Arminfo.info


 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023 10:50
Ալեքսանդր Ավանեսով

Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելը մեծ ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ հեռանկարներում. ՀՀ ԱԳՆ ղեկավար

Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելը մեծ ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ հեռանկարներում. ՀՀ ԱԳՆ ղեկավար

Արմինֆո. Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։ Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով.

 

«Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը՝ Մշտական խորհրդի այս հատուկ նիստը հրավիրելու համար: Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ դիմում եմ այս հարգարժան կառույցին, և արդեն երկրորդ անգամն է, որ այստեղ ելույթ եմ ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։

 

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մշտական խորհրդի հատուկ նիստին իմ վերջին ելույթից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։ 

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում ընդունեց Ադրբեջանի դեմ՝ պարտավորեցնելով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով:

 

Խստագույնս հակադրվելով այս որոշմանը՝ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապրօրինաբար հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Դատարանի որոշումը:

 

Ավելին, հունիսի 15-ին Ադրբեջանն արդեն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքն` արգելելով ցանկացած տեսակի, և նույնիսկ հումանիտար հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար:

 

Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ վերահաստատել է Ադրբեջանի միջազգայնորեն ամրագրված իրավական պարտավորությունը ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ հետևաբար, անմիջապես կասեցնել իր հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները:

 

Հարգելի՜ գործընկերներ, Այս ելույթին զուգահեռ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս ապօրինի արգելափակումից ավելի քան 7 ամիս անց իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։

Գիտեմ, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունը պարբերաբար տեղեկացնում է Մշտական խորհրդին տեղում տիրող իրավիճակի մասին, հետևաբար, ես շատ չեմ կենտրոնանա մանրամասների վրա, այլ կամփոփեմ հիմնական կետերը:

 

Մարդասիրական տեսանկյունից առավել հրատապ են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Կցանկանայի ներկայացնել ձեզ որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն առավել լավ պատկերացում կազմել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

 

Կապված էներգետիկ անվտանգության հետ.

Հունվարի 9-ից սկսած Ադրբեջանը խափանել է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ հոսանքագծով իրականացվող էլեկտրականության մատակարարումը: Ամեն օր վեցժամյա հոսանքազրկումներ են տեղի ունենում, առկա է էլեկտրաէներգիայի սպառման 48%-ով նվազում, տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման համակարգերի գերշահագործում:

 

Սկսած 2022թ. դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ 2023թ. մարտից 21-ից գրեթե մշտապես, խափանում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը՝ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը:

 

Վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ պաշարների նվազող հասանելիության և Հայաստանից մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերի գործունեությունը դադարեցվել են:

 

Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես պարալիզացված է: Հանրային, այդ թվում՝ միջհամայնքային տրանսպորտը կդադարի գործել մի քանի օրից, իսկ մասնավոր տրանսպորտային միջոցները վաղուց մատնված են անգործության։ Պայմանավորված վառելիքի սուր պակասով՝ Ստեփանակերտում գործում է միայն 2 ավտոբուս՝ սպասարկելով մոտ 60000 բնակչությանը:

Կաված պարենային անվտանգության հետ։

 

Հունիսի 15-ից ի վեր բոլոր հումանիտար մատակարարումների կասեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական սպառման հետ, հանգեցրել է սննդամթերքի խորացող պակասին և խանութների փակմանը: Նախքան շրջափակումը սպառվող սննդամթերքի մոտ 90 տոկոսը ներմուծվում էր Հայաստանից: Այսպիսով, ամեն օր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք:  

 

Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել շփման գծին հարակից մոտ 10,000 հեկտար հողի վրա գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, ինչն ընդհանուր մշակվող հողերի զգալի մասն է կազմում:  

 

Արդյունքում, այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտնվել է սովի մատնվելու և սովամահության եզրին: 

Ապօրինի շրջափակումը նաև հանգեցրել է  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների խախտմանը, այդ թվում՝

 

Բժշկական օգնություն ստանալու իրավունքը, քանի որ վառելիքի սղության հետևանքով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ ի վիճակի չլինելով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։ 

 

Դեղորայքի, բժշկական մատակարարումների և հիգիենայի պարագաների աճող կարիքը, որն ուղեկցվում է բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքով, ահագնացող սպառնալիք է մարդկանց կյանքին և առողջությանը:

 

Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների պակասով պայմանավորված՝ մոտ 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 տարեց և հաշմանդամություն ունեցող 9000 անձ թերսնման պայմաններում գոյատևման պայքար է մղում:

 

Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց: 

 

Դեղատների ցուցափեղկերը լիովին դատարկ են՝ անհնար դարձնելով նույնիսկ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը: 

 

Եվ վերջում, շրջափակման հետևանքով սոցիալական և կրթական իրավունքները նույնպես խախտված են՝ կապված կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարման հետ:  

 

Այս հումանիտար աղետի պայմաններում մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռական և առանց հապաղման՝ կանխելու վերահաս աղետը:

 

Մենք պետք է հստակորեն հայտարարենք և արձանագրենք, որ այս գործողությունները, անկախ այն փաստից, թե ում կողմից են իրականացվում, հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում և Ժնևի կոնվենցիաների, մասնավորապես Ժնևի չորրորդ կոնվենցիայի ոտնահարում: Պետությունների անվիճարկելի պարտավորությունն է ապահովել «մինչև 15 տարեկան երեխաների, հղի կանանց և ծննդկանների համար նախատեսված առաջին անհրաժեշտության սննդամթերքի, հագուստի և դեղորայքի ազատ տեղաշարժը» և «թույլ տալ քաղաքացիական անձանց համար նախատեսված բժշկական պարագաների և հիվանդանոցային պարագաների ազատ տեղաշարժը»:

 

Ադրբեջանի այս դիտավորյալ գործողությունները չեն կարող որակվել այլ կերպ, քան անօրինական և անմարդկային։ Դրանք ոչ միայն ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները և ժողովրդի արժանապատվությունը, այլ նաև նպատակ են հետապնդում ստեղծել ապրելու համար անտանելի պայմաններ և Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման։ 

 

Պարո՛ն նախագահող,  Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի այժմ անդրադառնալ քաղաքական և անվտանգային հարթությանը և վերահաստատել, որ հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։

 

Եվ օգտվելով այս առիթից՝ կցանկանայի ընդգծել մեր գործընկերների միջնորդությամբ և օժանդակությամբ իրականացվող բանակցությունների կարևորությունը։ Մենք բարձր ենք գնահատում նրանց ջանքերն ու նվիրվածությունը խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի առավել լավ ապագային:

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է, և այն հնարավոր կլինի, եթե կողմերը ցուցաբերեն առավելագույն պատրաստակամություն՝ հասցեագրելու հակամարտության հիմնական պատճառները։ Այս առումով առանցքային է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրը։ 

 

Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։

 

Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն:

 

Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։  1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ:

 

Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով:  Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները: 

 

Խորին  ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը:

 

Ավելին, խաղաղության և անվտանգության հաստատումը պահանջում է նաև վստահության ամրապնդման որոշակի միջոցառումների իրականացում։ Այս նպատակով մենք առաջարկել ենք ապառազմականացված գոտի ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մեր առաջարկն է՝ ուժերը տեղափոխել 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանված սահմանագիծ և սկսել քննարկում նշված ապառազմականացված գոտու ստեղծման կամ ուժերի հետքաշման պայմանների շուրջ։

 

Ցավոք, ադրբեջանական կողմը դեռ վարանում է ներգրավվել այդ քննարկումներում, և հայկական կողմի՝ ավելի քան մեկ տարի առաջ մեխանիզմների վերաբերյալ Ադրբեջանին գրավոր տրամադրված առաջարկը նույնիսկ չի էլ դիտարկվել։

 

Բանակցությունների օրակարգի մեկ այլ հարց կապված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հետ։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր և ունենալով փակ սահմաններ մեր չորս հարևաններից երկուսի հետ՝ Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ օրակարգի առաջմղման հարցում՝ հստակ գիտակցելով, որ  հաղորդակցության բոլոր ուղիները պետք է գործեն երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հիման վրա և հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։ Վերջին երեք տարիներին այս հարցում արձանագրված առաջընթացը մեզ տալիս է որոշակի լավատեսություն, ինչպես մենք ենք կոչում, «Հայկական խաչմերուկի» տեսլականին հետամուտ լինելու հարցում: 

 

Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վարմանը զուգահեռ, Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում, որոնք հանգեցնում են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում իրավիճակի վատթարացմանը։ Մայիսի 28-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստովանեց իր իրական մտադրություններն ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը պատշաճ կերպով հասցեագրելու դժկամությունը։  

Ես ցանկանում եմ անդրադառնալ նրա ելույթից որոշ ուղերձների.

 

«Ապրիլի 23-ին սահմանին տեղադրված սահմանային անցակետը պետք է դաս լինի այսօր Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի համար։»

 

«Մենք պատրաստվում ենք մեր ծրագրած վերջին քայլն անել, և այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։

 

«Իմ  ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգանկամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։»

 

Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության  բացակայությունը:

 

Պարո՛ն նախագահող,  Այժմ ցանկանում եմ անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ պահվող անձանց հարցին:

 

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման:

Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է։

 

Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։

 

Թեպետ Ադրբեջանը անիրավացիորեն պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։

Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում  խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։

 

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն:

Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից.

վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների,

իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած  որոշումը,

ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ,

լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով:

Շնորհակալություն ուշադրության համար»։ -0-

 

Ամփոփիչ ելույթ

Ես կցանկանայի  շնորհակալություն հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք քիչ առաջ հստակ և աներկբա արտահայտվեցին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին:

Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։ 

Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։

Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։

Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում: 

Շնորհակալություն։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար