որակումը և կամայական, ընտրովի կիրառման բացառումը՝ հատկապես ըստ քաղաքական նպատակահարմարության։

Արտահայտվելու իրավունքի ոչ իրավաչափ միջամտության մեկ այլ աղաղակող օրինակ է 2020թ․ Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը, որը նպատակ ունի ազդելու Արսեն Ղուկասյանի կողմից իր բողոքն արտահայտելու և հավաքների մասնակցելու իրավունքի իրացման վրա, ավելին՝ զսպիչ գործոն հանդիսանալու անհայտ կորած այլ զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ՝ ազդելով նրանց կողմից իշխանություններին ներկայացվող իրավաչափ պահանջների և քննադատության արտահայտման իրավունքի վրա։

 

Ավելին, տեղեկություններ էին հրապարակվել, որ Արսեն Ղուկասյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչն առավել ցցուն է դարձնում նրա նկատմամբ կիրառված կալանքի անօրինականությունը։

 

Նման պայմաններում խիստ մտահոգիչ է քրեական արդարադատության գործիքայնացումը քաղաքական նպատակահարմարության հիմքով։ Ավելին, կալանավորման որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է դրա կիրառումը չարաշահումներով՝ առանց բավարար և անհատականացված ապացուցահեն հիմնավորվածության և կրում է շարունակական և համակարգային բնույթ։ Նման պրակտիկան խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը  և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա:

 

Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք․

Հանրային իշխանության ներկայացուցիչներից զերծ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց և քրեական վարույթներով ներգրավված անձանց անմեղության կանխավարկածը խախտող խոսույթից,

 

Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը,

 

Պատշաճ ջանասիրություն ցուցաբերել ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում,

 

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ վերագրվող արարքների որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,

 

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են․ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ, Հանրային լրագրության ակումբ ՀԿ, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ, «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ, ՄԻՏՔ ՀԿ, Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանըՀայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
Բրյուսելում ընթանում է  Բրյուսելում ընթանում է  "Հայ քաղբանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ մասնակցության անհրաժեշտությունը" խորհրդաժողովը
Քաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքոՔաղաքական գործիչ․ Հայոց պետության հիմքը Ճաք է տալիս՝ լռության քողի ներքո
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալԺողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հրապարակել է զեկույց Հայաստանի ընտրություններում Լեռնային Ղարաբաղից փախստականների նկատմամբ ատելության խոսքի վերաբերյալ
Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։Փոխվարչապետն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։
Իրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմիԻրավապաշտպան․ Հայաստանում հասարակության որոշակի շերտեր ենթարկվում են ներքին ռասիզմի
Փաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունիՓաստաբանն ահազանգում է. հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը շտապ բժշկական օգնության կարիք ունի
"Դատապարտելով Ծառուկյանին՝ իշխանությունները դատապարտում են նրա ձեռնարկությունների շուրջ 15 հազար աշխատակիցների"․ "ՄուլտիՏաբակի" աշխատակիցները՝ ակցիայի ժամանակ
Ծառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներովԾառուկյանի փաստաբան. Գործարարի առանձնատնից ձիերի և փասիանների դուրսբերումը հետաձգվել է անհայտ պատճառներով
Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։Հայաստանը միացել է «Առևտուրն ավելի կարևոր է, քան օգնություն» ը նախաձեռնությանը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. Հարավային Կովկասը մտնում է անկայունության նոր փուլ
Ֆրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբՖրանսիական ժառանգության հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հիմնասյուներից մեկը. Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ազգային օրվա կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման հարցը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Սևանի ջրային փրկարարական ջոկատի համար նոր վարչական համալիրի շինարարության ավարտի մասին
Պատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է ԱդրբեջանինՊատգամավոր. Միջազգային հիմնական խաղացողները աջակցել են Արցախի ինքնորոշման իրավունքին, սակայն Փաշինյանը մերժել է այս մոտեցումը և այն հանձնել է Ադրբեջանին
ԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներինԵՄ-ը հայտարարել է գործընկերային առաքելության մեկնարկի մասին՝ աջակցելու Հայաստանի դիմակայությանը զարգացող հիբրիդային սպառնալիքներին
ԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպելԱԳՆ-ը Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համագործակցությամբ կլոր սեղան էր կազմակերպել
ԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունըԶԼՄ․ Իսրայելը կասեցրել է երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը
Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՀաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank
Հայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացողՀայ բասկետբոլիստը ճանաչվել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ամենաարժեքավոր խաղացող
Երեւանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամԵրեւանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Սերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնըՍերն ու ջուրը Կողբում էին հավաքել բոլորին. Տավուշում մեծ շուքով են նշել Վարդավառի տոնը
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  
ՄԻՊ ներկայացուցիչները ՄԻՊ ներկայացուցիչները "Աբովյան" ՔԿՀ-ում այցելել են Արեգնազ Մանուկյանին
Վարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն էՎարչապետի հետ կոնֆլիկտի մեջ մտած բժշկուհի Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից․ պաշտոնական պատճառը հաստիքի կրճատումն է
Ծառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալԾառուկյանի ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի են դուրս եկել. Քննչական կոմիտեն պարզաբանում չի տալիս կապարակնքված ընկերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ
Հայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Բելգիան հանդես են եկել համագործակցության խորացման օգտին
GAIFF Pro ֆիլմերի արտադրության վայրը տեղի կունենա հուլիսի 13-ից 18-ը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրըGAIFF Pro ֆիլմերի արտադրության վայրը տեղի կունենա հուլիսի 13-ից 18-ը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրապարակել է իր ծրագիրը
Հայաստանի դեսպանը ալբանացի խորհրդարանականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի դեսպանը ալբանացի խորհրդարանականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Կարապետյանը պատասխանեց Ալիևի խոսքերին, որ Եվրահանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբԿարապետյանը պատասխանեց Ալիևի խոսքերին, որ Եվրահանձնաժողովում գործում է հակաադրբեջանական խումբ
Կալաս. ԵՄ-ն կհաստատի Հայաստանի համար առաքելությունը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համարԿալաս. ԵՄ-ն կհաստատի Հայաստանի համար առաքելությունը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար
Թևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչԹևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչ
Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետԱլիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ
«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը
Զախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրովԶախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրով
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասներըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասները
Մոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվելՄոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվել
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ