Arminfo.info


 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022 15:14
Ալինա Հովհաննիսյան

Փորձաագետը՝ ադրբեջանցի պսևդո-բնապահպանների ակցիայի մասին. հանքի պատասխանատու շահագործման մասին խոսում է մի երկիր, որը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության  նախաձեռնության (ԱՃԹՆ) պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է

Փորձաագետը՝ ադրբեջանցի պսևդո-բնապահպանների ակցիայի մասին. հանքի պատասխանատու շահագործման մասին խոսում է մի երկիր, որը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության  նախաձեռնության (ԱՃԹՆ) պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է

Արմինֆո. Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի Հանրապետության 120,000 բնակչությանը՝ փակելով Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Այս ամենն իրկանացվում է բնապահպանական կեղծ օրակարգով և կեղծ ակտիվիստներով, քանի որ պետության կամ որևէ ընկերության անունից նման քայլերը չեն կարող այդ կողմերին ազատել ահաբեկչական պատասխանատվությունից։ Նման կարծիք է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար, հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Լիլիա Շուշանյանը՝  «Ֆեյսբուքի» իր էջում։

 

«Ադրբեջանի կողմից այսօր շարունակվում է Արցախի հայաթափման քաղաքականությունը։ Դեռևս 2020 թվականին վերջինիս սանձազերծած արյունալի պատերազմական գործողությունների արդյունքում իրենց բնակավայրերից արդեն իսկ տեղահանվել են տասնյակ հազարավոր հայեր։ Այս անգամ Ալիևի ռեժիմը դա իրականացնում է այլ՝ շրջափակման, արտաքին աշխարհից Արցախը տոտալ կտրելու, հումանիտար աղետ ստեղծելու ճանապարհով։ Մասնավորապես, հայտարարելով, թե իբր մոնիտորինգ է սկսում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում և ինքըստինքյան հանդիպելով Արցախի արգելքին, մի խումբ ադրբեջանցիների միջոցով, ովքեր իրենց անվանում են իբր անկախ բնապահպաններ, փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լինի շտապօգնության մեքենաների, թե ցանկացած այլ տեղաշարժի համար։ Հիշեցնենք, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը։

Չնայած մամուլում այս օրերին խոսվում է հանքավայրի, առիթն էլ՝ բնապահպանական հորինված ռիսկի մասին, այս քայլով Ալիևն իրականում հետապնդում է առավել կարևոր ու իրավիճակը շրջող նպատակ՝ Արցախի Հանրապետության տարածքում լեգալացնել և լեգիտիմացնել Ադրբեջանի իշխանությունը։ Մասնավորապես, արցախյան որևէ մի ընկերության գործունեությունը Ադրբեջանի կարգավորումներով գնահատելու (բնականաբար՝ հաջորդիվ նաև պահանջներ ներկայացնելու) նախադեպը բավարար է վերոնշյալ նպատակի համար։ Խնդիրը կրկնակի հեշտանում է, երբ այդ մեկ տնտեսական գործունեությամբ այսօր ապահովվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի հիմնական մասն ու արցախահայության ինքնավար կենսագործունեության երաշխիքը։

 

Ֆիսկալ ռեսուրսի բացակայության, արտաքին աշխարհից կտրվելու վտանգի, մարդու հիմնարար իրավունքներից ամեն պահին զրկվելու ռիսկի պայմաններում հայաթափվող Արցախը նաև կատարյալ լուծում կլինի մոտ ապագայում (նույնիսկ հանրաքվեի միջոցով) ինքնորոշման իրավունքի քննարկման համատեքստում. չկան հայերի տնտեսական ռեսուրսներ՝ չկա նրանց գոյատևելու հնարավորություն, չկան բավական թվով հայեր՝ չկա մշակույթային ինքնավարության հարց, չկան հայեր՝ չկա ինքնորոշման հարց», - ընդգծել է փորձագետը։

 

Նա նշել է, որ էկոլոգիական խնդրի մտացածին լինելն, առաջին հերթին, հիմնավորվում է ոչ միայն Արցախի հանքի կողմից երբևէ էկոլոգիական խնդիր չառաջացնելով, այլև Արցախի իշխանությունների պատրաստակամությամբ անգամ այսօր հրավիրել բնապահպանական ռիսկերը գնահատող միջազգային փորձագիտական խումբ։ Ընդ որում, Հայաստանը անհամեմատ առաջ է բնապահպանական կարգավորումների և վարկանիշների առումով, իսկ Արցախի Հանրապետության օրենսդրությունն ու պրակտիկան գրեթե հայելային են Հայաստանի Հանրապետությունում գործողին։

 

«Հորինված պատրվակը ցայտուն երևում է նաև ադրբեջանական կողմի խոսույթում բերված իրարամերժ պատճառներից՝ ապօրինի շահագործու՞մ, թե՞ բնապահպանական ռիսկ։ Մի կողմից խոսվում է իբր թե օգտակար հանածոների ապօրինի օգտագործման մասին. մատչելի լեզվով՝ խնդիրն այն է, թե ով է օգտագործողը (Արցախ, թե ալիևաբրիտանական ընկերություն)։ Մյուս կողմից սակայն ճանապարհը փակում են իբր թե բնապահպանները՝ բնապահպանական ռիսկի համար», - գրել է Շուշանյանը։

 

Ընդ որում, փորձագետը նշել է, որ հանքի պատասխանատու շահագործման մասին, իբր, անկախ բնապահպանների անունից խոսում է մի երկիր, որը հանքարդյունաբերության ոլորտի միջազգային կազմակերպության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է, և դա արվել է հենց քաղաքացիական հասարակության ճնշումների, սահմանափակող օրենքների և ուղղիչ գործողություններ չկիրառելու հիմքով։ «Այդ նույն խնդիրները հետագայում ևս անփոփոխ են մնացել, ինչի մասին վկայում են նաև այլ մարմինների կողմից տրված գնահատականները, ինչպես օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ/USAID Քաղհասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսում և' իրավական, և' ֆինանսական կենսունակությունը գնահատվել է խոչընդոտվող՝ 6.3 միավորներով (2021թ)։ Առնվազն զավեշտալի է, որ մի երկրում, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ և խոչընդոտվում է քաղաքացիական հասարակության որևէ ազատ գործունեություն, կարող են հանքային ոլորտում «անկախ բնապահպանները» կենտրոնական դերակատարում ունենալ տվյալ երկրի սահմանային և աշխարհաքաղաքական հարցերում։

 

Հակառակ Ադրբեջանի պատկերին, նույն EITI անդամակցության շրջանակներում Հայաստանը դարձել է այն 9 երկրներից մեկը, ում ամենաբարձր գնահատականն է շնորհվել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտը ոչ միայն լիովին իրականացնելու, այլև պահանջները գերազանցելու համար։ Բացի այդ, Հայաստանը ստացել է EITI նախագահության հատուկ մրցանակ։ Open Ownership նախաձեռնության կողմից ոլորտում իրականացված իրական սեփականատերերի հայտարարագրման բարեփոխումը օրինակ է բերվել այլ երկրներին օգտակար լինելու տեսանկյունից, իսկ վերջերս Լատվիայի հետ միասին դարձել են առաջին երկրները, որոնք Beneficial Ownership Data Standard-ին համահունչ են հրապարակում իրենց տվյալները։

 

Եթե վերացարկվենք քաղաքացիական հասարակության ազատության ցուցանիշներից, ապա բնապահպանական հարցերի հոգածության մասով Ադրբեջանի ցուցանիշները նույնպես վկայում են բնապահպանական կեղծ օրակարգի մասին։ Environmental Performance Index-ով Ադրբեջանը զբաղեցնում է հեռավոր 104-րդ դիրքը (Հայաստանը՝ 56-րդ)», - գրել է փորձագետը։

 

Նա նշել է, որ Արցախում հումանիտար աղետն էլ ավելի է սրվում այսօր եղանակային ցուրտ պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու պայմաններում։ «Ընդ որում, միջազգային լսարանի համար հատուկ պարզաբանենք, որ գազամատակարարումը ոչ թե ապահովվել է Ադրբեջանի կողմից, քանի որ Արցախի Հանրապետությունը երբեք որևէ սոցիալ-տնտեսական առնչություն չի ունեցել այդ երկրի հետ, այլ պարզապես Հայաստան–Արցախ գազատարն է այժմ անցնում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Անընդունելի է, բայց ոչ զարմանալի, որ ցեղասպան այս շրջափակումն ու հումանիտար աղետը տեղի են ունենում 21-րդ դարում, մի երկրի կողմից, ում նախագահի ռեժիմը տասնամյակներով հայտնի է եղել կոռուպցիոն կայսրությամբ, այն էլ՝ նավթի ու գազի ոլորտում, լռեցրել քաղաքացիական հասարակությանն ու խեղդել ցանկացած քաղաքական այլախոհություն։ Զարմանալի չէ, քանի որ այսօր մարդու հիմնարար իրավունքների առաջամարտիկ Եվրամիությունը, որպես ռուսական՝ «ոչ ժողովրդավարական և ոչ հուսալի» գազին այլընտրանք, ամիսներ առաջ առանց բարեփոխումների որևէ նախապայմանի ու պահանջի երկկողմ համաձայնագիր է կնքում Ալիևի ռեժիմի հետ ՝ հռչակելով նրան «հուսալի» մատակարար։ Ի՞նչ սպասել մի բռնապետից հարևան փոքր, բայց ժողովրդավարական պետության բնակչության հանդեպ, ում ձեռքերը նավթի խողովակներն արձակել են նույնիսկ իր սեփական ժողովրդի դեմ։ Այս ահաբեկչական շրջափակմամբ Ադրբեջանը բացահայտ հայտարարեց, որ վերջինս երբևէ չի կարող երաշխավորել որևէ անվտանգություն արցխահայության համար», - ընդգծել է Շուշանյանը։

 

«Շրջափակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2022թ. հուլիսի 5-ին ալիևյան ռեժիմը Անգլիայում ցուցակված Anglo Asian Mining ընկերության հետ արտադրանքի բաժանման պայմանագրերում կատարված փոփոխություններով Կաշենի հանքավայրը նույնպես «տրամադրեց» ընկերությանը։ Հիշեցնենք, որ դեռևս 90-ական թվականներին Ադրբեջանը քաղաքական այս քայլը կիրառել էր նույն այս ընկերության հետ՝ Արցախի մյուս հանքերը թղթաբանությամբ «տրամադրելով» վերջինիս։

Բռնապետական ռեժիմի կողմից նման քայլերի նպատակը առավել քան պարզ է, սակայն տարակուսելի է, թե ինչպես է Մեծ Բրիտանիան թույլ տալիս, որ մարդու իրավունքների խախտման առումով զգայուն և դեռևս պատերազմող կողմերի վիճելի տարածքում նման գործարքների կողմ հանդիսանա Անգլիայում ցուցակված ընկերությունը և ինչպես է այդ ընկերությանը ինտենսիվ աջակցում Ադրբեջանում Բրիտանական դեսպանատունը։ Սա այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկա որևէ հաշտության պայմանագիր, հստակ չէ Արցախի Հանրապետության կարգավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ ՀՀ-ի և Արցախի դեմ։ Ինչպես Freedom of Information-ի կողմից բացահայտված նամակագրությունից է պարզվում, դեսպան Ջեյմս Շարփը 2020թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և հաջորդիվ ինտենսիվ նամակագրության և հանդիպումների մեջ է եղել ընկերության հետ, իսկ նամակները հաճախ վերնագրվել են “Anglo Asian and the land of opportunity (հնարավորությունների հող)”։ Պատահական չէ, որ ճանապարհը շրջափակողներն այսօր չեն ներկայանանում ընկերության անունից, այլապես ի դեմ բրիտանական դեսպանի՝ պետական նման բարձր մակարդակի պաշտոնյայի ուղղակի ցուցաբերած աջակցությամբ Բրիտանական կառավարությունը անուղղակիորեն կառնչվի շրջափակում իրականացնողներին։

 

Նշենք, որ չնայած ընկերությունը հաճախ մամուլում ներկայացվում է որպես Լոնդոնյան բորսայում ցուցակված, իրականում այն գրանցված է Լոնդոնյան արժեթղթերի շուկայի ենթաշուկայում՝ Alternative Investment Market (AIM), որն առանձնանում է Լոնդոնյան բորսայի համեմատ ավելի ճկուն կամ թույլ կարգավորումներով, հաճախ քննադատվում է որպես «վայրի արևելք», որտեղ կասկածելի էթիկայով ընկերություններն են գումարների ներգրավման համար գրանցվում։ Առանձին հոդվածի նյութ կարող է լինել նաև ընկերությունում ներգրավված անձանց կասկածելի հեղինակությունն ու կապերը ալիևյան ընտանիքի հետ», - գրել է փորձագետը։

 

Շուշանյանը նաեւ ընդգծել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ են անցել 40-ից ավել հանքավայրեր։ «Ընդ որում, ուսումնասիրություններիս համաձայն, դրանցից մոտ 8-ը գտնվում են Հադրութի, իսկ մեկը՝ Մարտակերտի շրջանում, որոնք ժամանակին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի շրջաններն էին։ Այս բոլոր հանքերի կորուստը հենց հայկական կողմի անունից պետք է ներկայացվեն որպես պատճառված գույքային վնաս։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից ՄԻԵԴ ներկայացված հայցում արդեն իսկ դրված է սույն տրամաբանությունը։ Անհրաժեշտ է այս ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական քայլերն առավել ակտիվ շարունակել», - ամփոփել է փորձագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց