


Արմինֆո. Փարաքար համայնքում կատարված հանցագործության փաստի առթիվ կատարվում են անհետաձգելի օպերատիվ-քննչական գործողություններ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Ղազարյանը։
Նրա ասելով՝ հանցագործությունը հասարակական լայն արձագանք է ստացել, և Ոստիկանությունը Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ միասին անում է հնարավորը, որպեսզի այդ դեպքը հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտվի: Ղազարյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ ձերբակալված անձինք դեռևս չկան:
Ոստիկանապետը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ուժայինների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ՝ հղում անելով քննության գաղտնիությունը: Նա միայն հավաստիացրել է, որ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-քննչական միջոցառումներ։
Պատասխանելով Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության ֆոնին իր հնարավոր հրաժարականի մասին հարցին ՝ Ղազարյանը հայտարարել է, որ պատրաստ է թողնել իր պաշտոնը, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա:
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և նրա ոստիկան ընկեր Կարեն Աբրահամյանը սպանվել են սեպտեմբերի 24-ի գիշերը, ևս մեկ մարդ վիրավորվել է եւ գտնվում է հիվանդանոցում



