Arminfo.info


 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024 15:49
Ալինե Գրիգորյան

Արցախի օմբուդսմեն. Պետք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողությունն ու անպատժելիությունը

Արցախի օմբուդսմեն. Պետք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողությունն ու անպատժելիությունը

Արմինֆո.Տարածաշրջանում նոր ագրեսիաներն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները կանխելու համար պետք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողությունն ու անպատժելիությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ ստեփանյանը՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Christian Solidarity International-ի կողմից կազմակերպված միջոցառմանն իր ելույթում։  Արցախի օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում զետեղված ելույթի տեքստում, մասնավորապես, ասվում է.

 

«Ես վստահ եմ, որ իմ գործընկերներն Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդերի իրավունքներին վերաբերող հարցի շուրջ կներկայացնեն համապարփակ և ամբողջական տեղեկատվություն, ուստի ձեր թույլտվությամբ, ես կուզենայի օգտվել այս առիթից և խոսել ոչ միայն գերիների մասին, այլ նաև Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական ագրեսիաների հետևանքով բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների վերաբերող մարտահրավերներին։

 

9 ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը 2023 թվականի սեպեմբերին հարձակվեց խաղաղ բնակչության վրա, որի հետևանքով հարյուրավոր անձինք զոհվեցին, իսկ Արցախի 120 հազար բնիկ ժողովուրդը տեղահանվեց սեփական հայրենիքից։

 

Այսօր ես կուզնայի առանձնացնել չորս հիմնական թեմաներ, որոնք շարունակում են լրջագույն մարտահրավեր հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդկային իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝

 

Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավիճակն է Հայաստանում։ Թեև Հայաստանի Հանրապետության կողմից բռնի տեղահանվածներին տրամադրվել է հումանիտար աջակցություն, սակայն հարկ է նշել, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Հայաստանը ի զորու չէ պատշաճ կերպով հասցեագրելու բռնի տեղահանվածների կարիքները։ Դրա պատճառով Հայաստանում ապաստան գտած հազարավոր բռնի տեղահանվածներ ապրում են չքավորության մեջ՝ բախվելով սոցիալ-կենցաղային բազմաթիվ մարտահրավերների։ Այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության գործուն աջակցությունը։

 

Երկրորդ կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հարցն է։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց և բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը՝ ավերելով մեր վանքերը և եկեղեցիները, մեր սրբավայրերն ու գերեզմանները։ Ավելին, մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես է ադրբեջանական իշխանությունը հայերին պատկանող գույքը յուրացնում, ապօրինաբար այն տրամադրում և բնակեցնում ադրբեջանցիներով։

 

Երրորդ հարցը, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցն է։ Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ չկա Լեռնային Ղարաբաղի որևէ բնակիչ, որը չի ցանկանում վերադառնալ սեփական հայրենիք ու օջախ։ Վերադարձի իրավունքը անօտարելի է և ամրագրված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։ Այս առումով, մեր ակնկալիքն այն է, որ վերադարձի հարցը անպայմանորեն պետք է դառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցությունների և քննարկումների օրակարգի մաս։

 

Եվ իհարկե չորրորդ հարցը, որը այսօրվա մեր միջոցառման հիմնական թեման է, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների հարցն է։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը գերիների հարցը դարձրել է քաղաքական սակարկման հարց։ Այս խիստ հումանիտար բնույթի հարցը Ադրբեջանը քաղաքականացրել է և օգտագործում է որպես լծակ Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի սկզբունքները։

 

Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Ադրբեջանում գերևարված Վագիֆ Խաչատրյանի պատմությունը՝ Արցախի տարեց բնակիչ, որը առևանգվել է ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ձեռքերից։ Ուզում եմ հիշեցնել Բաքվում գերևարված Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի պատմությունը, քաղաքացիական անձինք, որոնք առևանգվեցին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն բերելու ճանապարհին։ Ուզում եմ հիշեցնել Բաքվում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության պատմությունը։ Եվ նմանատիմ տասնյակ պատմություններ։ Այսօր Ադրբեջանում անօրինաբար պահվող անձանց պատմությունները որքան տարբեր են, այնքան էլ նույնն են։ Նրանք այսօր ենթարկվում են ադրբեջանական բռնապետական իշխանությունների կամայականություններին բացառապես հայ լինելու համար։

 

Հաշվի առնելով գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների դաժանությունները, որոնք արձանագրվել են նախորդիվ, կարելի է հստակ պատկերացում ունենալ, որ այօսր ադրբեջանական բանտերում պահվող անձանց իրավունքների պաշտպանության որևէ գործուն մեխանիզմ չկա, մեզ և միջազգային կառույցների համար բացակայում է անգամ նրանց պահման պայմանների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ ունենալու հնարավորությունը։

 

Ակնհայտ է նաև այն, որ իրավական ճանապարհով Ադրբեջանում պահվող անձանց ազատ արձակումը իրական արդյունավետություն չի ապահովում։ Ուստի և ակնհայտ է դառնում, որ գերիների և պատանդների ազատ արձակման համար խիստ կարևոր է միջազգային չնշումը ադրբեջանի նկատմամբ։

 

Հարգելի գործընկերներ, Իմ գործընկերների հետ միասին մենք բարձրացնում ենք այս խնդիրները տարբեր հարթակներում, և այս ֆորումը հատկապես կարևոր է մեր ձայնն լսելի դարձնելու համար։ Ցավոք, աշխարհի ներկայիս անկայունության և բազմաթիվ մարտահրավերների պատճառով մեր մտահոգությունները հաճախ չեն լսվում: Այժմ, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ են կազմակերպություններ և անհատներ, ովքեր հավատարիմ են մարդու իրավունքներին և պատրաստ՝ պաշտպանելու այս կարևոր խնդիրները և օգնելու մեզ լսելի լինելու հարցում։

 

Տարածաշրջանում նոր ագրեսիաներն ու մարդու իրավունքների լայնածավալ խախտումները կանխելու համար պետք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողությունն ու անպատժելիությունը։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ և հանցավոր պահվածքի համար, և հենց այս հարցերում է, որ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։
Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցությանՔաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
ՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասողՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասող
Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։
Ջապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանըՋապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանը
Միխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետՄիխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումըՓաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումը
Հանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտեՀանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական