


Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխատակազմում հայտարարել են, որ տեղյակ չեն Հայաստանի տարածքով "միջանցքը" կառավարելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հաղորդումների մասին:
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է կառավարել տրանսպորտային միջանցքը Հայաստանի Սյունիքի մարզով՝ փորձելով առաջ մղել Բաքվի և Երևանի բանակցությունները։
"Մենք տեղյակ չենք այդ մասին, ուստի ոչինչ չենք կարող մեկնաբանել", - «ՌԻԱ Նովոստի»--ին հաղորդնել են Էրդողանի վարչակազմում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարության հետ կապող իր տարածքի վերահսկողությունը երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը:
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով: Մինչդեռ, Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ պայմանավորվածությունների էությունը և ստանալ արտատարածքային միջանցք։



