


Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշումներով Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ, իսկ Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ:
Կառավարության հաղորդագրության համաձայն, մարզպետները շնորհակալություն են հայտնել վստահության համար:
«Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատելը՝ ի նպաստ հայրենի մարզի զարգացման»,- ասել է Վահրամ Խաչատրյանը:
Արեն Մկրտչյանը նշել է. «Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի Հանրապետության և մասնավորապես՝ Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում»:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել մարզպետներին իրենց գործունեությունում:



