


Արմինֆո. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը սեպտեմբերի 29-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: Այս տեղեկությունը հաստատել է ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։ Ընդ որում, նա այդ հարցի վերաբերյալ որեւէ մանրամասն չի հաղորդել։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը խուզարկվել է, իսկ ինքը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել: Տեղեկատվության համաձայն, խուզարկություններ են կատարվել նաև ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի մոտ: Նշվում է նաև, որ դա կապված է զենքի մատակարարումների վերաբերյալ քրեական գործի հետ է, որը հետաքննում է ԱԱԾ-ն։
ԱԱԾ-ն դեռ որևէ կերպ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը։ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել զանգահարել ՀՀ ԱԱԾ:



