


Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը թերահավատությամբ է վերաբերվում սահմանադրական բարեփոխումների անցկացմանը: Նրա ասելով, իրենք օրերս ստացել են սահմանարական բարեփոխումների նախագիծը և դեռ չեն հասցրել ծանոթանալ դրա բովանդակությանը:
«Որպեսզի հասկանանք դրա լավ կամ վատ լինելը, նախ հարկավոր այն կարդալ և յուրացնել դրա գլուխները: Իսկ հետո` նաև պարզաբանել համագյուղացիներին: Կարծում եմ, որ այսօր երկրում կան ավելի հրատապ լուծում պահանջող հարցեր, և բարեփոխումների անցկացման համար այդպիսի միջոցների հատկացումը վատնողություն է», - հայտարարել է համայնքապետը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ընդ որում` պատասխանելով այն հարցին, թե բարեփոխումներին ինչպես են վերաբերվում համայնքի բնակիչները` մոլոկանները (հին հավատի - խմբ), Չախալյանը նշել է, որ մոլոկանները շատ հարցերում հաշվի են առնում իր կարծիքը, սակայն մի շարք հարցերի նկատմամբ ունեն սեփական անհողդողդ դիրքորոշումը:
«Մարդիկ տհաճությամբ են ընդունել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ լուրը: Առայժմ չիգիտեմ, թե նրանք ինչպես կքվեարկեն հանրաքվեի ժամանակ, առաջիկա օրերին հանդիպում կանցկացվի համայնքի բնակիչների հետ, այն ժամանակ էլ կկողմնորոշվենք դիրքորոշման առնչությամբ», - երզափակել է համայնքապետը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ հանրաքվեն նշանակված է դեպտեմբերի 6-ին:



