Arminfo.info


 Չորեքշաբթի, 29 Մարտի 2023 12:37
Ալինա Հովհաննիսյան

Հարություն Մանգոյան. Հայաստանի առողջապահության համակարգին հարկավոր են կանոններ, և դրանցով պետք է աշխատել ու զարգանալ

Հարություն Մանգոյան. Հայաստանի առողջապահության համակարգին հարկավոր են կանոններ, և դրանցով պետք է աշխատել ու զարգանալ

Արմինֆո. Հայաստանի մի քանի տասնյակ բժշկական կենտրոններ, որոնք քայլում են, կարծես թե, ժամանակին համընթաց, ռեսուրսներն ուղղում են արդիականացմանը, տեխնոլոգիական վերազինմանը և կադրերի պատրաստմանը։ Բացի այդ, պետությունն՝ իր կողմից, իրականացնում է երկրի բոլոր մարզերում բուժկենտրոնների վերակառուցման ծրագրեր, կառուցում է նորերը։ Այսօր արդեն դժվար է հիվանդներին զարմացնել հիվանդությունների ախտորոշման թանկարժեք սարքավորումներով։ Իսկ «նորարարություն» բառը մեր ժամանակներում, այդ թվում ՝ բժշկության մեջ, սովորական է դարձել լսողության համար ։ Բայց, որպես կանոն, հասարակությունն այդ նորարարությունն ընկալում է բացառապես տեխնոլոգիական լուծումների կիրառման, գերժամանակակից սարքավորումների առկայության և այլնի համատեքստում: Սակայն.

Սակայն, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Նորայրի Մանգոյանի համոզմամբ, «նորարարություն» հասկացությունն ավելի լայն նշանակություն ունի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում բժիշկ Մանգոյանը պատմում է «Վարդանանց»-ի զարգացման ուղիների, նրա՝ առանց չակերտների նորարարականության մասին, ներկայացնում իր կարծիքը երկրում առողջության համապարփակ ապահովագրության  մոտալուտ ներդրման վերաբերյալ և Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հետագա ուղու իր տեսլականը:

 

- Հարություն Նորայրի, անկեղծ խոստովանեմ, դժվար էր նախապատրաստվել Ձեզ հետ հարցազրույցին: «Վարդանանց» բժշկական կենտրոնի մասին տեղեկատվական տիրույթում շատ քիչ տեղեկություններ կան, այդ թվում՝ ԶԼՄ-ների հրապարակումներում։ ԶԼՄ-ների հետ շփվելու ժամանակ, ցանկություն չկա, թե՞, պարզապես, գործը դրան չի հասել։

- Ձեր հարցը ես հասկանում եմ, միաժամանակ, թե որպես գործողության դրդապատճառ, թե, միևնույն ժամանակ, որպես գնահատական՝ մեր անցած ողջ ճանապարհին: Իսկապես, մենք շեշտը դնում ենք, առաջին հերթին, այն բանի վրա, որպեսզի հենց մեր աշխատանքով ձեռք բերենք մարդկանց, հիվանդների վստահությունը՝ որակյալ բուժմամբ և ժամանակին սպասարկմամբ։ Այս բոլոր եղանակներով ձգտել ունենալ սեփական որմնախորշը, ինչպես ասում են, սեփական տեղն արևի տակ: Չէ որ սա մեր հանրապետությունում շատ մրցակցային շուկա է՝ բժշկական ծառայությունների շուկան։ Եվ գործունեության լուսաբանումը, և այն հասարակայնությանը մատուցելը մեզ համար եղել է երկրորդական։ Բայց ամեն ինչ փոխվում է։ Մենք քայլում ենք ժամանակին համընթաց։ Եվ հիմա բժշկական կենտրոնն ավելի բաց է, ավելի պատրաստ է ցույց տալ, պատմել իր մասին, որպեսզի յուրաքանչյուր բուժառու, այդ թվում՝ նաև պոտենցիալ, իմանա, թե ում է վստահում, և ինչու «Վարդանանց»-ի ընտրությունը պատահական չէ:

- Այսինքն, կարելի՞ է ասել, որ բժշկական կենտրոնն արդեն կայացել է, քանի որ այսօր Դուք սիրով համաձայնեցիք հարցազրույցին:

- Շփում մենք միշտ կարողացել ենք թույլ տալ: Եւ բազմաթիվ հարցազրույցներից, նախագծերից մենք չենք հրաժարվել, այլ, ավելի շուտ, զտում ենք կատարել: Քանի որ արդեն գիտեինք սեփական տեղը և ընտրողաբար էինք մոտենում մեր հրապարակային խոսքին։ Իսկ կայացել ենք մենք վաղուց: Իսկ այժմ կառուցում ենք հետագա ծրագրեր, և մեզ համար կարևոր է հնարավորինս հասանելի ամեն ինչ հասցնել մեր գլխավոր շահառուին՝ բուժառուին։

- Կենտրոնն ստեղծվել է 2008 թվականին։ Կարո՞ղ եք պատմել, թե ինչից եք սկսել, և ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը:

- Հետաքրքիր է, որ կենտրոնի ստեղծուման պահից ի վեր մեր հայեցակարգը չի փոխվել։ Դրա հիմքում ընկած էր այն, որ մենք ցանկանում էինք ստեղծել բժշկություն, որը կարող էր ծառայել մեր բուժառուներին, մեր հարազատներին ու մերձավորներին: Ահա՝ ինչպես մենք ուզում էինք, որ բուժենք մեր ամենամտերիմ մարդկանց, ճիշտ նույն մոդելը ցանկանում էինք դարձնել բոլորի համար, յուրաքանչյուր այցելուի համար, ով մտնում է «Վարդանանց»:

Մենք սկսեցինք երեք կաբինետներից' թերապևտի, մանկաբույժի և մեկ փոքրիկ սենյակից, որտեղ նստած էր սոնոգրաֆիստը: Իսկ մեր մնացած ծառայություններն աութսորսով էին: Հենց այս մի քանի կառուցվածքից էլ մենք փորձեցինք սկսել այս մեծ գործը։ Բայց քանի որ հայեցակարգն իր հիմքում, ինչպես ցույց տվեց ժամանակը, ճիշտ էր, այդ ամենը շատ դինամիկ տեմպերով զարգանում էր։

Այսօր կենտրոնն իրենից ներկայացնում է մեծ ամբուլատոր բուժհաստատություն, որտեղ ներկայացված են բժշկական բոլոր մասնագիտությունները: Հիմքը թերապիան է կամ ընտանեկան բժշկությունը: Այսօր մենք արդեն ունենք 18 բժիշկ-թերապևտ, որոնց շատ ենք գնահատում։

- Իսկ, ընդհանուր առմամբ, քանի՞ բժիշկ կա:

- Այժմ «Վարդանանց»-ում աշխատում է ավելի քան 140 բժիշկ, որոնց 60%-ը հիմնական անձնակազմն է: Մյուսներն առավելապես վիրաբուժական մասնագիտության բժիշկ - խորհրդատուներ են, ովքեր խորհրդատվություն են տրամադրում և նշանակում բուժում:

Սակայն, բացի այս բոլոր բժիշկներից, որոնք կազմում են մեր կենտրոնի հիմնական ներուժը, կան նաև օժանդակ ծառայություններ։ Առաջին հերթին, դա, իհարկե, մեր ընդունարանն է՝ «ռիսեփշընը», որով մենք, իրոք, հպարտանում ենք։ Սա առաջինն է, որ այցելուն տեսնում է ներս մտնելիս, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի առաջին տպավորությունը լավ լինի: Իսկ ինչպե՞ս  դա ստեղծել: Երբ բուժառուն ներս է մտնում, կարևոր է, որպեսզի նրան բարևեն, ժպտան։ Հետո, բնականաբար, սկսվում է ավելի բարդ գործընթաց։ Բայց կարելի՞ է չէ ժպիտ պարգեւել: Անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն բուժառուին, վերաբերմունք, որպեսզի նա անմիջապես հասկանա՝ ուր գնա, ինչ անի և այլն: Այլ կերպ ասած՝ այցելուին լիցքավորել այդ դրական էներգիայի առաջին չափաբաժնով, ինչը շատ անհրաժեշտ է բժշկին ցանկացած այցելության ժամանակ:

- Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, «Վարդանանց» բժշկական կենտրոնի հիմնական տարբերությունը Հայաստանի մյուս բուժհաստատություններից, ո՞րն է ձեր մրցակցային առավելությունը:

- Բացի բոլոր կառուցվածքների համակարգված փոխգործակցությունից, հիմնական տարբերությունն այն է, որ մենք աշխատում ենք միջազգային արձանագրություններով։ Նման հայտարարություն, ըստ էության, ամեն բժշկական կենտրոն չէ, որ այսօր կարող է անել։ Վերջին 5 տարիների ընթացքում մեթոդիկորեն իրականացվում է բոլոր հիվանդությունների բուժման լավագույն միջազգային արձանագրությունների որոնում, զտում, թարգմանություն: Սկսած գրիպից՝ վերջացրած շատ հազվադեպ հիվանդություններով։ Մենք թվայնացնում ենք դրանք և մուտքագրում մեր էլեկտրոնային ծրագրում։

- Դժվա՞ր էր միջազգային արձանագրություններին անցնելու գործընթացը՝ անձնակազմի աշխատանքի համատեքստում:

- Դժվար էր հաղթահարել այն կարծրատիպը, թե միջազգային մոդելներն անհնար կլինի իրականացնել այստեղ՝ Հայաստանում։ Պարզվեց, որ ոչ մի առանձնահատուկ դժվարություն չկա, դրանք, ընդամենը, հոգեբանական ընկալման մակարդակում էին։

Պետք է հասկանալ, որ լավագույն արձանագրությունները մեծ ռեսուրսներ չեն ենթադրում։ Ընդհակառակը, դրանք տնտեսում են բժշկական կենտրոնի և բուժառուների ռեսուրսները, կանխում ավելորդ հետազոտությունների, լաբորատոր թեստերի գերածախսը, դրանք հիվանդին և բժշկին, ձեռքից բռնած, տանում են ամենակարճ ճանապարհով դեպի ախտորոշում, իսկ ախտորոշումից՝ դեպի բուժում:

Մեր փորձն արդեն ներկայացվել է «Վարդանանցը բուժում է» վերնագրված գրքում, որը լույս է տեսել անցյալ տարի: Մենք այն անվճար տրամադրել ենք բոլոր ընտանեկան բժիշկներին, առաջնային օղակի թերապևտներին։ Գրքում ներառված են միջազգային արձանագրությունները, որոնք մենք հասցրել ենք մինչ այդ պահը թարգմանել և ձևակերպել։ Պետք է ասել, որ դրանք ծածկում են ողջ ամբուլատոր պրակտիկայի 50-60%-ը: Յուրաքանչյուր երկրորդ դեպքում բժիշկը, հնարավորություն չունենալով խորհրդակցել գործընկերների հետ, կարող է տեսնել, թե ինչպես կարելի է բուժել, օրինակ, հոդատապը կամ զարկերակային հիպերտոնիան և այլն: Այս գրքի միջոցով ողջ «Վարդանանց»-ը, ուստիև, ողջ քաղաքակիրթ բժշկական աշխարհը կլինեն այդ բժշկի կողքին:

- Դուք մասնակցե՞լ եք գրքի նյութերի կազմման աշխատանքներին:

- Ես ղեկավարել եմ գրքի կազմման գործընթացը, և այդ խմբում ընդգրկվել է «Վարդանանց»-ի ևս 12 բժիշկ: Սա, իրականում, մեր կենտրոնի մաքուր արտադրանքն է, և այն էլ՝ եզակի: Բայց մենք մտադիր չենք սահմանափակվել դրանով։ Աշխատանքը շարունակվում է: Հրատարակված գրքում տեղ են գտել 137 ախտորոշումների վերաբերյալ միջազգային արձանագրություններ։ Այժմ մենք գնում ենք նրան, որպեսզի 3 տարի անց ընդգրկենք 1500-1600 ախտորոշում։ Որպեսզի բժիշկները կարողանան ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Բայց դա կլինի, ամենայն հավանականությամբ, առցանց ռեսուրսի տեսքով:

- Բժիշկ Մանգոյան, բժշկական կենտրոնի լրիվ անվանումն է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն»: Կարո՞ղ եք պատմել, Ձեր կարծիքով, ո՞րն է «Վարդանանց»-ի նորարարությունը:

- Ցանկացած գործիք, ցանկացած սարքավորում կա նաև այլ խոշոր բժշկական կենտրոններում: Այդ առումով դու չես կարող նորարար լինել։ Դու չես կարող նորարար լինել, նույնիսկ, 140 բժիշկ ունենալու համատեքստում, թեև, դա բավական մեծ թիվ է։ Դու չես կարող նորարար լինել, նույնիսկ, այն պատճառով, որ գտնվում ես քաղաքի կենտրոնում, ինչը շատ հարմար է: Նորարարությունը մեզ մոտ սկսվում է հենց սպասարկման փուլից։ Այն առաջին ժպիտից, հերթերի էլեկտրոնային կարգավորումից, հանրապետությունում առաջին բժշկական զանգերի կենտրոնի, բուժման արձանագրությունների առկայությունից։ Ահա թե որտեղից է սկսվում նորարարությունը:

Նորարարությունը սկսվում է այն փուլից, երբ առաջին շփումից հետո քեզ համար պարզ է, թե ինչ անել հետո։ Մեր նորարարությունը միջազգային արձանագրությանը հետևելն է, ինչը դեռ ոչ մի տեղ չկա։ Ես դա հայտարարում եմ պատասխանատվությամբ։ Եվ անհավատալի է թվում, որ մոտ ժամանակներս դա ինչ-որ մեկին կհետաքրքրի: Ահա թե որտեղ է նորարարությունը:

Հնարավորինս քաղաքավարի, պատասխանատվության զգացումով ընդունել, սպասարկել, հստակ տեղեկատվություն տրամադրել հետագա քայլերի մասին, որպեսզի մարդը վստահություն ունենա, որ իրեն բուժում են այնպես, ինչպես կբուժեին, օրինակ, Գերմանիայի կլինիկաներից որևէ մեկում:

Փառք Աստծո, բոլոր պատրաստուկները հասանելի են, գործիքային հետազոտությունները, որոնք անցկացվում են այնտեղ, այստեղ նույնպես հասանելի են: Այսինքն՝ հարցը մեր ուղեղներում է, ոչ թե՝ ռեսուրսներում։

Իմ տեքստի հիմնական ռեֆրենն այն է, որ այդ բոլոր գործիքները, սարքավորումներն օգտակար են միայն փորձառու, գրագետ բժշկի ձեռքում: Դրանք՝ ինքնին, պարզապես, երկաթի կտորներ  են:

- ԶԼՄ-ներում բժշկական կենտրոնի մասին հազվագյուտ հրապարակումների շարքում ես հանդիպեցի հեռաբժշկության ոլորտում «Յուքոմ» հեռահաղորդակցային ընկերության հետ «Վարդանանց»համագործակցության մասին տեղեկատվության: Այդ նախագիծը դեռ գործու՞մ է:

- «Յուքոմ»-ի հետ այդ նախագիծը, անկեղծ ասած, հետագա զարգացում չստացավ։ Բայց արդեն 10 տարի է, ինչ մենք հեռաբժշկության նախագիծ ենք վարում Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հետ: Այդ նախագծի շրջանակում դժվար ախտորոշումների, մասնավորապես, ուռուցքային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, մարդիկ ցանկանում են լսել երկրորդ կարծիք։ «Վարդանանց»-ն ընձեռում է նման հնարավորություն։ Դիմելով ինձ՝ հիվանդները լրացնում են հատուկ էպիկրիզ, որն այնուհետև ուղարկվում է Ֆրայբուրգի կլինիկայի պրոֆեսորներին։ Հատուկ ալիքների միջոցով օտարերկրյա առաջատար մասնագետները կապ են հաստատում հիվանդների հետ, հայտնում են իրենց կարծիքը, բուժման վերաբերյալ խորհուրդներ տալիս: Այս ընթացքում այդ ծառայությունից արդեն օգտվել է ավելի քան 300 մարդ։

Ներքին հեռաբժշկության զարգացման հունում մենք աշխատում ենք ևս մեկ նախագծի վրա, որը հնարավորություն կտա հեռակա կարգով հետևել տարեց հիվանդներին՝ առանց տնային այցելությունների, գաջեթների կամ այլ ալիքների միջոցով: Մենք փորձում ենք այդ նախագիծն իրականացնել սեղմ ժամկետներում։ Բայց, պետք է նշել, որ սա բավականին դժվար նախաձեռնություն է, և այստեղ խնդիրն առնչվում է ոչ այնքան տեխնոլոգիաներին, որքան՝ լոգիստիկային։

Այսօր հեռախոսներն արդեն վերահսկում են մեր առողջական վիճակը, կան բազմաթիվ տարբեր հավելվածներ։ Սակայն ինչպե՞ս այդ ամենը հասցնել բժշկին: Ինչ-որ մեկը պետք է նստի էկրանի մյուս կողմում, և դա արհեստական բանականությունը չէ: Եվ բարդությունը հենց այն է, թե ինչպես կազմակերպել այդ ողջ գործընթացը: Սա մեզ համար հերթական մարտահրավերն է։

- Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունի բժշկական կենտրոնը:

- Կարճաժամկետ հեռանկարում մենք նախատեսում ենք նոր ծառայությունների ներդրում։ Առաջին հերթին, խոսքը մամոգրաֆիայի մասին է։ Վստահ ենք, որ այդ ծառայությունը կփակի կանանց առողջության շղթան մեր կենտրոնում: Այժմ մենք ընտրում ենք սարքերից լավագույնը, որը թույլ կտա վաղ փուլերում հայտնաբերել շեղումները, կանխարգելել, և ուղղորդել կանանց բուժման։ Սա շատ արդիական նախագիծ է, որի վրա այժմ ակտիվ աշխատանք է ընթանում։

Բացի այդ, մենք մտադիր ենք ընդլայնել էնդոսկոպիայի ծառայությունը, որպեսզի կարողանանք ոչ միայն ախտորոշել, այլև բուժել մեր բուժառուներին։

Իսկ միջնաժամկետ հեռանկարում, ինչպես արդեն նշեցի, ինտենսիվորեն կշարունակենք աշխատանքը հեռաբժշկության զարգացման ուղղությամբ։

- Չեմ կարող չհետաքրքրվել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ Ձեր կարծիքով: Տարբեր կարծիքներ կան, շատերը դեմ են։ Դուք ի՞նչ եք մտածում այս մասին: Որքանո՞վ է դա նպատակահարմար մեր երկրի համար։

- Չէի սպասում, որ Դուք այդ հարցը կտաք։ Այդ մասին սիրում են բարձրաձայնել տարբեր մակարդակների «խելացի այրերը», որոնք ոչ մի առնչություն չունեն բժշկության, առողջապահության համակարգի հետ։ Անձամբ՝ իմ համեստ կարծիքը. կարծում եմ, որ իրոք պետք է ներդնել ՊԲԱ, որպեսզի լինի, այսպես կոչված, երրորդ վճարող։ Կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ հիմնադրամը: Անհրաժեշտ է տրիումվիրատ. բժիշկ, որը ծառայություններ է տրամադրում, բուժառու և վճարող, որը կարգավորում է այդ փոխհարաբերությունները։ Այսինքն, չի կարելի հիվանդին թողնել միայնակ բուժհաստատության հետ։ Սա վաղուց մշակված մոդել է ողջ աշխարհում։ Այլ բան է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե հատկապես որ փորձն է ավելի ընդունելի իր համար։

Կան տարբեր մոդելներ՝ պետական վերահսկողության ավելի մեծ գերակշռությամբ, դրա ավելի փոքր գերակշռությամբ։ Գլխավորը' հաշվի առնել տեղական պահերը, ռեսուրսները: Հենց նույն արձանագրությունների առկայությունը: Ոչ մի համակարգ չի աշխատի, եթե խաղի կանոններ չլինեն։ Իսկ խաղի կանոնները հենց արձանագրություններն են, որոնց մասին ես արդեն խոսել եմ։ Ահա թե որտեղ է հիմնական խոչընդոտը, այլ ոչ թե՝ այն, թե արդյոք մեզ, ընդհանրապես, պետք է այդ համակարգը:

ՊԲԱ համակարգի ներդրումը դրական եմ գնահատում, բայց՝ այն դեպքում, եթե այդ նախագիծն իրագործելիս մենք հետևենք «դեղատոմսին»։ Հաճախ մենք փորձում ենք նախագծեր իրականացնել, ցատկելով հիմնական պահերի վրայով, իսկ հետո՝ ասել, թե, ավաղ, չաշխատեց։ Գուցե՞ խնդիրն առնչվում է մեր ազգային հոգեկերտվածքին։ Մենք մեզ համարում ենք անհատապաշտ, թե՞ ինչ-որ առանձնահատուկ: Բայց մեզանում ոչ մի առանձնահատուկ բան չկա, հավատացեք։ Մենք ոչնչով չենք տարբերվում այլ ազգերից, ժողովուրդներից։ Թերեւս՝ սեփական ինչ-որ առանձնահատուկ եզակիության ոչ լիովին հիմնավորված զգացումով: Բայց, չէ՞ որ բոլոր ազգերն ունեն իրենց յուրահատուկ պատմությունը, սակայն, այդուհանդերձ, բոլորը ենթարկվում են բնության եւ շուկայի հիմնական օրենքներին: Այստեղ տեղին կլինի մեջբերել Ա. Պ. Չեխովին. «Չկա ազգային գիտություն, ինչպես չկա ազգային բազմապատկման աղյուսակ»: Կան համընդհանուր օրենքներ, որոնց ենթարկվում են բոլորը։

- Եվ վերջում կցանկանայի Ձեզ հարցնել Հայաստանի առողջապահության համակարգի մասին՝ ընդհանուր առմամբ: Ի՞նչ փուլում ենք մենք հիմա և ու՞ր ենք գնում:

- Առաջին հերթին, մենք պետք է լուծենք խաղի կանոնները ձևակերպելու հարցը։ Դրանից հետո միայն կսկսվի աճ։ Բնականոն աճ: Այսինքն, կաճեն և կզարգանան այն բուժհաստատությունները, այն բժիշկները, որոնք աշխատում ըստ կանոնների։ Իսկ հիմա շուկան այնպիսի, շատ ազատ կարգավորման մեջ է, ազատ լողի մեջ՝ ես կասեի։ Ով ում ինչպես կհամոզի, այդ թվում ՝ ժամանակակից մեծ սարքավորումներով, թանկարժեք սարքերով, այնտեղ էլ բնակչության պոպուլյացիան կգնա։

Այսինքն, իմ կարծիքով, ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան արագ և գրագետ կներդրվեն այդ խաղի կանոնները, Օրենսգիրքը: Այժմ առողջապահական համակարգում, պարզապես, դիտվում է լճացում։ Հասել ենք ինչ-որ մակարդակի, և վերջ։ Նոր ձեռքբերումներ, նոր բժշկական կենտրոններ, նոր սարքավորումներ. այս ամենը ոչնչի մասին է: Անհրաժեշտ են կոշտ կանոններ, և ըստ դրանց պետք է աշխատել և զարգանալ: Շնորհակալություն զրույցի համար

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Арман
Вардананц - лучший медицинский центр в стране. Все на самом высшем уровне - профессионализм, организация, качество медицинских услуг высочайшее. Спасибо журналистам за интервью.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին