

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել», - ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ Բաքվի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը երեք զինծառայող է կորցրել:
Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում այս օրերին հայկական կողմը կորցրել է չորս զինվոր և երեք խաղաղ բնակիչ, կան վիրավորներ:



