


Արմինֆո. Հայաստանի ՊՆ-ում արձագանքել են Գեղարքունիքի մարզում բանակային "Ուրալների" մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ զինծառայողները բժշկական կենտրոնում հետազոտվել են այսօր Գեղարքունիքի մարզում ՊՆ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով: "Նրանցից ոչ ոք չի հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում", - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 23-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ Տրանզիտ»-ն ու բանակային 2 "Ուրալ" բեռնատարները: Բախման հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը հայտնվել է երկու "Ուրալների" միջև ։ 4 զինծառայող տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:



