Arminfo.info


 Ուրբաթ, 31 Հունվարի 2025 10:17
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում հայտնաբերվել է 18 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցների խոշոր խմբաքանակ, ձերբակալվել է 13 մարդ

Հայաստանում հայտնաբերվել է 18 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցների խոշոր խմբաքանակ, ձերբակալվել է 13 մարդ

Արմինֆո. Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:

«Դժվար է անգամ պատկերացնել, թե շուրջ 18 կիլոգրամից թմրամիջոցի քանի փաթեթ կստացվի ու համացանցի միջոցով քանի օգտագործողի կիրացվի: Խոսքն, իհարկե, հազարների մասին է: Թմրամիջոցների հենց այդքան իրացում կանխվեց համագործակցված աշխատանքի շնորհիվ, որ սկսվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությամբ:

Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողներ։

Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։

Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:
 

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:

Նույն օրը, Երևան-Երասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:

Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրմիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:

Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։

Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից, և այս ուղղությամբ ծավալուն միջոցառումները հետևողականորեն շարունակվում են` հատկապես շեշտը դնելով այսպես ասած` մեծածախ թմրավաճառության վրա։

Ներկայացված բացահայտումը խոսուն օրինակ է, թե ինչպես կարելի է կանխել թմրամիջոցների այսպես ասած` մանրածախ առևտուրը, ինչն էլ էականորեն կբարձրացնի թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան