


Արմինֆո. Հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ Հավաքվածները պահանջում են անցկացնել խորհրդարանի արտահերթ նիստ։ Հավաքվածները նշել են, որ նիստի ընթացքում խորհրդարանը պետք է օպերատիվ լուծի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
Նշենք, որ առավոտյան բերման ենթարկված քաղաքացիներից ոմանց արդեն ազատ են արձակել, նրանք միացել են հանրահավաքին։ Մասնավորապես, ինչպես հաղորդում է ոստիկանությունը, 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատության մեջ են ։



