Arminfo.info


 Շաբաթ, 18 Ապրիլի 2015 05:08

Ստեփանյան Դավիթ

Վահան Վարդապետյան. Կեղծ հայրենասիրությունը վտանգի է ենթարկում հայկական պետականությունը

Վահան Վարդապետյան. Կեղծ հայրենասիրությունը վտանգի է ենթարկում հայկական պետականությունը

 Վերջին ներքաղաքական և արտաքին ազդակները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ նախագահի ճանապարհը սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ ամենևին անամպ չէ: Ձեր կարծիքով, նրա ենթադրվող ժառանգորդների անունների հնչեցումն արդյո՞ք վկայում է հանրաքվեի գաղափարից հանրապետականների հրաժարվելու մասին:

 

Սահմանադրական բարեփոխումների գաղափարն ամբողջովին զուրկ է հասարակական աջակցությունից, քանի որ Սահմանադրական բարեփոխման գաղափարի շուրջ կուսակցությունների, այսպես կոչված, համախմբումը, որոնց մեծ մասը բաղկացած է երկու մարդուց, տարրական ֆարս է: Ի սկզբանե ես համոզված էի այդ գաղափարի առնչությամբ իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի կասկածներում: Իսկ այն կյանքի կոչելու նպատակահարմարության առնչությամբ վերջինիս հեղինակի կասկածների պայմաններում հասարակությունը կրկնակի է նման կասկածներ ապրում: Այնուամենայնիվ, արդեն ոչ ոք Հայաստանում չի կասկածում, որ գործող Սահմանադրությունը խոչընդոտ է նրա երրորդ առաջադրման ճանապարհին: Այսօր Հայաստանի խնդիրը սահմանադրական կարգի վերականգնման, լեգիտիմ իշխանության ձևավորման, ազատ և արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մեջ է: Իսկ պետական և ժողովրդավարական ինստիտուտների լիարժեք կայացման համար առաջին հերթին անհրաժեշտ է հարգել և կատարել գործող Սահմանադրության նորմերը:

 

Այսինքն`ՙժառանգորդ՚ գործողությունը Դուք բացառու՞մ եք:

 

Իշխանությանն անհրաժեշտ ՙժառանգորդի՚ առկայության պայմաններում Սահմանադրության բարեփոխման գաղափար, ըստ էության, չէր կարող առաջանալ: Սակայն, հաշվի առնելով, որ նախագահը վստահում է բացառապես ինքն իրեն, իսկ դրա համար բազմաթիվ պատճառներ կան, հանրաքվեին այլընտրանք առայժմ չի դիտվում: Հանրաքվեի անցկացմանը հակառակվող ոչ իշխանական ՙեռյակի՚ փլուզումից հետո շատերին թվում էր, որ դրա իրականացմանն այսուհետ ոչինչ չի խանգարում: Այնուամենայնիվ, նույնիսկ կարճ ժամանակահատվածում ՙեռյակը՚ հասցրել է քաղաքացիների գիտակցությանը հասցնել կանխադրույթը, ըստ որի`մեր բոլոր չարիքների պատճառը հաստատ Սահմանադրությունը չէ: Եվ Հայաստանի ժողովրդավարացման գրավականը վերջինիս բարեփոխումը չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները: Հայաստանի կառավարող կլանն այդքան երկար իշխանության ղեկին է մնում`բացառապես արտաքին աջակցության շնորհիվ: Եվ նման որակի իշխանության համար սահմանադրական բարեփոխումների անցկացումը`ի հեճուկս օտարերկրյա հվանավորների կարծիքի, կարող է կործանարար լինել: Այս առումով չեմ բացառում, որ իշխանության նկատվող տատանումները պայմանավորված են հենց այդ հարցի առնչությամբ արտաքին հովանավորների հետ փոխհամաձայնության բացակայությամբ: 

 

Բնութագրեք Հայաստանում տիրող մթնոլորտը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին...

 

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հասարակության հոգեբանության վրա շարունակվող անհաջողությունները, սթրեսները, ձեռքբերումների բացակայությունը: Ձեռքբերումներ չկան: Կա միայն դեպրեսիվ տրամադրություն, որն ուղեկցվում է անադեկվատ էմոցիաներով: Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այդ մթնոլորտը լցվել է կեղծ հայրենասիրությամբ, մեկ դար առաջ իրագործված Ցեղասպանության համար ռեպարացիաների պահանջներով: Ամենահետաքրքիրն այն է, որ ամենից շատ դրանք հնչեցնում են մարդիկ, ովքեր միանգամայն անտարբեր են ներկայիս Հայաստանում հանցագործությունների, կեղծիքների, սպանությունների, մարտի 1-ի ողբերգության բացահայտման առնչությամբ: Կեղծ հայրենասիրությունը նպաստում է հասարակության բթացմանը`խոչընդոտելով ճիշտ եզրակացություններին, խարխլելով պետականության հիմքերը: Իսկ խնդրի էությունը գիտակցող քաղաքացիներն իրավիճակից ելքը տեսնում են Ղարաբաղյան հակամարտության արժանապատիվ կարգավորման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ: Սակայն, հաշվի առնելով, որ այդ երկու խնդիրները պահանջում են ժողովրդի վստահությունը վայելող, միջազգային հեղինակություն ունեցող իշխանությունների չափազանց համարձակ որոշումներ, գործող ռեժիմից դրանց կարգավորում պահանջելը ծիծաղելի է: Անկախացումից հետո Հայաստանի բոլոր հիմնական ձեռքբերումները բաժին են ընկել այն ժամանակաշրջանին, երբ երկիրը կառավարել է մեծ հեղինակություն վայելող նախագահը, ով իրական քաղաքականություն է իրականացրել`բացառելով կեղծ հայրենասիրությունը`ՙՀայ Դատի՚ ոգով: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է, ստորագրելով տարածքային ամբողջականության վերաբերյալ խարտիաներ, օրինակ`Համահայկական հռչակագրում տարածքային պահանջներ ներկայացնել: Հայրենասիրության ալիք բարձրացնելու համա՞ր: Նման գործողությունների արդյունքում էլ մեզ պարտադրել են Ցյուրիխյան արձանագրությունները, ՙՑեղասպանության հարցի ուսումնասիրման՚ պատմաբանների հանձնաժողովը:

Նման անադեկվատության պատճառով էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գրեթե ընդհատված էր և, կարծես, շարժվել է մեռյալ կետից` Հռոմի պապի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի և Եվրախորհրդարանի բանաձևի շնորհիվ: 

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք Համահայկական հռչակագիրն արտացոլում է Հայոց հարցի լուծման ուղղությամբ հայ հասարակության սպասումները և հիմնական խնդիրները:

 

Հայ հասարակությունն առաջին հերթին փափագում է շփման գծում զոհեր բացառող կայուն խաղաղություն, ազատ ինքնաիրացում`ուղղված երկրի զարգացմանը: Ոչ ոք չի ուզում ապրել միայն մեկ մտքով, թե ինչպես փախչել Հայաստանից`տոկոսներից, վարկերից, կեղծիքներից և համընդհանուր անարդարությունից: Սակայն, ժողովրդին հիմարացնելու, հասարակությանը ճիշտ վեկտորից շեղելու`իշխանությունների կողմից իրականացվող գործընթացում լումա ներդնելը ՀԱԿ ճանապարհը չէ: Հենվելով հասարակության և մտավորականության վրա`մենք հիշյալ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ ենք առաջարկում: Հայոց հարցի լուծմանը հայության շահերին համապատասխան ընթացք հաղորդելու գրագետ քայլերի փոխարեն, որով մենք կարող էինք նշանավորել Ցեղասպանության 100-ամյակը, իշխանություններն ընդամենը Համահայկական հռչակագրի գաղափարազուրկ տեքստ են ներկայացրել: Տեքստ, որով վերջինիս հեղինակները փորձում են դուր գալ իրենք իրենց: Միջազգային հանրությանն ուղղված տեքստը, կարծում եմ, անհասկանալի է: Հայությանն անհրաժեշտ է հրաժարվել նման քայլերից`հարգելով իր անցյալը`ոչինչ չմոռանալով և միաժամանակ հասկանալով, որ իր հետագա քայլերը թելադրում է ներկան: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է հարգել ոչ թե դեկլարատիվ հայտարարությամբ, այլ`իրական ձեռքբերումներով ու գործով: Կարծում եմ`նման ձեռքբերումների հիանալի օրինակ են Ղարաբաղում հաղթանակները:

 

Հայաստանի նախագահի բացակայությունն Աստանայում ԵՏՄ առաջնորդների հանդիպմանը և Հռոմում արված նրա հայտարարություններն անորոշության քողով են պատում Երևանի արտաքին քաղաքական գերակայությունները: Որո՞նք են, Ձեր կարծիքով, դրա պատճառները:

 

2008 թվականից սկսած`արտաքին քաղաքականությունում իշխանության բոլոր ջանքերն ուղղված են եղել բացառապես արտաքին աջակցության ձեռքբերմանը: Բնական է, որ նման օրակարգը պայմանավորել է իշխանության քայլերը, որոնք բխում են ոչ թե պետական շահերից, այլ`այդ աջակցությունն ապահովող խաղացողների շահերից: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը փակուղի մտցրած ՙֆուտբոլային դիվանագիտությունը՚, Եվրաասոցացման ուղղությամբ եռամյա ճանապարհը, որն ավարտվեց ԵՏՄ-ին անդամակցությամբ, այդ ՙձեռքբերումների՚ մի մասն է միայն:

Նման քաղաքականության հետևանքով էլ Հայաստանը ԵՏՄ է մտել`վարկաբեկված հեղինակությամբ: Դրանից հանգում ենք անխուսափելի եզրակացության`ռեժիմի արտաքին քաղաքականության միակ նպատակը սեփական վերարտադրության ապահովումն է: Գործող իշխանությունն այսօր, ավելի քան երբևէ, թույլ է: Եվ կայանալ կարող է միայն ժողովրդավարության ամրապնդման, հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված սոցիալ-տնտեսական, արմատական բարեփոխումների անցկացման դեպքում, այլ ոչ թե ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով:

 

Հայաստանի շուրջ սեղմվող տնտեսական օղակը դեռևս իշխանությունների կողմից իրավիճակի ողջ բարդության գիտակցմանը չի հանգեցրել...

 

Պայմաններում, երբ ինչ, ում և երբ ասելը որոշում է ոչ լեգիտիմ իշխանությունը, Հայաստանի շուրջ սեղմվող տնտեսական օղակը զարմանք չի հարուցում: Վաղ թե ուշ ինչ-որ մեկը պետք է Հայաստանում իշխանության ինստիտուտներ ներդնի, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը: Այլ ելք չկա: Պետք չէ տնտեսագետ լինել`տեսնելու մեր տնտեսության փլուզման պատճառները: Եվ արտաքին պարտքի`$5 մլրդ նշագծին մոտենալու և այն վճարելու երկրի անկարողության պայմաններում տնտեսության իրական ազատականացման, մրցունակ միջավայր ստեղծելու փոխարեն ժողովրդին շարունակում են կերակրել կեղծ հայտարարություններով: Ելքը հասարակության`դեռևս իմունիտետը չկորցրած մասի ջանքերով նման իշխանություններից ազատվելն է:

 

Հակառակորդի դիվերսիաների հետևանքով մեր կորուստները չեն կարող տագնապ չառաջացնել`անկախ պատասխան միջոցների մասշտաբներից: Կուզեի իմանալ Ձեր կարծիքը...

 

Իմ մասնագիտական պրակտիկայից ելնելով`կարող եմ ասել, որ շատ դժվար է մարդ ստեղծել, էլ ավելի դժվար է այդ մարդուն դաստիարակել, նրանից գիտակից քաղաքացի ձևավորել: Բայց այնքան հեշտ է, հատկապես Հայաստանի դեպքում, կորցնել այդ մարդուն: Մեր`մարդկային ռեսուրսներով ոչ հարուստ երկրում թանկ է յուրաքանչյուր կյանք, և ամեն կորուստ շատ ծանր է մեզ համար: Այս առումով ինձ, ինչպես և մեր հասարակության ճնշող մեծամասնությանը, ամենևին չի մխիթարկում այն, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դիմաց հակառակորդը երկու, երեք, տասը զինվոր է կորցնում: Իր բոլոր թերություններով հանդերձ`հայկական բանակն այսօր ամենակարևոր, իրականում կայացած կառույցն է: Եվ հենց բանակում է ակնհայտորեն ի հայտ գալիս ընտանեկան դաստիարակության պակասը, դպրոցական կրթության անբավարար վիճակը:  Այունուամենայնիվ, հենց Զինված ուժերն են այսօր իրենց ուսերին կրում իշխանությունների անբավարար արտաքին քաղաքականության, պասսիվ դիվանագիտության հետևանքները: Եվ բոլոր այդ սխալների համար բանակը վճարում է առաջավոր գծում երիտասարդ կյանքերով, ինչն անթույլատրելի բարձր գին է:

Մենք, վերջապես, պետք է գիտակցենք, որ Հայաստանի դատարկվելը`պայմանավորված այդ թվում զինծառայողների մահով, անհարկի շքեղություն է: Արժանապատիվ խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է, ինչը մեր հասարակության առողջ, պայքարող մասը վաղուց է գիտակցել: Իսկ քանի դեռ այդ խաղաղությունը չկա, իշխանություններն ուղղակի պարտավոր են ակտիվ քաղաքականության միջոցով նվազագույնի հասցնել սահմանին զոհերի թիվը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին