


Արմինֆո. Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ», - գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ ' Բրայենը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են 2024 թվականի ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը։ "Ես ակնկալում եմ, որ միջոցառմանը կմասնակցեն երկու երկրները, ընդամենը՝ 30 գործընկեր երկրներ",-ասել էր Օ ' Բրայենը, չմանրամասնելով, թե արդյոք հնարավոր է, որ միջոցառման շրջանակում Միրզոյանը հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:



