Arminfo.info


 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023 11:32
Ալեքսանդր Ավանեսով

2024 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեությունն ուղղված է լինելու արտաքին սպառնալիքների չեզոքացմանը և անվտանգ միջավայրի ձևավորմանը. Միրզոյան

2024 թվականին ՀՀ ԱԳՆ գործունեությունն ուղղված է լինելու արտաքին սպառնալիքների չեզոքացմանը և անվտանգ միջավայրի ձևավորմանը. Միրզոյան

Արմինֆո.Հաջորդ տարի Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործունեությունը, հիմնականում, ուղղված է լինելու արտաքին սպառնալիքների չեզոքացմանը և անվտանգ միջավայրի ձևավորմանը: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարը նշել է, որ Արտաքին գործերի նախարարության ներկայացրած բյուջետային հայտն արտացոլում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները, արտաքին քաղաքական մարտահրավերները: «Եվ սրանք, իհարկե, ակնհայտորեն ուղղված են ՀՀ անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդմանը, առաջմղմանը և առհասարակ ՀՀ շահերի առաջմղմանն արտաքին քաղաքական բնագավառում: Այս ամենը թվարկելիս, իհարկե, որպես միջոց, խողովակ կամ առաջին նպատակ, եթե կուզեք, ընկալում ենք Հայաստանի Հանրապետությանն ուղղված արտաքին քաղաքական անվտանգային սպառնալիքների չեզոքացումը և Հայաստանի Հանրապետության շուրջ արտաքին անվտանգային միջավայրի կայունացումը: Իհարկե, եթե տարվա կտրվածքով ենք վերլուծում, ընթացիկ տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք: Եվ սա ասելիս, առաջին հերթին նկատի ունենք, իհարկե, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները` պրոցես, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չունեցավ այլ ելք, քան փրկվելու համար լքել իրենց տները, իրենց բնօրրանը, հայրենիքը, և դրա հետևանքով մենք այսօր ունենք 100 հազարից ավել փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ, պատշաճ, արժանապատիվ և երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաև արտաքին գործերի նախարարության ուսերին է, բնականաբար՝ նաև որպես արտաքին գործերի նախարարության նպատակ ու խնդիր, այդ թվում և՝ միջազգային աջակցության մեխանիզմներ գործարկելը, որոնք արդեն արվել են և դեռ կարվեն, այդ թվում և՝ միջազգային ավելի լայն օգնություն ապահովելը, նաև հումանիտար բնույթի: Որովհետև ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի երեք-չորս օրում ընդունել 100 հազարից ավել փախստական, և դա որևէ ալեկոծություններ չառաջացնի տվյալ երկրի սկսած ներքաղաքական կյանքից, ավարտած տնտեսական, սոցիալական համակարգերում: Ավելորդ չեմ համարում նշել, որ մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ, ովքեր նաև պատրաստակամություն են հայտնում մեզ օգնել այս գործընթացում, հարկ են համարում նշել, որ դրականորեն զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից և կազմակերպվածությունից: Սոցիալական հատվածը, անշուշտ, մեր մյուս գործընկերների, մյուս գերատեսչությունների առաջնային անելիքն է, բայց կրկնում եմ, այստեղ ևս արտաքին գործերի նախարարությունն անելիքներ ունի և անում է:   

 

Վերադառնալով ավելի քաղաքական հատվածին, իհարկե, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում: Օբյեկտիվորեն բարդություններ են առաջանում մեր հիմնական օրակարգում, հիմնական արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ: Եվ եթե ավելի մասնավորեցնենք, թե դա ինչպես պետք է արվի, մեր խաղաղության օրակարգն է, և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում (հիմա կխոսենք առանձին երկրների մասին) սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Մեր խորին համոզմամբ, սա է այն միջավայրը, որում Հայաստանի Հանրապետությունը (առհասարակ կարծում ենք, որ սա բանաձև է բոլոր երկրների համար, բայց մենք մեր երկրի մասին ենք խոսում) կարող է և շանս ունի ապահովել իր շարունակական գոյությունն ու զարգացումը:        

 

Սպառնալիքներից ենք խոսում, բայց ցանկանում եմ նաև նշել՝ կան նաև ահռելի, շոշափելի հնարավորություններ: Բայց ուզում եմ կրկնել, այս ճանապարհն անցնում է միմիայն խաղաղության ճանապարհով: Ահա, մենք մեծ հույս ունեինք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվեր Գրանադայում վերջերս: Ցավոք սրտի, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ, հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, և այդտեղ հանդիպման արդյունքներով ընդունվեց փաստաթուղթ՝ 4 ղեկավարների կողմից ստորագրված, որը մեծ հաշվով արտացոլում է խաղաղության, երկարատև կայուն և արժանապատիվ խաղաղության հիմքերը, ուղղությունները, և ուղենիշ է այդ խաղաղության համար, այդ թվում և՝ խաղաղության պայմանագրի համար: Այստեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պայմանգրի մասին խոսելիս և այդպես եղել է շարունակաբար: Գիտեք, որ արդեն 6-րդ փուլն է մեկնաբանություններով կամ խմբագրություններով փոխանակվելու կամ հանդիպել-բանակցելու: Ամբողջ ընթացքում էլ հենց սրանք են եղել մեր ուղենիշները: Ավելորդ չեմ համարում հիշեցնել: 

 

Սկզբունքներից առաջինը՝ երկու երկրների կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային  ամբողջականության ճանաչումն է. ընդ որում, մենք այստեղ ուզում ենք առանց այլևայլությունների առավելագույն կոնկրետություն ապահովել։ Այս նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների մակերեսները՝ 29 800 և 86 600՝ համապատասխանաբար: Սրանք այն տարածքներն են, որոնք նաև, ըստ էության, եղել են Հայաստանինը և Ադրբեջանինը խորհրդային ժամանակաշրջանում, և այնուհետև Ալմա-Աթայի հռչակագրով, երբ ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև բոլոր ԱՊՀ ստեղծող և անդամակցող բոլոր նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները պայմանավորվեցին, որ միմյանց միջև խորհրդային շրջանում գոյություն ունեցած վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես միջպետական սահմաններ։ Եթե շատ տառացիորեն նայենք, սա գրված է ԱՊՀ ստեղծման հիմնադիր փաստաթղթում։ Երբ որ ասում ենք Ամլա-Աթա, սա այն փաստաթուղթն է, որով Հայաստանը և մյուս երկրները միացել են այդ ԱՊՀ ստեղծման փաստաթղթին, բայց սա տեխնիկական նրբերանգ է, տեխնիկական ուղղում շտկում է։ 

 

Երկրորդ սկզբունքը, գիտեք, որ մենք պայմանավորվել էինք, և կա այդ մասին միջազգային ընկալում, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Եվ, ահա, երկրորդ սկզբունքը խոսում է այն մասին, որ սահմանազատման գործընթացը և հետագա դեմարկացիայի գործընթացը պետք է տեղի ունենա խորհրդային շրջանի ամենաթարմ, օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա։ Դրանք են նախևառաջ 1974-78 թվականների քարտեզների խումբը, որոնց պայմանական անվանումն ավելի ընդունված է ասել 1975 թվականի։ Եվ մեծ հաշվով, որպես սկզբունք, Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանների հիման վրա։ Մեր համոզմամբ և մեր կարծիքով նաև միջազգային հանրության ընկալմամբ և համոզմամբ, և իմ տպավորությամբ, որքան կարող եմ դատել, և սա մի փոքր գուցե համարձակ դատողություն էլ լինի, բայց իմ տպավորությամբ նաև Ադրբեջանի ընկալմամբ այսպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը։ 

 

Եվ վերջապես երրորդ սկզբունքը շատ շահարկված, շատ արծարծված թեման՝ տարածաշրջանի ապաշրջափակումը։ Ես ուզում եմ կրկին առիթն օգտագործել ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը ոչ միայն դեմ չէ, այլև շահագռգիռ է, եթե կուզեք՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի ենթակառուցվածքների, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի և այստեղ մենք շատ պարզ, ընկալելի և ընդունելի պատկերացումներ ունենք այս գործընթացի մասին», - ընդգծել է Արարատ Միրզոյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ