


Արմինֆո. Ադրբեջանը 2023 թվականի տեսանյութն օգտագործել է օկուպացված Ստեփանակերտում "արցախցի հանցագործ Կարեն Ավանեսյանի" ձերբակալության շոու բեմադրելու համար։ Այդ մասին իր Արցախ տելեգրամյան ալիքում գրում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին զինծառայողը։
"Ահաբեկիչ Ալիևի ստրուկները 2023 թվականի տեսանյութ են հրապարակել ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտում մնացած հոգեկան հիվանդ Կարեն Ավանեսյանի մասնակցությամբ։ Հոգեկան հիվանդ մարդու մնալու որոշումը չեմ մեկնաբանի", - նշել է նա։
Ընդ որում, ալիքի հեղինակը նշում է, որ ստեփանակերտցիներն այժմ ծիծաղում են այդ տեսանյութի վրա, քանի որ Կարենի տեղաշարժի կադրերը տարբեր կետերից, որոնք զետեղված են ադրբեջանական ցանցերում, ցույց են տալիս, որ Կարենի կողմից ոչ մի հետևողական շարժում չկա:
"Բոլոր կադրերում Կարենը շարժվում է նախորդ կադրի հակառակ ուղղությամբ: Ահաբեկչական Ադրբեջանում այնքան բութ են համարում իրենց մարդկանց, որ ահա այսպիսի տեսանյութերով են հիմարացնում", - հավելել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Արցախի բնակիչն իքնաձիգով փորձել է հարձակվել երեկ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման մասնակիցների վրա: Իբր, ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել և վիրավորվել։ Թե ինչի համար էր կազմակերպված այդ շոուն՝ դեռ անհասկանալի է, քանզի բոլորին է հայտնի, որ օկուպացված Արցախում մնացել է մեկ տասնյակ հայ՝ տկար մարդիկ կամ հոգեկան հիվանդներ, որոնց հավաքել են մեկ վայրում և լիովին սահմանափակել նրանց տեղաշարժը: Նրանք կարող են լքել իրենց պահման վայրը միայն ադրբեջանական հատուկ ծառայությունների թույլտվությամբ։



