Arminfo.info


 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2021 15:53
Դավիթ Ստեփանյան

Գեորգի Դերլուգյան. Եթե, անգամ, եղել է դավադրություն, ապա դա պանթյուրքիստների դավադրություն էր  

Գեորգի Դերլուգյան. Եթե, անգամ, եղել է դավադրություն, ապա դա պանթյուրքիստների դավադրություն էր   

Արմինֆո. Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիոլոգիայի  պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում դատողություններ է անում հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակի պատճառների մասին: Ներկայացնում է ղարաբաղյան վերջին պատերազմում Հայաստանի պարտության պատճառների սեփական տեսլականը, ինչպես նաև ընդհանուր աշխարհաքաղաքական և գլոբալ ֆոնը, որի վրա տեղի է ունեցել այդ պատերազմը։

 

Գեորգի Մատվեևիչ, վերջին տարիներին հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակը առանց այդ էլ աչքի չէր ընկնում առանձնահատուկ կայունությամբ, իսկ հիմա, մտնելով, օրինակ, սոցիալական ցանցեր պատերազմից հետո,  տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ապրում է վերջին օրերը։ Որո՞նք են մեր մարդկանց նման վիճակի պատճառները, եւ որքանո՞վ է հենց նույն Facebook-ն, ընդհանրապես, արտացոլում գործերի իրական վիճակը:

 

Եկեք, նախ, դիտարկենք Facebook-ի նման ժողովրդականության պատճառները: Այնտեղ, գործնականում, չկա որեւէ նշաձող արտահայտվելու համար, եւ բոլոր ցանկացողները կարող են դա անել։ Ուստի, ինչպես ասում էր Պետրոս Առաջինն իր Հայտնի "Որպեսզի յուրաքանչյուրի տխմարությունը տեսանելի լիներ բոլորին" հրամանագրում, ես ընդունում եմ, որ ոմանք դա անում են չարամտորեն՝ շահարկումների նպատակով։ Որոշ երկրների կառավարություններ, այդ թվում՝ Ադրբեջանի, լուրջ միջոցներ են ներդնում այդ գործում, իրենց պետական ծառայողներին ստիպում են մասնակցել այդ գործին։ Բայց առանց այդ էլ բավականաչափ են հասարակության որոշակի շերտերը, որոնք պատրաստ են մասնակցել շփման պահպանմանը, որը նախկինում տեղի էր ունենում տան մոտ գտնվող կրպակում։ Եվ չպետք է մոռանալ, որ մարդու վարքագիծն, առաջին հերթին, ղեկավարում են հույզերը։ Եվ, նույնիսկ, հենց փողը, դա զգացմունքների հասնելու միջոց է: Մարդիկ, ընդհանուր առմամբ, հակված են բամբասանքի, ասեկոսեների, վախերի եւ հումորի: Եվ, իհարկե, մարդիկ շատ են սիրում քիթը խոթել ուրիշի գործերի մեջ։ Հիմա այս ամենին ավելացրեք այն, որ հայերն, այնուամենայնիվ, ցեղասպանություն վերապրած ազգ են։ Փոքր ազգ, որը գտնվում է բավական դժվար աշխարհաքաղաքական և տնտեսական վիճակում։ Մի ազգ, որը գիտի, թե որքան հեշտությամբ կարող է անհետանալ: Առավել ևս, որ նման փորձ ձեռնարկվել է ընդամենը մի քանի սերունդ առաջ։ Դրա համար էլ զարմանալի ոչինչ չկա հասարակության՝ Ձեր նկարագրած տխուր վիճակում։ Եվ դրա, ինչպես նաև մեր գիտակցության բազմաթիվ խեղումների դեմ պետք է պայքարել։ Եվ ես ողջ հասարակությանն այստեղ չէի ընդհանրացնի։ Ավելի շուտ, խոսքը վերաբերւոմ է  նրա մի մասին, քանի որ Facebook-ում նստած են գրագետ մարդիկ, որոնք օգտվում են համացանցից եւ, առաջին հերթին, ունեն ժամանակ։ Եվ ահա այդ մարդիկ, ընդհանուր առմամբ, զբաղվում են ջուր ծեծելով, սրելով նույն հույզերը: Այսինքն, մեծ մասամբ բավականին անօգուտ ժամանցով: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ հենց 44-օրյա պատերազմը դարձավ իրապես վտանգավոր, հասարակական-կարևոր իրադարձություն, ինչը մարդկանց շրջանում մեծ ցանկություն է առաջացրել այդ ամենը քննարկել։ Եվ, իհարկե, ինչպես միշտ, դավադրության տեսության առաջացման պատճառ է դարձել։ Մարդիկ միշտ հակված են հրաժարվելու՝ ընդունել, որ իրենց երկիրը պարտություն է կրել ինչ-որ պարզ պատճառով։ Մարդիկ միշտ եւ ամենուր փնտրում են սատանայի ձեռքը:

 

Եվ ահա այստեղ ծագում է հետեւյալ հարցը: Իսկ որո՞նք են մեր պարտության իրական պատճառները՝ Ձեզ կարծիքով։

 

Ադրբեջանն ու Թուրքիան շատ ավելի մեծ են։ Այնտեղ ավ ելի շատ փող, բնակչություն, զենք կա: Եվ նրանց դավադրություն պետք չէ։ Քանի որ, առանց դրա էլ կարող էինք հաղթել:  Շատ երկար ժամանակ չէին հանդգնում, բայց նախապատրաստվում էին։ Եվ, եթե ինչ-որ դավադրություն էլ եղել է, ապա դա պանթյուրքիստների դավադրություն էր՝ հայերի ազգային գիտակցությունը քնեցնելու և մեզ ներշնչելու համար, որ ոչինչ չի լինելու, որովհետև շատ երկար ոչինչ չի եղել։ Մինչդեռ, այս կողմից տեղի է ունեցել պետության երկարատև կործանում։ Հայաստանը չուներ ինքնուրույն պետականություն և խորհրդային պետության մի մասն էր։ Եվ այն բանից հետո, երբ այդ պետությունը փլուզվեց, այդ մասը, ընդհանուր առմամբ, չվերականգնվեց։ Կամ վերականգնվել է նվազագույն չափով: Ստեղծվեց ուռճացված պետական ապարատ, որտեղ կային շատ մարդիկ, որոնց շատ քիչ էին վճարում։ Այդ մարդկանց հավաքում էին ՝ նրանց ինչ-որ բանով զբաղեցնելու համար, և, ամենակարևորը, որ նրանք ձայներ մատակարարեն ընտրություններում։ Նույնը, որքան ես հասկանում եմ, տեղի է ունեցել բանակի և, հատկապես, դրա գեներալների հետ։ Եվ, իհարկե, ընդհանուր ապակազմակերպում։ Եվ ահա այս ենթադրությունը, ըստ էության, միանգամայն նորմալ է, քանի որ անարդյունավետ են գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները։ Եվ եթե նույն կերպ հարձակվեին Ուկրաինայի վրա, կարծում եմ ՝ շատ ավելի լավ չէր լինի։

 

Իսկ որքանո՞վ արդյունավետ է այս ամենի մեջ սեփական շահերի պահպանման տեսանկյունից իրեն պահել ևս մեկ հետխորհրդային պետություն՝  Ռուսաստանը: Չէ որ պատերազմի արդյունքում Մոսկվան ոչ միայն տեղակայեց իր խաղաղապահներին, այլև արդեն իսկ իրականացնում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ծրագրեր։

 

Տա Աստված, եթե նրանց այդ ամենը հաջողվի, ապա այո, դա արդյունավետ կլինի։ Դա արդեն արդյունավետ կլիներ, եթե Ռուսաստանին հաջողվեր պատերազմի առաջին իսկ օրերին նույն բանին հասնել։

 

Դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման մտադրություն ունե՞ր։

 

Քաղաքականությունը Ռուսաստանում բնավ  հրապարակային չէ, եւ անհասկանալի է, թե ինչպես է այն քննարկվում։ Այդ պատճառով՝ դժվար է դրա մասին դատել։ Հարձակման է ենթարկվել Ռուսաստանի պատասխանատվության գոտին։ Իսկ ավելի ստույգ՝ այն գոտին, որը ժամանակին եղել է ռուսական։ Ինչպես Վրաստանը, Ուկրաինան, Մերձբալթիկան։ Եղել է, եւ այլեւս չկա, եւ, ըստ երեւույթին, շուտով այդ գոտուց ոչինչ չի մնա։ Մենք կարող ենք այդ ամենում մեղադրել ՆԱՏՕ-ին, բայց եթե մենք ուզում ենք խոսել աշխարհաքաղաքականության մասին, ապա պետք է մի փոքր խոսել  համաշխարհային տնտեսության մասին: Վերջին 30-40 տարիների ընթացքում տեղի է ունեցել արդյունաբերության արտահոսք Արևմուտքից դեպի Արևելք։ Ի դեպ, Հայաստանն այս առումով արևմտյան երկիր է։ Ամենաառաջին նշանը՝ երրորդ աշխարհից արտագնա աշխատողների ժամանումն է այստեղ: Հնդիկների հայտնվելը հետևանք է հենց հայերի՝ ուր ասես գնալու պատրաստակամության, բայց՝ չաշխատելու այն փողի դիմաց, որի դիմաց պատրաստ են աշխատել հնդիկները։ Այդպիսով՝ արդյունաբերությունը սկսեց գնալ Արեւելյան երկրներ: Բայց երկրներ՝ ոչ միայն էժան աշխատուժով, Աֆրիկայում նույնպես այն շատ էժան է, այլ հնազանդության ավանդույթներ, ասիական արժեքներ, մեծ, աճող, երիտասարդ եւ ոչ պահանջկոտ բնակչություն ունեցող երկրներ: Այսօր դրանք, հիմնականում, Չինաստանն է, Հնդկաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Ընդ որում, բոլոր այդ երկրները նախկին կայսրությունների կենտրոններ են, որոնք վերջին 500 տարվա ընթացքում ջախջախիչ պարտություն են կրել և բոլոր կողմերից հետ շպրտվել։ Այժմ պատկերացրեք, թե թուրք ազգայնականը ինչ աչքերով պետք է նայի աշխարհի քարտեզին, որտեղ կա Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Բուլղարիա։

 

Հայաստան.

 

Ոչ այնքան. Հայաստանը՝  դա, այնուամենայնիվ, Իրան է: Բայց, մյուս կողմից, իսկ ինչու՞  Իրանից չպոկել  նաեւ Հայաստանը։  Ի դեպ, եթե դուք նայեք իրանցի ազգայնականների քարտեզներին, XXVII  դարի Սեֆեւյան Պարսկաստանի քարտեզին, ապա դրանց վրա կտեսնեք եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը։ Եվ ահա, բոլոր այդ երկրները, սկսած Չինաստանից, ստացել են հզոր խթան Արևմուտքի փողերով։ Հենց նույն Թուրքիայում իր արտադրությունն է տեղակայել  Գերմանիան՝   էժանության պատճառով։ Թուրքիան այդ իմաստով Գերմանիայի համար կիսածայրագավառ  է, որտեղ արտադրված գերմանական ապրանքները տարվում են արաբական երկրներ։ Եվ հետո այդ ամենին գումարվեց Խորհրդային Միության, խորհրդային տնտեսության փլուզումը, ինչի արդյունքում Թուրքիան ստացավ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև զուտ տնտեսական շահույթ։ Թուրքիան իրացման նոր վիթխարի շուկաներ է ստացել։ Իսկ հիմա հիշեք Լենինին, որին այսօր ոչ ոք չի կարդում։ Իսկ՝ իզուր, որովհետև, եթե կարդային Լենինին, գոնե կիմանային, թե ինչպես ճիշտ զավթել իշխանությունը։ Ի դեպ, Լենին չեն կարդացել ոչ միայն" Սասնա ծռերը", այլև՝ ներկայիս հայկական ընդդիմությունը։ Իսկ հիմա կմտածենք, թե արդյոք իմպերիալիզմը Ասիայում կլինի նրանց կապիտալիզմի բարձրագույն փուլը։ Լենինն ասում էր, որ ինչ-որ պահի կապիտալիզմը սկսում է պայքարել իրացման երաշխավորված շուկաների համար ։ Եվ ահա, արդյո՞ք Թուրքիան այսօր  չի փորձում  իր համար երաշխավորել իրացման արաբական և միջինասիական շուկաները։ Հատկապես՝ այդ շուկաները մասամբ վերահսկող Ռուսաստանի նահանջի ֆոնին, որը Թուրքիայի  հակաֆազում է. Ռուսաստանի բնակչությունը կրճատվում է, իսկ տնտեսությունը՝ անհետանում։ Դրան գումարած՝ այսօր Թուրքիայում շատ քչերն են հավատում, որ Էրդողանն, ընդհանրապես, կարող է մահանալ իր մահով։ Այդ պատճառով նա շատ լկտիաբար է խաղում, խաղում է կարճ նարդի։

 

Իսկ ի՞նչը կարող էր Էրդողանին հասցնել նման անելանելի լկտիության վիճակի։

 

Մասամբ՝ Թուրքիային իր մոտ ընդունելու ցանկության բացակայությունը Եվրամիությունում։ Ի դեպ՝ ինչպես նաեւ Ռուսաստանին: Իրականում Եվրամիությունը՝ 1945 թվականից հետո Եվրոպան ավերակներից հավաքելու փորձ է։ Եվրամիությունը նախկին կայսրությունների ակումբ է. Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ավստրո-Հունգարիա, նույնիսկ՝ Լեհաստան: Դա պարտված կայսրությունների ակումբ է, որոնք միավորվել են, որպեսզի չվերածվեն թանգարանի: Ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, նախկին ստրկավաճառ Վենետիկյան Հանրապետության պարագայում։

 

Ջենովան եւ Ֆլորենցիան.

 

Միանգամայն ճիշտ է, որտեղի՞ց մեզ Մաքիավելլին։ Այսինքն ՝ տրամաբանությունը հասկանալի է։ Եվ ահա նրանք վերածվեցին թանգարանի՝ սկզբում վերածվելով աշխարհաքաղաքական ու տնտեսական, շատ հարմարավետ, բայց գաճաճների։ Ու եվրոպացի քաղաքական գործիչները հասկացան, որ իրենց երկրները նույնպես դրան են գնում։ Հասկացան, և հավաքեցին Եվրամիությունը։ Բայց հենց նրանք այն հավաքեցին, անմիջապես հարց ծադեց. իսկ ի՞նչ անել Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Երկու մեծ երկիր եվրոպական սահմանների եզրին:

 

Ընդ որում, երկուսն էլ ցանկություն են հայտնել այս կամ այն չափով մասնակցել այդ ամենին։

 

Եւ, ընդ որում, երկուսն էլ առաջարկում են տարբեր առավելություններ: Եվ, սկզբունքորեն, շատ անհրաժեշտ են ԵՄ-ին ։ Ռուսաստանը տալիս է հսկայական բնական ռեսուրսներ, կրթված բնակչություն եւ ռազմարդյունաբերական համալիր. Եվ, նույնիսկ, ոչ թե Ռուսաստանը, այլ Խորհրդային Միությունը։ Ես ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն եմ համարում, առաջին հերթին, նրա հանրապետությունների համար։ Հասկանալի է, որ որևէ մեկը երբեք չի  պայմանավորվի Վրաստանի և Մոլդովայի հետ՝ այնպես, ինչպես պայմանավորվում էին միասնական ԽՍՀՄ-ի հետ։ Թուրքիան, ընդհանրապես, գրեթե կես դար ուզում էր անդամակցել Եվրամիությանը։ Նրա առջեւ պայման էին դրել եւ, ի վերջո, մերժեցին։ Որպես հետեւանք, 2010 թ., եւ Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդները ջրի երես ելան: Եվ Պուտինի ու Էրդողանի այդ կոշտացմանըհ կարելի է հետևել, թե ինչպես էին քայլ առ քայլ քանդվում տարբեր կամուրջներ։ Որպես հետեւանք՝ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ սարսափելի է մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետո: Այնպես որ, հիմա պետք է միայն խոցխել: Եվ, այո, Ռուսաստանն ու Թուրքիան հիմա երբեմն միասին են խաղում։ Իսկ իրավիճակը շատ նման է նախորդ դարի 20-ական թվականների իրավիճակին, երբ Եվրոպայի վտարանդի երկու պետություններ ստիպված են կոշտ խաղալ, խաղալ միմյանց հետ, ընդ որում, բոլորովին իրար չվստահելով։ Պարզապես, այն պատճառով, որ նրանք վտարանդի են, և նրանք ընդհանուր հետաքրքրություն ունեն Արևմուտքին դիմակայելու հարցում։ Այլ ընդհանուր շահեր նրանք, իրականում, չունեն։ Եվ այնտեղ, ուր  նրանք կարող են միմյանց դավով տապալել,  նրանք դա անպայման կանեն։ Ընդ որում, Թուրքիան ավելի ակտիվ է դավում՝ հաշվի առնելով Ռուսաստանի ավելի մեծ կշիռը։

 

Ընդհանուր ֆոնը հասկանալի է: Վերադառնանք մեր ոչխարներին:

 

Այո: Հիմա անցնենք մեր գործերին։ Մենք չգիտենք, թե ինչ փաստարկ է առաջադրվել Պուտինի կողմից նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի վերջնական ջախջախումը կանխելու համար։ Հայկական բանակը հայտնվում էր հնոցում, և խոսքը ոչ ավել, ոչ պակաս, նրա ֆիզիկական ոչնչացման մասին էր։ Հասկանալի է, որ բանակցություններ վարել և փաստաթղթեր ստորագրել հարկավոր էր շատ ավելի վաղ։ Բայց նաև հասկանալի է, որ Բաքուն դրանրց ջանասիրաբար խուսափում էր։ Բանակցությունները անպտուղ էին, քանի որ Ադրբեջանը հույս ուներ ստանալ ամեն ինչ, այլ ոչ թե՝ փոխզիջում։ Եվ այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ինչո ՞ ւ նրանք չեն ստացել  ամենը:

 

Քանի որ դա կնշանակեր Ռուսաստանի վերադարձ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։

 

Այո, բայց ինչը խանգարեց Թուրքիային և Ադրբեջանին, իրենց մտահղացումներն ավարտին հասցնել՝ չնայած Ռուսաստանին: Հավանաբար, ինչ-որ լինգ, որը կիրառել է Ռուսաստանը, և որի դեմ արդեն փաստարկներ չեն եղել ։ Բայց ես կարծում եմ, որ դրա համար կա մեկ այլ, ավելի պարզ բացատրություն։ Իլհամ Ալիևը, հավանաբար, Ադրբեջանի վերջին նախագահն է, ով խոսում է ռուսերեն և բաքվեցի է՝ այդ բառի խորհրդային ըմբռնմամբ։

 

ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ: Դրան, ի դեպ, պարբերաբար հղում էին անում ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները։

 

Այդպես է որ կա: Իսկ ահա Ադրբեջանի հաջորդ նախագահը, ամենայն հավանականությամբ, կլինի թուրքական ռազմական դպրոցի շրջանավարտ, իսլամական, գյուղական թյուրքագետ։ Եվ դա խնդիր է հենց Բաքվի իշխող ընտանիքի համար, որը նստած է նավթի առայժմ կարեւոր աղբյուրի վրա։ Եվ նրանց դիրքորոշումները, նրանց իրական ուժը, նրանց հնարավորությունները շատ անորոշ են։ Դա է պատճառը, որ ամեն ինչ այնքան քողարկված է:

 

Այո, բայց պատերազը, փաստորեն, շահել  է Ալիևը։ Ոչ թե Ադրբեջանը՝ այլ հենց Ալիևը։ Ինչո՞վ դա իրական ուժի աղբյուր չէ՝ սեփական վերարտադրությունն իշխանությունում շարունակելու համար։

 

Իսկ ինչու՞ այդ դեպքում պատերազմը չի շահվել Թուրքիան։ Եվ սա հռետորական հարց չէ։ Չէ որ, դատելով ըստ ամենայնի, Թուրքիան պատերազմին իր մասնակցությունից չի ստացել այն, ինչ մտադիր էր ստանալ ի սկզբանե: Եվ ես առաջարկում եմ մտածել, թե ինչու Իլհամ Ալիևը քցեց Ռեջեփ Էրդողանին։ Ըստ երեւույթին, որովհետև չէր ուզում իր հաղթանակով պարտական լինել միայն Էրդողանին։ Ինչու՞ Ալիևը ոչ միայն համաձայնեց, այլև պնդեց, որ Ռուսաստանը և Թուրքիան համարժեք մասնակցություն ունեն Աղդամի մոնիթորինգի կենտրոնի աշխատանքներին։ Ռուսների հետ մենակ չմնալու համար։ Ալիևը բարդագույն իրավիճակում է։ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում այժմ տեղակայվել են օտարերկրյա պետությունների մի քանի ռազմական միավորումներ։ Ռուսները, թուրքերը, հավանաբար, իսրայելցիները։ Եվ մենք չգիտենք, թե արդյոք այնտեղ դեռ կան սիրիացիներ։ Համենայն դեպս, նրանց դադարել են հիշատակել: Ինքնիշխանության մի մասից նման կամավոր հրաժարումը ես բացատրում եմ Ալիևի այն հույսով, որ նրան կհաջողվի հավասարակշռել մեկը մյուսի հետ:

 

Հարց է առաջանում ՝ այդ դեպքում ո՞րն էր Ալիևի անձնական շահն այդամենում։ Ինչու՞ է նրան անձամբ հարկավոր պատերազմ, եթե դրա արդյունքներն այդքան կասկածելի են։

Նա մնաց իշխանության ղեկին։ Կարծում եմ, որ այդ առումով անձամբ նրա համար ճգնաժամային իրավիճակ էր հասունանում։ Եւ այդ ճգնաժամային իրավիճակին Ալիեւին օբյեկտիվորեն հասցրել էր տնտեսությունը՝  նավթի գների անկումը: Իսկ սուբյեկտիվ առումով այդ իրավիճակում նրան դրել էր Նիկոլ Փաշինյանը։ Սկսելով հայտարարել, որ Հայաստանում ժողովրդավարություն է, իսկ Ադրբեջանում՝ համատարած թալան, և որ շատ շուտով Հայաստանը Արևմուտքի օգնությամբ ցույց կտա ադրբեջանցիներին, թե ինչպես ձերբազատվել ալիևյան ռեժիմից։ Եվ, վերջապես, Փաշինյանը ցանկություն էր հայտնել խոսել անմիջականորեն Ադրբեջանի ժողովրդի հետ՝ շրջանցելով Ալիևին։ Եվ, ես կարծում եմ, որ այդ ամենը Բաքվում և անձամբ՝ Ալիևի կողմից շատ ցավոտ էր ընկալվում։ Եվ ահա, մի կողմից ալիևյան ռեժիմը հզոր է թվում։ Սուլթանական ռեժիմները կողքից նման են չուգունի։ Բայց, մյուս կողմից, այդ չուգունը, չէ որ, շատ փխրուն է: Եւ երբ այն վայր է ընկնում է, ապա ակնթարթորեն կտոր-կտոր է լինում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց