
Բանկերի ընդհանուր կապիտալի չափերի վերաբերյալ ՀՀ ԿԲ նորմատիվը
կբարձրացնի երկրի բանկային համակարգի կայունությունը: Մարտի 25-ին կայացած մամուլի
ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՎՏԲ24 Բանկի փոխնախագահ և միջազգային բիզնեսի
վարչության ղեկավար, ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովը:
Նրա խոսքով,
Ռուսաստանում և Հայաստանում դիտվում է բանկային համակարգի կապիտալի նվազագույն
չափերի նկատմամբ պահանջների խստացման միտում: Ընդ որում, Ռուսաստանում այդ քայլը
տանում է բանկային համակարգի կասկածելի և անվճարունակ մասնակիցների թվաքանակի
կրճատման: «Բարձրացնելով կապիտալի նվազագույն չափը, ԿԲ տնտեսական արգելք է դնում,
որպեսզի ֆինանսական տեսանկյունից կասկածելի հանդիսացող գործարքները դառնան ավելի
անհետաքրքիր»,-նշել է Վ.Սմակովը:
Նրա խոսքով,
Հայաստանում ԿԲ այդ միջոցով արձագանքում է մակրոտնտեսական իրավիճակի
տատանումներին: «Գաղտնիք չէ, որ բարձր կապիտալացված բանկային համակարգը, կոմերցիոն
իրավիճակի անորոշության պայմաներում, թույլ է տալիս հանդես գալ որպես յուրօրինակ
պաշտպանական բարձիկ, մեղմելով ճգնաժամային տարրերի առաջացման հնարավորությունը
մակրոտնտեսությունում»,-նշել է նա, հավելելով, որ ՎՏԲ Խումբը ողջունում է ՀՀ Կենտրոնական
բանկի որոշումը, «քանի որ այն տանում է դեպի բանկային համակարգի և բանկային
ծառայությունների շուկայի կանունացում»:
Նա նաև ընդգծել
է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կապիտալն արդեն գերազանցում է 2017 թվականից ուժի մեջ
մտնող նորմատիվային սանդղակը: Մասնավորապես, 2015 թվականի հունվարի 1-ին բանկի
ընդհանուր կապիտալը կազմել է 44.8 մլրդ.դրամ, 2017-ից պահանջվող`30 մլրդ.դրամի
փոխարեն: «Սակայն, դա չի նշանակում, որ մենք չենք քննարկի բանկի կապիտալի հետագա
բարձրացումը Հայաստանում: Դա կանենք, ելնելով բանկի բիզնես-ցուցանիշներից, ինչպես
նաև բիզնեսի զարգացման հետագա պահանջներից»,-եզրափակել է Վ.Սմակովը:
Հիշեցնենք, որ
2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բանկային համակարգում գործող բանկերի
ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5
մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից, 2014 թվականի
դեկտեմբերի 30-ին, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորման և
բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին» Կանոնակարգ
2-ում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի
արդյունքներով կազմել է 44.8 մլրդ.դրամ, տարեկան աճը` 20.2%: Կանոնադրական
կապիտալը տարվա արդյունքներով աճել է 50.3%, մինչև 20.9 մլրդ դրամ (չորրորդ տեղ),
ակտիվներն աճել է 25.6%, մինչև 379,6 մլրդ դրամ (երկրորդ տեղ), ընդհանուր առմամբ
վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 17.3%, մինչև 266,7 մլրդ դրամ
(երկրորդ տեղ), իսկ ընդհանուր պարտավորությունները` 26.3%, մինչև 334,9 մլրդ. դրամ
(երկրորդ տեղ): Բանկի 2014 թվականը եզրափակել է 777 մլն.դրամ զուտ շահույթով,
նախորդ տարվա 5.6 մլրդ.դրամի փոխարեն: Հայաստանի բանկային համակարգի համախառն
ընդհանուր կապիտալը2014 թվականի վերջին կազմել է 488,7 մլրդ դրամ, տարեկան
աճը`4,2%, ինչը բացառապես ապահովվել է կանոնադրական կապիտալի համալրման հաշվին, մասնավորապես,
վեց բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ներկայումս Հայաստանում
գործում է 21 բանկ:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել
2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100%
բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ
շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա
դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: