Arminfo.info


 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025 12:54
Նաիրա Բադալյան

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չեն լինի, հաղորդել է Ավինյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Փաշինյանին

Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չեն լինի, հաղորդել է Ավինյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Փաշինյանին

Արմինֆո.Այսօր ՀՀ հառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում, որը պայմանավորված է հանրային տրանսպորտային համակարգի թարմացմամբ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր և արդյունավետ ուղևորափոխադրում։

 

Տրոլեյբուսները, որպես մաքուր էլեկտրական փոխադրամիջոցներ, կարևոր դեր են կատարելու փոշու և աղտոտման նվազեցման, նոր երթուղային ուղեգծերի ներդրման ուղղությամբ։ Թվով 45 նոր տրոլեյբուսի գնումը թույլ կտա բարելավել երթուղային հաճախականությունը, ընդհանուր ծածկույթն ու ծառայության որակը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ավելի ճկուն երթուղային մոդելներ, տրոլեյբուսային կայուն էներգետիկ համակարգի զարգացում՝ ավելի մաքուր և ցածր աղտոտում ունեցող երթուղիներով, նվազեցնել օդի աղտոտվածությունը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման ընդունումը պայմանավորված է նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ ներկայումս փոխարինման ենթակա վերելակների շահագործման ժամկետը գերազանցած է և, ըստ վիճակագրական տվյալների, վերջին տարիներին արձանագրվել են նաև վտանգավոր միջադեպեր: Թվով 104 հին վերելակի փոխարինումը կհանգեցնի շահագործման մակարդակային և անվտանգության արմատական բարելավման, կխնայի տարեցների և հաշմանդամ քաղաքացիների համար ենթակառուցվածքային բարձր մատչելիություն, միաժամանակ կապահովվի սպասարկման ծախսերի, անսարքությունների և արտակարգ դեպքերի զգալի նվազում:

 

Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է՝ 1157 «Քաղաքային զարգացում» ծրագրի 21033 «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների արդիականացում» և 21041 «Երևան քաղաքի հանրային տրանսպորտի շարժակազմերի համալրում և արդիականացում» միջոցառումների ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 2,137,850.0 հազ. դրամ գումար, «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից:

 

Վարչապետը հետաքրքրվել է, թե տրոլեյբուսների ձեռքբերման պրոցեսը որ փուլում է գտնվում, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Մենք ունենք կայացած մրցույթ և արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս, և այս 45 նոր տրոլեյբուսով, որը Կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջությամբ մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք, այսինքն՝ այլևս չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո, ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 տրոլեյբուսը կլինի Երևանում։

 

Ինչ վերաբերում է վերելակների հարցին, Երևանի քաղաքապետը պատասխանել է. «Համայնքային բյուջեով տարեկան փոխում ենք մոտավորապես 500 վերելակ։ Այս տարի Կառավարությունը նույնպես աջակցում է այս ծրագրին: Այս տարի 507 վերելակ ենք գումարային փոխելու Երևան քաղաքում: Եվս 3 տարի՝ այս նույն տեմպը պահպանելով և երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով, Երևան քաղաքում վերելակային ֆոնդն ամբողջապես կրկին վերազինում ենք։ Հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»։

 

Ինչ վերաբերում է վերելակների սպասարկմանը, Տիգրան Ավինյանը նշել է. «Հաշվի առնելով, որ համատիրությունների ֆինանսական միջոցները հիմնականում թույլ չեն տալիս նմանատիպ վերազինում անել, Երևանի քաղաքապետարանը՝ նաև Կառավարության աջակցությամբ, այս ծրագիրն իրականացնում է՝ հետագայում ամբողջ վերելակային սպասարկումը հանձնելով իրավատիրոջը, մասնավորապես՝ համատիրությանը: Այսինքն՝ արդեն նոր վերելակի հետագա սպասարկումը դրվում է համատիրության վրա»:

Վերադառնալով տրանսպորտի թեմային՝ վարչապետը խոսել է նաև Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի արդյունավետության կարևորությանը և նշել. «Այս մրցույթն իրականացվել է այն

վերլուծության արդյունքում, որ մասնավորապես՝ տրոլեյբուսները և ընդհանրապես՝ էլեկտրատրանսպորտը Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել, մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև էլեկտրաավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության հարցին և նշել. «Մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»:

 

Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետը հավելել է. «Այս մի քանի տարիների ընթացքում մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուս, մենք գնել ենք 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուս և մինչև այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուս, որոնք իրենց գծերից անջատ կարող են հավելյալ 60 կմ երթևեկել՝ անկախ միացված լինելուց։ Այս 45 տրոլեյբուսի գնումից հետո, շարժակազմին վերաբերող 2 հիմնական գնում է մնում՝ 18 մետրանոց 249 ավտոբուս, որը փոխարինելու է մեր հին «Հիգեր» ավտոբուսները, որոնք արդեն 15-16 տարեկան են։ Նոր ցանցի վերլուծությամբ, մեզ ևս 26 հատ տրոլեյբուս է պետք գալու: Այսինքն, բոլոր մնացած շարժակազմերը, որոնք մենք պետք է ձեռք բերենք, միմիայն այլևս էլեկտրական պետք է լինեն»:

 

Վարչապետը հետաքրքրվել է նաև Աջափնյակ մետրոյի կառուցման աշխատանքների ընթացքով, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետը նշել է, որ բոլոր համալիր փորձաքննություններն անցած «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է և ընդգծել. «Մենք այս նախագիծը բաժանել ենք 3 փուլի: 3 փուլերը լինելու են Բարեկամություն մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառուցումը և կամրջից դեպի թունել և հենց բուն կայարանի կառուցումը: Մենք, ինչպես քննարկել ենք նաև Ձեզ հետ, 3 լոտով կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, որպեսզի մասնակցություն ունենան այս մրցույթներին: Կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը: Ես կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները «Աջափնյակ» մետրոյի կայարանում։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումից հետո, Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25%: Այսինքն, էական մեծ ազդեցություն է ունենալու ուղևորահոսքերի վրա»։

 

Վարչապետն իր հերթին հավելել է, որ մետրոյի զարգացման գաղափարը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, քննարկվում է նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել ուղղությունը մինչև Ակադեմիական քաղաք և Ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանն ուղղորդել Չարբախ մետրոյի կայարան: Արդյունքում, վարչապետի խոսքով, մետրոյի շրջանաձև երթևեկություն կլինի, որն ավելի արդյունավետ կլինի:

 

Տրանսպորտի թեմայի շրջանակում Տիգրան Ավինյանը խոսել է նաև Երիտասարդական մետրոյի կայարանից Նոր Նորք ճոպանուղու կառուցման մասին, ընդգծել, որ այժմ իրականացվում է նախագծի մրցույթի փուլը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նաև արևային կայանների տեղադրմանը և ներկայացրել է, որ 2030թ. էներգետիկ ռազմավարության մեջ որպես թիրախային չափ սահմանված է 1000 մվտ, սակայն այսօր արդեն տեղադրված է 850 մվտ արևային կայաններ:

 

Այս թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է աշխատել. «Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել այս ուղղությունը, որովհետև մեր արտադրության էներգիան է, և մենք պետք է մտածենք, թե ինչ հետագա քայլեր անենք, մասնավորապես՝ կուտակիչ կայանների տեխնոլոգիաները: Այսօր աշխարհում էլեկտրաէներգիան, գնալով ավելի շատ պահանջարկ է ունենում, և մենք պետք է գտնենք ձևեր՝ մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չդանդաղեցնել, քանի որ այն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ պետական անվտանգության խնդիր է և անհրաժեշտ է հետևողականորեն գնալ այդ ճանապարհով: Վարչապետը հանձնարարել է այս հարցի առնչությամբ աշխատանքային հանդիպում կազմակերպել՝ հրավիրելով էներգետիկ ոլորտի գործընկերներին և փորձագետներին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար