


Արմինֆո. Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՆԳՆ մամուլի ծառֆայությունը:
«Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։
Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ», - ասվում է հաղորդագրությունում։



