Arminfo.info


 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025 13:32
Ալինե Գրիգորյան

ԱԳՆ նախկին ղեկավար. Արցախի բնակչության բռնի տեղահանումը բացահայտեց ողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը

ԱԳՆ նախկին ղեկավար. Արցախի բնակչության բռնի տեղահանումը բացահայտեց ողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը

Արմինֆո. 2023 թվականին Արցախի անկումն ավելի լայն և վտանգավոր հետևանքներ է ունեցել, քան, պարզապես, տարածքային փոփոխություն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացահայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում, որը տարածել է "Այլընտրանքային նախագծեր" խումբը։

 

«Այս «հանգուցալուծումից» հետո տարածաշրջանում սկսեցին ավելի ակտիվ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը՝ յուրաքանչյուրն իր «պատմական ազդեցության գոտին» վերականգնելու մտադրությամբ՝ ոչ թե որպես խաղաղարար, այլ որպես շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետևանքով առաջացած վակուումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տերությունները, որոնք կայսերական հիշողության կրողն են, կրկին սկսում են պայմանավորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանությամբ։

 

Այս ամենը տեղի է ունենում գլոբալ համակարգի խոր անկայունության ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գերհզորների մրցակցության թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիվանագիտական պրագմատիզմի հանդեպ։ Ակնհայտ է դառնում անտարբերությունը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղության, անվտանգության և արժանապատվության հանդեպ, երբ սահմանները վերաձևավորվում են բռնության միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերվում են հանուն այսպես կոչված պատմական նպատակահարմարության։

 

Պետք է հստակ արձանագրել. որոշ տերությունների մեծամտությունը, ցինիզմը և կայսերական կարոտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նրանք պարզապես ավարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք հարմար էին իրենց կարճաժամկետ շահերին։ Այդ տերությունները, գործելով որպես անկում ապրած կայսրությունների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թե որպես հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտությամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրավունքները և անվտանգության վերաբերյալ հիմնավոր մտահոգությունները։

 

Արցախի ողբերգությունն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ հայտնի պատճառների, այն հնարավոր դարձավ, և որոշ առումներով ուղղորդվեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպես «խաղաղության» հիմք և հավատացին, թե գերիշխանությունը հավասար է կայունության։

Բայց գերիշխանությունը առանց լեգիտիմության ծնում է դիմադրություն, իսկ վախի ու լռության վրա հիմնված կայունությունը ենթակա է փլուզման։ Արդարության ընտրովի կիրառումը, ժողովուրդների զոհաբերումն ու ուժով պարտադրված խաղաղությունը խորացնում են ճգնաժամերը՝  դրանք լուծելու փոխարեն», - կարծում է Այվազյանը։

 

Նրա հաամոզմամբ՝ կայսրությունները չեն փլուզվում, որովհետև բախվում են մարտահրավերների, դրանք փլուզվում են, որովհետև չեն կարողանում արձագանքել այդ մարտահրավերներին՝ խոհեմությամբ, հստակությամբ և իրատեսությամբ։ «Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռությունը շփոթում են համաձայնության, վերահսկողությունը՝ օրինականության, իսկ գերիշխանությունը՝ իմաստության հետ։ Երբ առաջնորդները սկսում են հավատալ, որ իրենք հավերժ են, երբ իրենք դառնում են պետության մարմնավորումը, և երբ ազգային շահը խառնում են անձնական հավակնությունների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։

 

Տարբեր դերակատարների կայսերական մտածողության մեծամտությունն ու կուրությունը ողբերգություն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմությունն անվերջ ցույց է տվել, որ երբ կայսրությունները սխալվում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետևանքները, ուշ թե շուտ, անխուսափելիորեն հետ են վերադարձվում հենց այդ կայսրություններին։ Երբ իշխանությունը օգտագործվում է իրականությունը մերժելու համար, երբ մարդկային կյանքերը դիտարկվում են որպես աննշան զոհեր, և երբ առաջնորդությունը վերածվում է անձնական փառքի գործիքի, նման կայսրությունները անխուսափելիորեն գնում են ներքին քայքայման և կործանման ճանապարհով», - գրում է նախկին արտգործնախարարը։

 

Նրա համոզմամբ՝  այդ ամենի դեմ հանդիման կանգնած Հայաստանն ամենևին  դատապարտված չէ վերջնական պարտության։ «Մեծ տերությունների ուժային խաղերի, կայսերական մտածողության և ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռևս գոյություն ունի իմաստուն և նպատակային ընտրության հնարավորությունը։ Մեր պատասխանը պետք է լինի ազգային շահերից բխող հաշվարկված ռազմավարությունը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականության հստակ և համակարգված ձևավորմամբ և ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։

 

Նույնիսկ ամենածանր իրավիճակներում հնարավոր է ձևավորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնությունը, փորձը, իրատեսությունն ու հետևողականությունը։ Փոփոխվող աշխարհակարգը վաղ թե ուշ ստեղծելու է հնարավորությունների պատուհան, և միայն համարժեք պատրաստվածությունն է, որ կարող է ապահովել, որպեսզի այդ պատուհանը բացվի ոչ թե ուրիշների, այլ հենց Հայաստանի առջև», - ամփոփում է Այվազյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքըԴատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանըՀայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասինՍամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համարԿիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանումՊաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներինՀայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներըՓորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունըՈւզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվՊուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ ՀայաստանումԱդրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրըԳյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
Երեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվումԵրեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվում
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասումԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասում
ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվելԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
Սերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքըՍերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը
ՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . ՄամիջանյանՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . Մամիջանյան
Փաշինյան. Բաց և կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանըՓաշինյան. Բաց և կառուցողական երկխոսության փոխադարձ պատրաստակամությունը նաև այսուհետ կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամրապնդմանը
Ռուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարարՌուսաստանի հայերի մասնակցության հարցը Հայաստանի ընտրական գործընթացներին գտնվում է երկրի իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում. ՆԳ նախարար
Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ ՀայաստանիցՆարեկ Կարապետյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստինՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի Գործադիր ակադեմիական խորհրդի նիստին
ՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնելՆԳ նախարար. Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել
ԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունըԲՀԿ. Երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումը կասկածի տակ է դնում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է ԿԸՀ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում«Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված արդյունքներով տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության կարմիր գծերի հատում
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը։
Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիրԱսիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր
Իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿԻրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամի բնակարանում. ՔԿ
Տեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՏեր-Պետրոսյանի կուսակցությունում լեգիտիմ չեն համարում հունիսի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՀՀ ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը կրկին հարցականի տակ է դնում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարանՀՀ ԿԸՀ-ի կողմից երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը կրկին հարցականի տակ է դնում ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան
Հայաստանում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆՀայաստանում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ
ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. ՏոնոյանՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան. Տոնոյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում էՀայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 107-րդ հորիզոնականում է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիացած չէ ընտրությունների արդյունքներով, բայց դրանք համարում է քայլ առաջ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիացած չէ ընտրությունների արդյունքներով, բայց դրանք համարում է քայլ առաջ՝ "չար իշխանությունների դեմ պայքարում"
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով«Ուժեղ Հայաստան» դաշինքը կդիմի ԿԸՀ՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում․ ՎևերԲելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում․ Վևեր
Քաղաքական գործիչ․ Հայաստանի երրորդ նախագահի հայտարարությունն ընդդիմությանը կարող է զրկել Փաշինյանին իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքիցՔաղաքական գործիչ․ Հայաստանի երրորդ նախագահի հայտարարությունն ընդդիմությանը կարող է զրկել Փաշինյանին իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքից
ՊԵԿ նախագահը վստահեցնում է․ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկաՊԵԿ նախագահը վստահեցնում է․ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա
Մի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններինՄի խումբ եվրոպացի խորհրդարանականներ իրենց գնահատականն են տվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին
ԱՄՀ կառավարող տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվԱՄՀ կառավարող տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Անհետ կորածներին առնչվող հարցերը պետք է լուծվեն համագործակցության միջոցով․ ՓաշինյանԱնհետ կորածներին առնչվող հարցերը պետք է լուծվեն համագործակցության միջոցով․ Փաշինյան
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԿոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, Հայաստանի աշխատող քաղաքացիների համար, ովքեր երեխաներ ունեն,  կներդրվի, այսպես կոչված, "ծնողական ժամ"
Արդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն էԱրդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղարն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
Հայաստանի արդարադատության նախկին նախարարն անտրամաբանական է համարում ընդդիմության կողմից մանդատները վերցնելը՝ ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների պայմաններումՀայաստանի արդարադատության նախկին նախարարն անտրամաբանական է համարում ընդդիմության կողմից մանդատները վերցնելը՝ ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների պայմաններում
Փաշինյանը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ գազի գների շուրջ գործող պայմանավորվածություններից հրաժարվելըՓաշինյանը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ գազի գների շուրջ գործող պայմանավորվածություններից հրաժարվելը
Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՖինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank
Փաշինյանը հնարավոր է համարել Սփյուռքի հայերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու հավանականությունըՓաշինյանը հնարավոր է համարել Սփյուռքի հայերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու հավանականությունը
Fitch Ratings. Հայաստանի ընտրություններն ազդարարում են քաղաքականության հաջորդականության մասին՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնինFitch Ratings. Հայաստանի ընտրություններն ազդարարում են քաղաքականության հաջորդականության մասին՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին
«Կգնամ, եթե հրավիրեն». Փաշինյանը՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին«Կգնամ, եթե հրավիրեն». Փաշինյանը՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է երկրի զինված ուժերի սպայի մահվան փաստով քրեական գործի հարուցման մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է երկրի զինված ուժերի սպայի մահվան փաստով քրեական գործի հարուցման մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ