


Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է օնլայն դրամահավաք՝ Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների և կուսակցության ընթացիկ գործունեության կարիքների համար։
«Դրամահավաքին կարող եք մասնակցել` կատարելով նվիրատվություններներ ստորև բերված ուղեցույցի համաձայն:
1. ՇԱՀԱՌՈՒԻ ԲԱՆԿԸ - Ամերիաբանկ ՓԲԸ
2. ՇԱՀԱՌՈՒԻ ՀԱՇԻՎ – 1570020902549000
3. ՇԱՀԱՌՈՒ - «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4. ՆՊԱՏԱԿ ( Պարտադիր է լրացման համար)
Նպատակ դաշտում պարտադիր նշել նվիրատուի՝
• Ազգանուն
• Անուն
• Հայրանուն
• Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ
• ՀԾՀ
• Նվիրատվություն բառը
Օրինակ՝ Նվիրատվություն Ստեփանյան Ստեփան Ստեփանի AR1596501, ՀԾՀ՝ 5607880225
Հիշեցում․ Նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի
կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10 000 000 ՀՀ դրամը», ասվում է ՔՊ-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Մայիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վարույթ է հարուցել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ, իսկ արդեն մայիսի 15 - ին նա հայտարարել է իր հրաժարականի մասին՝ "ընտանիքի եւ աշխատանքի միջեւ ընտրություն կատարելու" անհրաժեշտության պատճառով։
Սակայն Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդել են, որ"քրեական վարույթի քննություն է տարվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տվյալները թաքցնելու առնչությամբ"



