


Արմինֆո. Այսօր Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակն է, սակայն, այն սպառնալիքները, որոնք կախված էին հայ ժողովրդի գլխին մեկ դար առաջ, որոշակի խմբագրումներով ու դրսևորումներով առկա են նաև այսօր: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ինչպես ժամանակին մարդիկ երկընտրանքի առաջ էին կանգնած` պայքարե՞լ, թե՞ հպատակվել, նույնն էլ այսօր է: Ընդունե՞լ թշնամիների` մեզ վաճառվող հույսն ու խոստումը, թե՞ մեր նպատակներին ձգտել պայքարի և տրամաբանության ճանապարհով: Մեր ուղին միանշանակ պայքարն է` առանց որի չի լինի կյանք, հայրենիք և ազատություն», - գրել է պատգամավորը:
Մուսա լեռան պաշտպանությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ առավել հերոսական էջերից մեկն է: Այն ժամանակ Սուեդիայի հայերը Հալեպի վիլայեթի Անտիոքի գավառում ՝ Մուսա լեռան վրա ստիպված էին ինքնապաշտպանություն կազմակերպել 1915թ. Հաայոց ցեղասպաանության ժամանակ՚ Պաշտպանությունը տևել է 40 օր և ավարտվել է պաշտպանվողների փրկությամբ։ Սեպտեմբերի 13-15-ը Մուսա լեռան պաշտպաններին ընդունել են "Ժաննա դ 'Արկ" և ֆրանսիական այլ նավեր և տեղափոխել են Պորտ Սաիդ: Այն ժամանակ փրկվեց մոտ 4 հազար մարդ, հիմնականում, կանայք և երեխաներ։ Այդ հերոսապաատումը նկարագրված է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի "Մուսա լեռան քառասուն օրը" վեպում, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ողջ մնացած մուսալեռցիներն ու նրանց ժառանգները հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան եւ Էջմիածնի շրջանում հիմնադրել է Մուսալեռ գյուղը, որտեղ կանգնեցվել է Մուսա լեռան պաշտպանության հերոսների հուշարձանը ։



