


Քրեական
«ռազբորկաները» Հայաստանում կշարունակվեն, և շուտով կսկվսեն մեծ տրամաչափի քրեական
հեղինակությունների սպանությունները: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում
նման հայտարարությամբ է հանդես եկել «Ազատ դեմոկրատնեչ» կուսակցության անդամ Անուշ
Սեդրակյանը:
Քաղաքական գործիչը գտնում է, որ քրեական
հեղինակությունների շրջանում գոյացած լարվածությունը ֆինանսական ռեսուրսների սակավության
արդյունք է: Նա նշել է, որ սկսվել է ռեսուրսների համար պայքարը: «Առայժմ սպանում
են երկրորդ պլանի հեղինակություններին, բայց շուտով կխառնվեն նաև դրանց
«տանիքները» և իրավիճակն ավելի կսրվի»,-նշել է նա: Որպես քրեական շրջանների
ակտիվացման երկրորդ պատճառ Սեդրակյանը նշել է երկրում տեղի ունեցող քաղաքական
փոփոխությունները, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պառակտումը:
Նրա կարծիքով, Հանրապետական կուսակցության և ԲՀԿ-ի միջև առճակատումն առիթ
հանդիսացավ քրեական շրջանների միջև ազդեցությունները և ռեսուրսները վերաբաշխելուն:
Նշենք,
որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է
3 մարդ: Դրանք են` Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ), նրա ընկերը` Դրամաստատ
Թադևոսյանը (Դերո) և Մեսրոպ Նազարյանը: Ըստ նախնական տվյալների, մի քանի հոգի
կրակել է ինքնաձիգից, ինչի արդյունքում նշված անձանցից մեկը զոհվել է տեղում, իսկ
մյուս երկուսը` հիվանդանոցում: Հանցագործները դեպի վայրում թողել են սպանության
գործիքը: Արդեն կա 3 ձերբակալված, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, հանդիսանում են
հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թողմախի ՄՀեր) մերձավորները:



