Arminfo.info


 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 12:27
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին կփոխհատուցի բուսաբուծության ծախսերի 50 տոկոսը

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին կփոխհատուցի բուսաբուծության ծախսերի 50 տոկոսը

Արմինֆո. Կառավարությունը մարտի 27-ի նիստում հաստատել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ 

«Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»,- հարցը ներկայացնելիս ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, նախարարը նշել է, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

 

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ, գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ, կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ, կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։

 

Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թ. կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա, կերային մշակաբույսերի 2250 հա, հատիկաընդեղենի 500 հա փոխհատուցումը։ 2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։  «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։ Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք, որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով: Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է նաև որոշակի հացահատիկի գների ավելացում: Եվ սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշել է Գևորգ Պապոյանը։

 

Անդրադառնալով ծրագրի արդյունավետությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղացիների հետ ունեցած իր շփումների արդյունքում հասկացել է, որ այն օգտակար է միջին և խոշոր գյուղատնտեսներին աջակցելու համար։ «Անկեղծ ասեմ՝ սա լավ ծրագիր չեմ համարում։ Ես գյուղացիների հետ գնացել, խոսել եմ և կարող եմ ասել, որ այս ծրագիրն իմ տեսած գյուղացիների հետ ոչ մի կապ չունի։ Մեր այս ծրագրերը պետք է իմաստ ունենան այն ժամանակ, երբ մենք 1, 2, 3 տարի աջակցենք և 4-րդ տարում այդ մարդն ասի՝ շնորհակալ եմ, ձեր աջակցության կարիքն այլևս չունեմ»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ սա զարգացման ծրագիր չէ, իսկ զարգացման ծրագրերն էլ չեն աշխատում կամ աշխատում են հատվածական, ինչը լրջագույն խնդիր է։

Դրա պատճառներից մեկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև այն է, որ գյուղատնտեսությանը վերաբերող շատ որոշումներ, վերլուծություններ աշխատասենյակներում են կայացվում. «Պետք է ծրագիրը վերցնենք գնանք գյուղ, մոդելավորենք և տեսնենք, թե գյուղի բնակչի հետ ի՞նչ առնչություն ունի այս ծրագիրը, այդ ընտանիքը հնարավորություն ունի՞ դրանից օգտվելու: Դրանից հետո կտեսնենք, որ այդ ընտանիքների 75-80 տոկոսը ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունի այդ ծրագրերից օգտվելու»:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է՝ գյուղատնտեսությունը բիզնես մոդե՞լ է, թե՞ սոցիալական խնդիր, պետք է իրարից տարանջատել. «Այստեղ ամենամեծ պրոբլեմն կայանում է նրանում, որ այդ գյուղացին ունի 1 հա հող, որը ոչ մի բան չի անում, շրջանառությունից հանել է: Այդ մարդիկ ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ այսօրվա իրականության մեջ չեն այլևս կարող զբաղվել: Մենք պետք է այդ հողերի կոնսոլիդացիայի խնդրով ավելի ինտեսիվ զբաղվենք: Իմ կարծիքով՝ այդ ուղղությամբ պետք է գնանք, որովհետև 1 հա գյուղատնտեսական բիզնես չի լինելու»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Սահմանադրական դատարանի միջոցով կպահանջի կրկնակի քվեարկություն նշանակել այն երեք ընտրատեղամասերում, որտեղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել էր ընտրությունների արդյունքները։
Հայկական լոլիկը կարտահանվի ԵվրոպաՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունըՀայաստանի նախկին արտգործնախարար․ Երբ խորհրդարանից դուրս են մղում քաղաքական այլընտրանքը, պարտվում է ոչ թե ընդդիմությունը, այլ՝ պետությունը
ՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքովՊԵԿ աշխատակիցներն Իրանից մաքսանենգ բեռ են հայտնաբերել՝ 10 կգ մարիխուանայի տեսքով
Գրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբԳրիգորյան-Հաջիև հանդիպումը տեղի է ունեցել Փաշինյանի հանձնարարությամբ
Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան Քաղաքագետ․ Քանի դեռ ընդդիմությունը լռում է, Փաշինյանը կարող է օգտվել պլան "Բ"-ից և ստանալ սահմանադրական մեծամասնություն 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ պետությունների՝ "Բնակության պետության սահմաններից դուրս գտնվող աշխատողների մասնակցությամբ արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին" համաձայնագրին կից արձանագրության վավերացմանը
Հայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանանՀայաստանում հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձինք աշխատանքի տեղավորման հնարավորություն կստանան
Շոյգու․ Արևմուտքը 2018 թվին Հայաստանում քաղաքական ռեժիմը փոխելու համար լայնորեն օգտագործել է ֆեյքեր Շոյգու․ Արևմուտքը 2018 թվին Հայաստանում քաղաքական ռեժիմը փոխելու համար լայնորեն օգտագործել է ֆեյքեր 
Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներըԻրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
ԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրաԼՂՀ խորհրդարանի խոսնակ․ Քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի  պետական կառույցների գործունեության  վրա
Հանրապետական․ Հայաստանի իշխանությունները 1991-2018 թվականներին երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրներիՀանրապետական․ Հայաստանի իշխանությունները 1991-2018 թվականներին երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցերԱմենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցեր
Դատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ ՂազինյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ Ղազինյանին
Թուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համարԹուրքագետ․ Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար
Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանի դեսպանը Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչներին պատմել է հայ-ամերիկյան օրակարգի արդիական հարցերի մասինՀայաստանի դեսպանը Բրուքինգս ինստիտուտի ներկայացուցիչներին պատմել է հայ-ամերիկյան օրակարգի արդիական հարցերի մասին
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններըՀարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանըԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանը
Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համարՓաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
Փաշինյանը խոստացել է Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնացԳերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց
Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկանՎարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
Փաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունըՓաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը
Փաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանաՓաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանա
Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետՔոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ
Լայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Փաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասինՓաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունըՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը
Հայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթՀայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթ
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողներըՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Հայաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկել քրեակատարողական ծառայության համակարգում Հայաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկել քրեակատարողական ծառայության համակարգում 
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջվածՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
Փաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունիՓաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի
ՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացումՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում
Ամստերդամ. Ասել, թե Հայաստանում ընտրությունները «կեղծված» էին, կնշանակի ոչինչ չասելԱմստերդամ. Ասել, թե Հայաստանում ընտրությունները «կեղծված» էին, կնշանակի ոչինչ չասել
«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ
Հայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ ՆավասարդըՀայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ Նավասարդը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան