


Արմինֆո. Հայաստանի ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին փակ գաղտնի քվեարկությամբ Արմեն Դանիելյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի քրեական գործերի պալատի դատավոր: ԲԴԽ-ը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր, Արմեն Դանիելյանի թեկնածությունը պաշտպանել են 65 ժողովրդական ընտրյալներ, իսկ Նելլի Բաղդասարյանի թեկնածության օգտին՝ 0:
Նախօրեին քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները Դանիելյանին մեղադրել էին ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելու իշխանության գաղտնի հրահանգները կատարելու համար։



