


Երևանի
«Էրեբունի» բժշկական կենտրոնում արձանագրվել է բժշկական պրակտիկայու
բավականին հավագյուտ դեպք. 25-ամյա Անժելա Մնացականյանը եռյակ է լույս աշխարհ
բերել ընդ որում` բնական բեղմնավորման ճանապարհով:
Ինչպես
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է հղիության շրջանում Անժելային
հետևող մանկաբարձ Անաիդա Անանյանը, իր աշխատանքային պրակտիկայում դա երկրորդ դեպքն
է, երբ եռյակ է ծնվում բնական բեղմնավորման ճանապարհով: «Նման դեպքերը լինում
են, ավելի հաճախ, արհեստական բեղմնավորման ճանապարհով,
սակայն
հազվադեպ են
բնական
բեղմնավորման դեպքում»,
- պարզաբանել է
բժիշկը:
Երիտասարդ մայրը
եռյակին յույս
աշխարհ
է
բերել
փետրվարի
5-ին`
կեսարյան հատման
ճանապարհով,
և
չորրորդ օրն
իրեն
շատ
լավ
է
զգում
ուտ,
նույնիսկ,
պատրաստ է
դուրս
գրվել
հիվանդանոցից:
Անժելայի հավաստմամբ,
ոչ
մի
բարդություն չկա,
ինքը
և
փոքրիկներն իրենց
շատ
լավ
են
զգում:
Այդ
առնչությամբ Անժելան հատուկ
երախտագիտություն է հայտնել
իրեն
հետևող
բժշկուհի Անաիդա
Անանյանին և
Էրեբունի ԲԿ
պաթոլոգիայի բաժնի
վարիչ
Անդրանիկ Պողոսյանին:
Ուշագրավ է, որ սա Անժելայի երկրորդ ծննդաբերչությունն
է: Առաջին անգամ նա մայր է դարձել 20 տարեկանում` լույս աշխարհ բերելով Արարատին:
Այժմ Անժելան արդեն չորս փոքրիկների մայր է 2,6 կգ քաշով ծնված Արամեի, 2,5 կգ
քաշով ծնված Վահեի և 1,7 կգ քաշով ծնված Վաչեի:
Մինչև
փոքրիկների ծնվելն Անժելան ռուսաց լեզվի և գրականության ուսուցչու էր Տավուշի մարզի
սահմանամերձ Ոսկեվան գյուղի դպրոցում, իսկ եռյակի հայրը` Արմեն
Բաղդասարյանը, ոստիկան է: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժվար չի լինի ոտքի
կանգնեցնել չորս տղաներին, այն էլ` սահմանամերձ գյուղում, Անժելան հայտարարել է.
«Աստված տվել է, Աստծո օգնությամբ էլ կմեծացնենք: Սահմանամերջ շրջաններում
տղաները, պարզապես, անհրաժեշտ են, էլ ո՟վ է պաշտպանելու հայրենիքը, եթե ոչ`
նրանք»:



