


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մեկ տեղակալի և մյուս երեքին՝ վերանշանակել:
Այսպես, Փաշինյանի սեպտեմբերի 24-ի որոշման համաձայն, փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Վերանշանակվել են փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը և Աննա Ժամակոչյանը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախկին նախարար, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանն օգոստոսի 20-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը և օգոստոսի 27-ին նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:



