


Արմինֆո. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը գործուղվել են Ղազախստանի Հանրապետություն։
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, Վահագն Հովակիմյանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստին։
«Այսպիսով, Ղազախստանի ԿԸՀ նախագահը ստանձնել է ԱՊՀ անդամ երկրների ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի նախագահությունը՝ մինչև 2026-ի սեպտեմբեր», - նշվում է հաղորդագրությունում։
Հանդիպման շրջանակներում իրականացվել է «Ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական մշակույթի ձևավորումը» թեմայով քննարկում



