


Արմինֆո.Արևմուտքից եկող ցիկլոնը Հայաստան է բերել անձրևներ և օդի ջերմաստիճանի նվազում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ արդեն երեկոյան կողմ ցիկլոնն ամբողջությամբ կլքի երկրի սահմանները, և սնդիկի սյունը կբարձրանա 5-8 աստիճանով: Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ին կնվազի 5-7 աստիճանով, ինչը կուղեկցվի երկրի ողջ տարածքում տեղացող անձրևներով, իսկ լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեղումներով: Հոկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան ՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ արագությամբ: Շիրակում հոկտեմբերի 13 - ի ցերեկը սպասվում է +12°C, Կոտայքում ՝ +15°C, Գեղարքունիքում ՝ +13°C, Լոռիում ՝ +14°C, Տավուշում և Արագածոտնում ՝ +16°C: Արարատում, Արմավիրում ՝ +18°C, Վայոց Ձորում ՝ +17°C, Սյունիքում ՝ +22°C:
Հոկտեմբերի 13-ին Երևանում ևս սպասվում է անձրև: Հոկտեմբերի 14-17-ը տեղումները կդադարեն։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կլինի +14 - +16°C, երեկոյան` +11 - +13°C, հոկտեմբերի 13-ի` լույս 14-ի գիշերը` +4 - +6°C



