


Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Աստանայում սպասում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին: Այդ մասին Տոկաևը հաղորդել է Ղազախստանի ժողովրդին հղած ամենամյա ուղերձի ժամանակ ՝ խորհրդարանի պալատների համատեղ նիստում։
"Տարեվերջին կկայանան իմ այցերը Ռուսաստան, Ուզբեկստան, պատրաստվում ենք Աստանայում ընդունել Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի ղեկավարներին, հանդիպումներ և բանակցություններ են նախատեսված ասիական և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների հետ: Ակտիվորեն զարգանում է ղազախա-ամերիկյան երկխոսությունը։ Զարգացնում ենք բազմապլան շփումներ Եվրամիության հետ", - ասել է Տոկաևը՝ Ղազախստանի ժողովրդին հղած "Ղազախստանը արհեստական բանականության դարաշրջանում. արդիական խնդիրները և դրանց լուծումները թվային փոխակերպման միջոցով" ուղերձում:
Ընդ որում, Ղազախստանի ղեկավարը հավելել է, որ հանուն կայուն խաղաղության եւ համընդհանուր առաջընթացի պետք է փոխզիջումներ փնտրել, "վատ խաղաղությունն ավելի լավ է, քան բարի վեճը": "Այդ պատճառով Ղազախստանը ողջունել է Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը", - ասել է Տոկաևը:



