


Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը կմեկնի Թուրքիա' Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, տեղի կունենան նաեւ մի շարք հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ թվով երրորդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա մարտի 11-13-ը Անթալիայում' Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո: Համաժողովը կանցկացվի "Դիվանագիտության վերաֆորմատավորում" խորագրի ներքո: Համաժողովի հարթակում նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի արդիական հարցեր: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն քաղաքական առաջնորդները, այլեւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, սպասվում է ավելի քան 2500 հյուր:



