Arminfo.info


 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025 13:36
Ալինե Գրիգորյան

Քաղաքագետ. Եթե Հայաստանը 2016 թվի ապրիլյան պատերազմի ժամանակ ճանաչեր Արցախի անկախությունը, ապա Պրահայում Փաշինյանի հայտարարությունն իրավական նշանակություն չէր ունենա

Քաղաքագետ. Եթե Հայաստանը 2016 թվի ապրիլյան պատերազմի ժամանակ ճանաչեր Արցախի անկախությունը, ապա Պրահայում Փաշինյանի հայտարարությունն իրավական նշանակություն չէր ունենա

Արմինֆո.Եթե 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը: Նման համոզմունք է հայտնել քաղաքաագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝  «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«2025թ. օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության (այսուհետև՝ ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, հայտարարել է. «Դաժան թող հնչի. Արցախը հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր և որի ձեռքերով հանձնվեց Արցախը:»:

 

Քանի որ հնչել է Արցախին վերաբերող հայտարարություն, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ փաստարկված կերպով համոզված եմ, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորված չէ, անհրաժեշտ եմ համարում հանգամանորեն անդրադառնալ վերը մեջբերված կատեգորիկ հայտարարությանը:

 

Առահասարակ, երբ մարդը հանդես է գալիս որևէ պնդմամբ, ապա ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ նա այդ պնդումը հիմնավորելու համար պետք է ներկայացնի անհրաժեշտ և բավարար փաստեր ու հիմնավորումներ: Առավել ևս, երբ այդ պնդումը կատեգորիկ պնդում է: Սակայն, վերոնշյալ պնդմանը չեն հաջորդում տվյալ պնդումն ապացուցող փաստեր ու հիմնավորումներ:

 

Ըստ մեջբերման հեղինակի տրամաբանության՝ Արցախը թշնամուն՝ օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորմանը՝ Ադրբեջանին է հանձնել Հայաստանի գործող վարչակազմը, որը ձևավորվել է հայ ժողովրդի կողմից: Քանի որ Հայաստանի գործող վարչակազմին իշխանության է բերել հայ ժողովուրդը, հետևաբար, Արցախն Ադրբեջանին է հանձնել հայ ժողովուրդը:

 

Հիմնվելով բացառապես մեջբերման բովանդակությանը վերաբերելի փաստերի վրա՝ փորձենք պարզել՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը հիշյալ հայտարարությունը, թե՝ ոչ:

 

Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվում է ոչ թե հայ ժողովրդի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից:

 

Ըստ այդմ՝ 2018թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների, մոտավորապես, 49%-ը, որի, ավելի քան 70%-ն իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, իսկ իրականում՝ դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին:

 

2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 49%-ը, որի, ավելի քան 53%-ն, իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ իրականում՝ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին:

 

Վերոնշյալ թվային պատկերը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին՝ այսինքն՝ մեծամասնությունը, չի մասնակցել ո՛չ 2018 և ո՛չ էլ 2021 թվականներին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին:

Հետևաբար, այս փաստերի առկայության պարագայում հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել հայ ժողովուրդը, առնվազն տարօրինակ է:

 

Հարկ է նշել, որ նախքան 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների որոշ մասի քվեն ստանալը՝ դեռևս 2018թ. մայիսին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է ընտրվել ԱԺ-ի կողմից, ԱԺ-ում կառավարող մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ի օժանդակությամբ:

 

Նշված փաստի ուժով կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Գուցե Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել Սերժ Սարգսյանի վրա աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների ճշման արդյունքում, իսկ գուցե՝ ոչ: Այս պահին անհրաժեշտ և բավարար փաստերի բացակայության պատճառով դեռևս հնարավոր չէ միարժեքորեն պատասխանել այս հարցին:

 

Սակայն նույնիսկ եթե եղել է նման ճնշում, ապա Սերժ Սարգսյանն, անգամ իր կյանքի գնով, որևէ պարագայում չպետք է թույլ տար, որ հակաարցախյան հայացքներ ունեցող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հասներ իշխանության:

 

ՀՀԿ-ի, իսկ իրականում Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մասին վկայում են մի շարք փաստերը, որոնք ներկայացվում են ստորև ժամանակագրական կարգով:

 

ՓԱՍՏ ԱՌԱՋԻՆ

2018թ. մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած «ՀՀ վարչապետի ընտրության հարցի» քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մասնավորապես, հայտարարել է. «Մեզ մտահոգում է մեր երկրի արտաքին վեկտորի, տնտեսական զարգացման, ավանդական արժեքների պահպանման հարցը։ Մեզ համար չափազանց կարեւոր էր հասկանալ, թե, արդյոք, վարչապետի թեկնածուն կարո՞ղ է իր ուսերի վրա վերցնել այդ բեռը, թե՞ մեր ժողովուրդը մոտ ապագայում ապրելու է իսկական քաոսի մեջ։ Ասեմ, որ այդ մտավախությունները չվերացան,… այնուհանդերձ, ինչպես հայտարարվել էր՝ ՀՀԿ խմբակցությունը կօժանդակի վարչապետի ընտրության հարցում։ …ոչ միայն չի խոչընդոտի, այլ նաեւ կօժանդակի։

 

…Այս պահին,… առաջադրված թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, և Հանրապետականը հավատարիմ մնալով իր խոստմանը… կօժանդակի Նիկոլ Փաշինյանին՝ դառնալու ՀՀ վարչապետ։»:

 

Կարո՞ղ էր, արդյոք, Վահրամր Բաղդասարյանն, առանց Սերժ Սարգսյանի գիտության, համաձայնության և թույլտվության, հանդես գալ նման հայտարարությամբ: Անշուշտ՝ ոչ:

 

Հետևաբար, հիշյալ հայտարարությունը Վահրամ Բաղդասարյանը հնչեցրել է Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ:

 

Փաստորեն, ՀՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը իր նախընթաց պատասխանատու կարգավիճակների բերումով իմանալով Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայացքները, իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության համար, այդուհանդերձ վերջինիս ընտրել է ՀՀ վարչապետ՝ տալով նրան իշխանություն:

 

ՓԱՍՏ ԵՐԿՐՈՐԴ

2018թ. մայիսի 29-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մասնավորաբար, հայտարարել է. «Քաղաքական պատասխանատվությունից ելնելով է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հնարավորություն տվել պատգամավորների 1/3-ի ստորագրությունը ունեցող վարչապետի թեկնածու, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին, դառնալու և ընտրվելու վարչապետ: Առանց Հանրապետականի կամքի և որոշման դուք այսօր վարչապետ չէիք ունենա»:

Կարո՞ղ էր, արդյոք, Էդուարդ Շարմազանովն, առանց Սերժ Սարգսյանի գիտության, համաձայնության և թույլտվության, հանդես գալ նման հայտարարությամբ: Անշուշտ՝ ոչ:

 

ՓԱՍՏ ԵՐՐՈՐԴ

2018թ. նոյեմբերի 1-ին 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, հայտարարել է. «Հասարակության, ժողովրդի տեսակետից մեղադրելու բան չունեմ ես: Մենք ենք մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Սա ամենամեծ խոստովանությունն է, որ կարելի է անել: Մենք բազմաթիվ մեր թերություններով և սխալներով ստեղծել ենք բարենպաստ միջավայր: Ժողովրդի հիասթափության ֆոնի վրա եկավ մարդ, որը ճիշտ պահին «բերքահավաք» արեց այդ պտուղները: Մենք ենք մեղավոր, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը – Ս. Հ.-Ջ.) այսօր իշխանության է: Հետևաբար, մեր սխալները մենք լավ գիտենք»:

 

Կարո՞ղ էր, արդյոք, Արմեն Աշոտյանն, առանց Սերժ Սարգսյանի գիտության, համաձայնության և թույլտվության, հանդես գալ նման հայտարարությամբ: Անշուշտ՝ ոչ:

 

ՓԱՍՏ ՉՈՐՐՈՐԴ

2018թ. նոյեմբերի 12-ին factor.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մասնավորաբար, հայտարարել է. «…ինքը (Նիկոլ Փաշինյանը – Ս. Հ.-Ջ.) շատ բաներով համաձայն է մեզ հետ: Եվ վերջիվերջո, մենք ենք իրեն (Նիկոլ Փաշինյանին – Ս. Հ.-Ջ.) իշխանության բերողն էղել խաղաղ ճանապարհով:»:

 

Կարո՞ղ էր, արդյոք, Վահրամ Բաղդասարյանն, առանց Սերժ Սարգսյանի գիտության, համաձայնության և թույլտվության, հանդես գալ նման հայտարարությամբ: Անշուշտ՝ ոչ:

 

Նշված փաստերն առանձին-առանձին, կամ բոլորը միասին անառարկելիորեն վկայում են, որ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում իշխանության է բերել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը:

 

Այժմ, Արմեն Աշոտյանի վերոնշյալ հայտարարության Արցախը հանձնելու մասին հատվածի վերաբերյալ:

2022թ. փետրվարի 22-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քննադատելով Նիկոլ Փաշինյանին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար, մասնավորաբար, հայտարարել է. «Արցախի անկախությունը պետք էր ճանաչել 44 օրյա պատերազմի ընթացքում: 44 օրվա ընթացքում Հայաստանը ունեցել է առնվազն երկու շանս ճանաչելու Արցախի Հանրապետությունը:»:

Որպես իր պնդման հիմնավորում, նա նշել է. «Միջազգային պրակտիկան ցույց է տալիս շատ հետաքրքիր օրինաչափություն. համաշխարհային պետությունները, տերությունները ճանաչում են այս կամ այն տարածքը որպես անկախ պետություն ռազմական գործողությունների առիթով կամ դրանց նախաշեմին… եթե շուտ ես ճանաչում լինում ա պատերազմ, բայց եթե լինում ա պատերազմ, դու պտի ճանաչես, որովհետև աշխարհի կանոնն ա էդպես, անգամ գերտերություններն են այդպես վարվում:»:

 

Այս առնչությամբ հարց է առաջանում. արդյո՞ք Արմեն Աշոտյանը նույնաբովանդակ քննադատական խոսք է ուղղել նաև Սերժ Սարգսյանի հասցեին՝ 2016թ. ապրիլի սկզբին՝ քառօրա պատերազմի ընթացքում, կամ դրա նախաշեմին Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար: Եթե այո, ապա հետաքրքրական կլինի ծանոթանալ դրա մանրամասներին և այդ քննադատական խոսքին Սերժ Սարգսյանի արձագանքին:

 

Չէ՞ որ 2016թ. ապրիլի 2-5-ը նույնպես Հայաստանն ունեցել է հիանալի առիթ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Ցավոք սրտի Հայաստանի այն ժամանակվա գործող վարչակազմն իր կարճատես հաշվարկների հետևանքով չի գնացել նման քայլի` այդպիսով թույլ տալով կոպիտ և ճակատագրական սխալ:

 

Իսկ ի՞նչ է արել Հայաստանի վարչակազմը: Փոխանակ անմիջապես ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմի երրորդ օրը՝ 2016թ. ապրիլի 4-ին, իր աշխատավայր է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և ասել հետևյալը.

 

«…մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:»:

 

Բայց այդ հանդիպման ժամանակ իր նախաբանի խոսքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «…ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ:»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման ընդդեմ Արցախի Հանրապետության: Այդ պարագայում ինչո՞ւ Հայաստանն այդ ժամանակ չի ճանաչել Արցախի անկախությունը:

 

Չնայած, գրեթե, անհավանական էր, որ «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։» (հայերեն՝ Ակնա: Ավելի քան երեսուն տարիների ընթացքում Հայաստանի վարչակազմերը չկարողացան վերանայել իրենց քաղաքականությունը և տեղեկատվական դաշտում օգտագործել հայկական տեղանուններ) արտահայտության հեղինակ Սերժ Սարգսյանը, ով 2010թ. մայիսի 22-ին սիրական “Al Watan” թերթին տված հարցազրույցի ժամանակ բացահայտ հայտարարել է ազատագրված, արցախապատկան տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին կարող էր ճանաչել Արցախի անկախությունը:

 

Ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին իր դիրքորոշումը նա վերահաստատել է 2016թ. նոյեմբերի 17-ին “Россия сегодня” միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ:

 

Այս պարագայում հարց է առաջանում. կարո՞ղ ենք վկայակոչել օկուպանտ Ադրբեջանի որևէ ղեկավարի որևէ հրապարակային հայտարարություն, որտեղ տվյալ ղեկավարը հայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, կամ կողմ է, որպեսզի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության այս կամ այն տարածքը վերադարձվի Արցախին: Դժբախտաբար անհնար է վկայակոչել մի այդպիսի հայտարարություն: Ո՛չ օկուպանտ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ո՛չ երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, ո՛չ երրորդ նախագահ Հեյդար Ալիևը և ոչ էլ վերջինիս որդին՝ օկուպանտ Ադրբեջանի չորրորդ նախագահ Իլհամ Ալիևը, երբևէ նմանաբովանդակ հայտարարություններ չեն արել և չեն անում:

 

Եթե 2016թ. ապրիլյան օպատերազմի օրերին Հայաստանը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունն, ապա որևէ առանձին երկիր, կամ որևէ միջազգային կառույց հիմք չէր ունենա քննադատելու, կամ առավել ևս դատապարտելու Հայաստանի նման քայլը: Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանը դուրս էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցային ձևաչափից և դիմել ուժի՝ այդպիսով խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից երկուսը, այն է՝ վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքը և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքը, որոնք ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին դրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից առաջարկված և հակամարտող կողմերի կողմից ընդունված կոնֆլիկտի կարգավորման հիմքում:

 

Եթե 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը: Ինչո՞ւ, քանզի նախքան այդ հայտարարությունը, Հայաստանի Հանրապետությունը համապատասխան իրավական ակտի ընդունմամբ արդեն պաշտոնապես ճանաչած կլիներ Արցախի անկախությունը: Եվ եթե այդ պարագայում Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, հանդես գար Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությամբ, ապա նման հայտարարությունը չէր կարող ունենալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական նշանակություն, իսկ նման հայտարարության հեղինակը կհայտնվեր անհասկանալի իրավիճակում:

 

Հետևաբար, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի ապազգային, արցախատյաց քայլի մեջ անուղղակի մեղավորություն ունի նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը՝ իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին:

 

Մինչև Սերժ Սարգսյանն անաչառ, օբյեկտիվ և անկողմնակալ կերպով ամբողջությամբ չներկայացնի հանրությանը, այդ թվում նաև իր կուսակցիներին, թե 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունը տեսանելի ապագայում չի դառնալու արդյունավետ գործող պետություն: Ավելին՝ հնարավոր չի լինելու բացառել ապագայում նման սցենարների կրկնությունները, որի հետևանքով իշխանության կարող են հասնել Հայաստանի ազգային, պետական շահերը սպասարկելու ցանկություն, ունակություն և կարողություն չունեցող, սակայն օտարների, մասնավորաբար՝ թշնամու շահերն ի հաշվի Հայաստանի ազգային, պետական շահերի սպասարկելու պատրաստ կամակատարները», - գրել է քաղաքագետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական