Arminfo.info


 Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2020 13:33
Դավիթ Ստեփանյան

Հրաչյա Արզումանյան․ Արցախի ոչնչացումը կարող է Հայաստանի ոչնչացման մոդել ծառայել

Հրաչյա Արզումանյան․ Արցախի ոչնչացումը կարող է Հայաստանի ոչնչացման մոդել ծառայել

Արմինֆո.ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Արցախի անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը մեկնաբանում է 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական ասպեկտները և ֆոնը, կիսվում  Հայաստանի և Արցախի շուրջ հնարավոր ներքաղաքական և արտաքին քաղաքական ազդակների ապագա տեսլականով։

 

Այս բոլոր 44 օրերի ընթացքում Դուք գտնվել եք Արցախում ՝ իրադարձությունների կիզակետում։ Կիսվեք տեղի ունեցածի Ձեր գնահատականով։ Ինչպե՞ս հնարավոր դարձավ Հայկական բանակի պարտությունը, ի՞նչն է դրան նպաստել։

 

Իմ կարծիքով, մեզ ՝ որպես ժողովուրդ, ավելի ճիշտ կլինի ճանաչել Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից կազմակերպված պատերազմում պարտության փաստը։ Պետք է հասկանալ, որ այս պատերազմը դարձել է ուժի երկու կենտրոնների կոնկրետ, համատեղ նախաձեռնությունը։ Ի սկզբանե ծրագրված նման իրավիճակում պատերազմում հաղթել Հայաստանը չէր կարող ։ Նման ուժի դեմ, ընդ որում ՝ ոչ միայն ռազմական, մենք դատապարտված էինք պարտության։ Եվ մենք պետք է դա գիտակցենք ։ Մենք նաև պետք է հասկանանք, որ խոսքը ռազմական պարտության մասին է։ Դա ցեղասպանություն չէ, հայ ժողովրդի ոչնչացման մասին խոսք այս անգամ չի գնացել ։ Մենք կռվում էինք, մեր զինվորները պայքարում էին պատերազմի ելքի համար ։ Պատերազմը ցույց տվեց հարյուրամյա իրավիճակից սկզբունքորեն տարբեր իրավիճակ, ցույց տվեց փայլուն բանակ, փայլուն հայ ժողովուրդ, որը համախմբվեց՝ այդ պատերազմում հաղթելու նպատակով ։ Եվ մեր մեղքը չէ, որ ուժերն այդքան անհավասար էին ։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ այդ 44 օրերին մեր ժողովրդի համար ճակատագրական բան է տեղի ունեցել ։ Հաջորդ պատերազմին մենք կպատրաստվենք, և բոլորովին այլ կերպ կներկայանանք։

 

Պատերազմը ավարտվել է ընդամենը մի քանի օր առաջ, բայց արդեն այսօր մենք լսում ենք արցախցիներին ուղղված վերադարձի կոչեր ։ Ճի՞շտ է արդյոք մեր հայրենակիցների օրինաչափ վերադարձը իրենց տներ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից։

 

Պետք է գիտակցել, որ Արցախն այսօր բաժանված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ։   Հետևաբար, արցախցիների մասնակցությունն այս բաժանմանը և դրանով իսկ դրա լեգիտիմացումը սխալ եմ համարում։ Այս առումով անհրաժեշտ եմ համարում հնարավորինս հեռու մնալ ռուս-թուրքական խաղերում ստացած արդյունքից՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ փաստացի սանձազերծված պատերազմից։ Այդ պատերազմի արդյունքների ձևակերպումը Ռուսաստանի և Թուրքիայի գործն է ։  Հայ ժողովրդին ու արցախահայությանն այդ խաղերի մասնակից ու պատանդ դարձնելը սխալ եմ համարում ։  Հայաստանըն ընդհանրապես չպետք է իր ստորագրությունը դներ կապիտուլյացիայի ակտի տակ եւ ռիսկի ենթարկեր մեր հայրենակիցներին։   Հայը կարող է իրեն պաշտպանված զգալ, իրեն անվտանգ զգալ միայն հայկական պետությունում ՝ հայ զինվորի պաշտպանության ներքո։  Եթե դա չկա, միջազգային ոչ մի ուժ նրա կարգավիճակը և անվտանգությունը չի ապահովի։ Ռուս խաղաղապահների կողմից պաշտպանվող արցախահայությունը կդառնա պատանդ և գործոն, որի օգնությամբ Մոսկվան կազդի Երևանի վրա ։  Այս առումով, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ ընդունել պարտությունը, արցախցիներին տարհանել Հայաստանի տարածք և սկսել կառուցել բոլորովին այլ Հայաստան, որը հետագայում ի վիճակի կլիներ վերադարձնել Արցախը և նույնիսկ ավելին ։ Մենք պետք է դա ընդունենք և սկսենք նորից պետություն կառուցել՝ այլ տնտեսությամբ,այլ բանակով եւ այլ դաշնակիցներով։

 

Դուք հայոց բանակին, հայ ժողովրդին փայլուն գնահատական տվեցիք։ Գնահատեք հայկական ղեկավարությունը։

 

Հայկական ղեկավարությունը ցույց տվեց իր լիակատար անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին։ Եվ ես, այնուամենայնիվ, հակված եմ կատարվածը որակել ՝ որպես դավաճանություն։ Հայկական քաղաքական ղեկավարությունը դավաճանել է սեփական ժողովրդին, նրա շահերին, դավաճանել բանակին ու հասարակությանը ։ Մենք պետք է դա արձանագրենք ։ Եվ այդ արձանագրումը պահանջում է նման ղեկավարության հրաժարականը ։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մեզ վերականգնման և դեմքը պահպանելու շանս է տալիս։ 

 

Բացի դեմքը պահպանելուց, ի՞նչ կարող է Հայաստանին տալ ստորագրությունից հրաժարվելը։

Չէ՞ որ ռուս զինվորականներն արդեն Արցախում են։

 

Խնդիրը դա չէ ։ Խնդիրը շատ ավելի խորն է ՝ Ռուսաստանի ռազմական հզորությունից Հայաստանի բացարձակ կախվածության պայմաններում նման քայլեր անելու մեր կարողության մեջ է։  Ես իմ աչքերով տեսել եմ, ինչպես է այն աշխատում Արցախում, որտեղ Ռուսաստանը միանգամայն գիտակցաբար չի գործարկել  հակաօդային պաշտպանության համակարգը՝ նպատակ ունենալով հասնել այն արդյունքին, որը մենք տեսնում ենք այսօր: ՀՕՊ համակարգերը միացել են ամենավերջում։ Եվ <փակելով երկինքը>՝ Ռուսաստանը ցուցադրեց թշնամու անօդաչու թռչող սարքերի եւ ավիացիայի ռազմական չեզոքացման սեփական ունակությունը: Այս առնչությամբ միանգամայն օրինաչափ հարց է առաջանում ՝ ի՞նչ կլինի ապագայում հենց Հայաստանի հետ։ Չէ՞ որ մենք Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգ ունենք ։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է երաշխավորել հայ ժողովրդին, որ նույն մոտեցումը ապագայում չի կիրառվի Հայաստանի նկատմամբ։ Մեզ դաշնակիցը չօգնեց մեզ Արցախի առանցքային խնդրի հարցում։ Եվ որտե՞ղ է երաշխիքը, որ նման իրավիճակ չի կրկնվի Հայաստանում։

 

Դուք այսօր տեսնո՞ւմ եք Փաշինյանին փոխարինելու թեկնածու։

 

Ոչ։ Ես Հայաստանի ներքաղաքական իրավիճակով չեմ զբաղվել։ Բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում Փաշինյանի փոխարինումը նոր դեմքերով ամեն դեպքում ճիշտ կլինի ։ Այդ նոր դեմքերը պատասխանատվություն կստանձնեն երկրի կամ Արցախի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրականացման համար։ Ընդ որում, ես, իհարկե, այդ նոր դեմքերը չեմ տեսնում իշխանության ձգտող 17 քաղաքական ուժերի մեջ ։ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնող այս բոլոր մարդիկ նույնպես պատասխանատու են, այդ թվում ՝ անցյալի և, համապատասխանաբար, դավաճանության համար ։

 

Դատելով Արցախում տեղակայված ռուսական սպառազինության և տեխնիկայի անվանացանկից ՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանք, այսպես ասենք, կատարելու են ոչ միայն խաղաղապահ առաքելություն ։ Եվ թուրք ահաբեկիչների կողմից իրանցի երեք սահմանապահների զոհվելուց հետո կարելի է արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանը դառնում է հիբրիդային պատերազմների հերթական թատերաբեմ։

 

Հաշվի առնելով, որ այս իրավիճակը նախագծել են Մոսկվան եւ Անկարան՝ ես կցանկանայի, որ արդեն հասունացող խնդիրների լուծումը, որոնց մասին դուք խոսում եք, փնտրեն Մոսկվան եւ Անկարան ՝ առանց հայ ժողովրդի, առանց հայ զինվորի եւ ոչ հայերի կյանքի ու մահվան հաշվին։ Ռուսաստանն ինքն է գնացել խնդրի լուծման այս ճանապարհով, համապատասխանաբար, արդարացի կլինի նաեւ նրա ՝ ստեղծված իրավիճակից ինքնուրույն ելք գտնելը։  Պուտինն ու Էրդողանը պետք է լուծեն խնդիրը՝ նույնիսկ առանց Ալիևի։ Դա հայկական և նույնիսկ ադրբեջանական խնդիր չէ ։ Մեր խնդիրը Արցախի կորուստն է ։ Եվ որոշ ժամանակով մենք պետք է հաշտվենք դրա հետ ։ Կարծում եմ, որ մեզ համար ոչ մի սարսափելի, առավել ևս ՝ ճակատագրական ոչինչ չկա պարտված պատերազմում ։ Իրավիճակը փոխելու հնարավորություն մենք միշտ կունենանք։ Եթե, իհարկե, մենք կարողանանք բոլորովին այլ Հայաստան կառուցել։

 

Այո. Բայց այստեղ եւս մեկ պահ կա ։ Իսկ արդյո՞ք ռուս-թուրքական նոր դիմակայությունն Ադրբեջանի և Արցախի տարածքում Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակով Արցախի ճանաչման հնարավորություն չի ստեղծում։

 

Այս սցենարի իրականացումը Հայաստանի և Արցախի համար համարում եմ անցանկալի ։ Ճանաչումից հետո և Աբխազիան, և Հարավային Օսիան լիակատար կախվածության մեջ են հայտնվել Ռուսաստանից ։ Մենք պետք է խուսափենք մի իրավիճակից, որտեղ հայկական պետականությունը կախված կլինի ուժի մեկ կենտրոնից ։ Այս առումով Արցախի ճանաչումը միայն Ռուսաստանի կողմից ոչ մի կերպ չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին ։ Արցախի ճանաչումը կարող է լինել միայն միջազգային և համաձայնեցված ուժի այլ կենտրոնների հետ ։ Եվ այս ճանապարհն Արցախի փրկության և պահպանման ևս մեկ հնարավորություն է։ Բայց այսօր Հարավային Կովկասում ռուսական և թուրքական տոտալ ներկայության պայմաններում նման ձևով խնդրի լուծման հնարավորություններ ես չեմ տեսնում։ Բանն այն է, որ պարոնայք Պուտինն ու Էրդողանը հակված են միանգամայն կամայականորեն մեկնաբանել և չհարգել միջազգային իրավունքը ։ Այս առումով այսօր հայ ժողովուրդին պետք է մտահոգի բացառապես Հայաստանի այն հատվածի ռազմական անվտանգության ապահովումը, որին մենք տիրապետում ենք ։ Որովհետև մեր աչքի առաջ տեղի ունեցած՝ Արցախի Հանրապետության ոչնչացումը միանգամայն կարող է մոդել հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ոչնչացման համար ։ Այդ խնդիրն այսօր լուծված չէ ։ Որպես մեր անվտանգության երաշխավոր ՝ մենք հույսը Ռուսաստանի վրա էինք դրել։ Դա չաշխատեց, հետևաբար՝ պետք է փնտրենք այլ ուղիներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց