


Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի հետ։
Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, ինչպես նաև տնտեսության նորարարական ճյուղերում համագործակցության հարցերին։ Տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացման ընթացքին առնչվող քննարկումների շրջանակներում մտքեր են փոխանակվել հետագա քայլերի մասով։
Երկկողմ համագործակցության առաջմղման համատեքստում ընդգծվել է պատբերաբար փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը, այդ թվում՝ Երևանում և Աստանայում նախատեսվող միջազգային համաժողովների եզրույթներին։



