


Արմինֆո. Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին, որտեղ սեպտեմբերի 3-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, վարչապետին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի Ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:
Ուշագրավ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և Ճապոնիայի կապիտուլյացիայի 80-ամյակին նվիրված շքերթին մասնակցելուց հետո Փաշինյանը սեպտեմբերի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա:



